Ազգային ճարտարապետության նմուշներ

 / ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նախագծի նպատակը` ուսումնասիրել հայակական ճարտարապետության մի քանի օրինականեր։ Ծանոթանալ ազգային ճարտարապետության ավանդությներին։ Ներկայացնել ազգային ճարտարապետական օրիանակներով կառուցված տների օրինակներ, գյուղական տների նկարագրություններ։ Մասնավորապես տանիքների կառուցվածքը, ուշադրություն դարձնել, թե ինչպե՞ս և ովքերով էին հայերը ապրում իրենց տներում։

Ներկայումս աշխարհի որ երկրներում, քաղաքներում կան հայկական ճարտարապետության նմուշներ։

Նախագծի մասնակաիցներ` Մխթար Սեբաստացի կրթահամալիրի սովորողներ

Նախագծի իրականացման ժամանակահատված` 15.05.20 — 15.05.20թ.

Հայկական ճարտարապետություն, ճարտարապետական ոճ է, որ ստեղծվել և օգտագործվում է հայ ժողովրդի կողմից Հայկական լեռնաշխարհում և նրա սահմաններից դուրս։

Հայկական ճարտարապետությանը բնորոշ են զարգացման բարձր մակարդակը, գեղարվեստական հարուստ ավանդույթները և հատկապես ազգային ինքնատիպությունը, որը, բացի բնական պայմաններից, կացութաձևից և ժողովրդական ակունքներից, պայմանավորված է նաև տեղական շինանյութերի, հատկապես տուֆի բազմազանությամբ ու գեղարվեստաֆիզիկական հատկանիշներով։

Հայկական ճարտարապետությունը խարսխված է ազգային մշակույթի հարուստ ավանդույթների վրա։ Կարևոր են նաև այլ ժողովուրդների հետ մշակութային շփումներն ու փոխազդեցությունները։ Հայրենի (Թորոս Թորամանյան և ուրիշներ) և օտար (Դյուբուա, Շառլ Դիհլ, Յոզեֆ Ստրժիգովսկի, Նիկողայոս Մառ և ուրիշներ) հեղինակներից շատերը նշել են հայկական միջնադարյան ճարտարապետության ազդեցությունը Արևմտյան Եվրոպայի ճարտարապետության վրա։ Հայկականն էլ իր հերթին ազդեցություն է կրել այլ երկրների ճարտարապետությունից, ինչպես մ. թ. ա. III դարում՝ հայկական հելլենիզմի շրջանում՝ Հին Հունաստանի ճարտարապետությունից. լավագույն օրինակը հունա-հռոմեական պերիպտեր տիպի Գառնիի տաճարն է (I դար)։

Հայկական ճարտարապետության հուշարձաններից Զվարթնոցը,Գեղարդավանքը , Հաղպատը, Սանահինը, Նորավանքն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային «Արժեքների ցանկում»։

Մ.թ.ա. IV հազարամյակ

Հայկական լեռնաշխարհում, ներառյալ մ.թ.ա. IV հազարամյակի առաջին կեսը, զարգացել են նեոլիթյան և էնեոլիթյան վաղ երկրագործական մի շարք հնագիտական մշակույթներ, որոնց ուսումնասիրությամբ վերակազմվում են ճարտարապետական տարբեր ավանդույթներ։ Այդ ավանդույթների բազմապիսի յուրահատկությունները հիմնականում դրսևորվել են բնակավայրերի կառուցապատման եղանակների և բնակարանաշինության (շինանյութեր, հատակաձևեր, տան առանձին բջիջների դասավորություն, ներքին և արտաքին ծավալների կազմակերպում) մեջ։ Լեռնաշխարհի հյուսիսում բացարձակապես գերիշխողը հում աղյուսից կառուցված շինությունների կլոր հատակաձևն էր, իսկ հարավ և հարավ–արևելյան ծայրամասերում՝ քառանկյուն տների կառուցման ավանդույթը։ Արարատյան դաշտում տարբեր ժամանակաշրջաններում այդ ավանդույթները փոխարինել են մեկը մյուսին։

Մ.թ.ա. III հազարամյակ

Մ.թ.ա. III հազարամյակի սկզբին Հայկական լեռնաշխարհը ամբողջությամբ ընդգրկվել է մշակութային մեկ ընդհանրության մեջ, որի միջուկը վաղ բրոնզի դարի շենգավիթյան մշակույթն է։ Վերջինիս բնորոշ է ճարտարապետության ֆունկցիոնալ ճյուղավորման խորացում, ճարտական նոր ձևերի առաջացում։ Տոհմական համայնքների բնակավայրերի կողքին առաջացել են քաղաքային քաղաքակրթության տարրեր կրող հնագույն նախաքաղաքներ։ Բնաաշխարհագրական տարբեր միջավայրերում կազմավորվել են յուրահատուկ հարթավայրային և լեռնային տիպերի բնակավայրեր։ Արմատապես փոխվել է բնակարանաշինությունը։ Շենգավիթյան մշակույթի ժամանակագրական սահմաններում ավարտվել է կլոր հատակաձևի կիրառումը, որը վերջնականապես փոխարինվել է քառանկյուն կառույցներից կազմված բնակելի համալիրներով։ Առաջացել են հայկական ժողովրդական բնակարանի՝ գլխատան ծածկի նախատիպը, տանիքը կրող բազմասյուն կառուցվածքներ, տների երկհարկայնություն։ Երևան է եկել մոնումենտալ ճարտարապետություն, որի հնագույն հուշարձաններն են պաշտամունքային (Մոխրաբլուր կամ Թեփե) և ամրոցաշինական կառույցները։ Պաշտպանական հնագույն համակարգերը ձևավորվել են դաշտավայրային շրջաններում, կառուցվել են հում աղյուսից (Յանիք–Թեփե, Մոխրաբլուր, Շրեշ–բլուր և այլն), այնուհետև տարածվել են նաև լեռնային գոտում, կառուցվելով հսկայական անմշակ ժայռաբեկորներից՝ «կիկլոպյան» տեխնիկայով (Գառնի, Ձյանբերդ և այլն)։

Կիկլոպյան տեխնիկայով կառուցված հնագույն ամրոցներից են համարվում Շենգավիթը, Քաղսին, Գեղարոտը, Այրումը։

  1. մեծազանգված քարերից կառուցված պատեր, որոնց քարերի վրա գործիքների հետքեր չկան, լարաձիգ ուղղություն չունեն, ավելի շուտ քարակուտակումներ են, քան կանոնավորությամբ հյուսած պատեր։
  2. պատեր, որոնք նույնպես կառուցված են մեծազանգված քարերից, սակայն ունեն պատահյուսություն, քիչ թե շատ կատարելագործական հատկանիշներ։ Անկանոն ձևի քարերով կատարված շարվածքում առաջացած դատարկությունները լրացվել են մանր քարերով։
  3. Պատի քարերը համեմատաբար փոքր են, նկատելի է լարաձիգ ուղղությամբ շարելու և մետաղական գործիքներով քարերին ձև տալու ճիգեր։ Ձևավոր քարերը օգտագործվում են պատերի և մուտքերի անկյուններում, վերջիններիս բարավորներում։

Մ.թ.ա. III հազարամյակի երկրորդ կեսին Հայկական լեռնաշխարհի մշակութային միասնությունը տրոհվել է։ Հարավ–արևմուտքում վաղ բրոնզի դարի վերջին փուլում շարունակվել է քաղաքային մշակույթի զարգացումը, որի հանգուցային ճարտարապետական հուշարձանը Նորշուն–Թեփեի պալատական կամ տաճարային համալիրի մառաններն են։

Մ.թ.ա. II հազարամյակ

Լեռնաշխարհի կենտրոնական և հյուսիսային մասում նկատվում է նստակյաց կյանքի անկում, ուստի ճարտարապետական հուշարձանները մինչև մ.թ.ա. II հազարամյակի կեսը ներկայանում են ոչ թե բնակավայրերով, այլ դամբարաններով։ Այդ ժամանակաշրջանի իշխանական դամբանաբլուրները հսկայական կառույցներ են մինչև 150 մ2 մակերես ունեցող գերանածածկ դամբանասրահներով, ծածկված մի քանի հազար մ3 ծավալով թմբերով։ Սալային «կեղծ թաղ», հարթ կամ երկթեք ծածկ ունեցող փոքր ծավալի քարաշեն դամբանասրահների հոծ ու կանոնավոր դասավորության դեպքում առաջանում էին «մեռյալների քաղաքներ», որոնց լավագույն օրինակը Զորաքարն է (Ղոշուն–դաշ) Սիսիանի մոտ։

Մ.թ.ա. II հազարամյակի 3-րդ քառորդում համատարած կայունացել է Հայաստանի բնակչության նստակեցությունը։ Սկսվել է Հայկական լեռնաշխարհի վաղ քաղաքային մշակույթի ձևավորման երկրորդ փուլը։ Լեռնաշխարհի արևմտյան կողմը ընդգրկվել է խեթական թագավորության, իսկ հարավայինը՝ Միտաննիի պետության սահմաններում։ Իշուվա պետությունում (Խարբերդի դաշտ) իշխել են խեթական ճարտարապետության ավանդույթները, որոնց ազդեցությունը հասել է մինչև Արարատյան դաշտ։ Մ.թ.ա. II հազարամյակի 2-րդ կեսին և I հազարամյակի սկզբին Կուրի և Արաքսի միջագետքի առավելապես զարգացած շրջաններում առաջացել են տասնյակ հեկտարների մակերես զբաղեցնող հնագույն քաղաքներ, խոշոր ժայռաբեկորների օգտագործմամբ «միդիս» շինարարական տեխնիկայով կառուցված պարիսպներով, հզոր միջնաբերդերով, լայն ու նեղ փողոցներով (Լճաշեն, Լազարավան, Մոտկանբերդ և այլն)։ Նոր որակի է հասել դամբարանային ճարտարապետությունը, ուր նկատելի են ճարտարապետության և քանդակի սինթեզի փորձեր (Շամիրամ, Մեծամոր և այլն)։

Մ.թ.ա. IX–VI դարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանա բերդի ավերակները (մ.թ.ա. IX դար)

Մ.թ.ա. IX–VI դարերում ճարտարապետությունը հիմնվելով Հայկական լեռնաշխարհի բրոնզի դարի կառուցողական ավանդույթների վրա, զարգացել է Փոքր Ասիայի և Միջագետքի պետական միավորումների մշակութային փոխազդեցությունների ոլորտում։

Քաղաքաշինությունը մ.թ.ա. IX դարում, լինելով համապետական խնդիր, հասել է զարգացման նոր աստիճանի։ Նախորդ դարաշրջանի ամրոց–բնակատեղիների (բերդ–շենների) փոխարեն, հաճախ նույն տեղերում կառուցվել են առավել հզոր քաղաքներ և ամրոցներ, որոնք միմյանց հետ կազմել են երկրի պաշտպանական հենակետերի միասնական ցանց։ Ամրոցներով շրջարկվել են ՏուշպանՄենուախինիլին, Սարդուրիխուրդան և այլ քաղաքներ, որոնց տեղային պայմանները պաշտպանական տեսակետից թելադրել են այդ անհրաժեշտությունը։Վանա բերդի ժայռերի սեպաձև արձանագրությունները

Քաղաքի բնակելի թաղամասերը որպես կանոն տարածվել են բնական բարձունքի ստորոտին, որի գագաթին հիմնարկված էր պարսպապատ միջնաբերդը։ Մեկից ավելի, որոշակի հեռավորությամբ բարձունքների առկայության դեպքում հաճախ ստեղծվել է բազմակորիզ քաղաքաշինական համակարգ՝ նույնքան միջնաբերդերով (Արգիշտիխինիլի, Անզաֆ, Հայկաբերդ, Տուշպա–Ռուսախինիլի)։ Քաղաքի կառուցապատման հատակագծային հորինվածքները դրսևորվել են ազատ, կանոնավոր ցանցի, խառը, նաև դարավանդաձև համակարգային սկզբունքներով։ Քաղաքն ընդգրկել է մոտ 50–200 հա տարածություն և շրջարկված է եղել մշակելի հողատարածությամբ, այգիներով, բազմաթիվ գյուղավաններով են։ Թաղումները կատարվել են քաղաքամերձ տարածքում, ինչպես նաև հատուկ կառուցված վերգետնյա կամ ստորգետնյա դամբարաններում։

Պահպանվել են օրինակներ ու պատմական տեղեկություններ քաղաքային բարեկարգման տարրերի՝ ջրմուղի (Արին Բերդ), ջրամբարի (Արգիշտիխինիլի, Ազնավուր), կամուրջների (Թեյշեբաինի) և այլի վերաբերյալ։

Բնակելիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրեբունի քաղաքի միջնաբերդի (հիմնադրվել է մ.թ.ա. 782 թ.) հատակագիծը

Ուրարտական քաղաքաշինությանը բնորոշ է սոցիալական տարբեր խավերին պատկանող թաղամասերի տարածքային որոշակի առանձնացումը։ Համապատասխանաբար տարբեր են նաև բնակելի տների հատակագծային և ծավալային հորինվածքները։

Պեղված (հիմնականում՝ Թեյշեբաինի, Արագած, Արգիշտիխինիլի) բնակելի տների տիպերից են.

  1. միմյանց կից կառուցված, մեկ մեծ և նրա հետ հաղորդվող 2–3 սենյականոց, մինչև 100 մ2 ընդհանուր մակերեսով բնակարաններ,
  2. 7–10 սենյականոց, 500–700 մ2 ընդհանուր մակերեսով առանձնատներ,
  3. 4 միօրինակ կցաշար բնակարաններ՝ յուրաքանչյուրը բաղկացած 11 բաժանմունքից և 550 մ2 ընդհանուր մակերեսով (միակ հայտնի օրինակը՝ Թեյշեբաինիում)։

Բոլոր տիպերի համար ընդհանրականը հորինվածքային կորիզը կազմող ընդհանուր սենյակը կամ դահլիճն Է, որը գործառական իմաստով իրեն է ենթարկում բնակելի, տնտեսական և օժանդակ մյուս բաժանմունքների փոխդասավորությունը։

Միջնաբերդերը բաղկացած են եղել պալատական, պաշտամունքային, զորանոցային և տնտեսական բաժանմունքներից, ունեցել են հզոր, հաճախ 2–3 շարք պարիսպներ՝ (մոտ 15 մ բարձրությամբ, 3, 5–4 մ հաստությամբ), ռիթմիկ կրկնվող աշտարակներով կամ կոնտրֆորսներով։ Պաշտպանական հնարանքներով օժտված, հաճախ կրկնակի դարպասներով (Էրեբունի, Արգիշտիխինիլի) մուտքերը տեղադրվել են երկու աշտարակի միջև (Թեյշեբաինի, Քեֆկալեսի) կամ պարսպի անկյունային թաքնված հատվածում (Էրեբունի, Արգիշտիխինիլի, Արագած)։ Պարսպի բնականորեն չպաշտպանված մասերում ստեղծվել են խրամային արգելակումներ։ Երբեմն միջնաբերդի պալատական, պաշտամունքային և այլ ստորաբաժանումները սահմանազատվել են պաշտպանական պարիսպներով (Թեյշեբաինի, Արգիշտիխինիլի)։Թեյշեբանիի բնակելի տների հատակագծեր. a, b — մենատներ, c — բազմասեկցիոն

Միջնաբերդերն իրենց ծավալա–տարածական հորինվածքով եղել են առանձին, տարաբնույթ շենքերից բաղկացած հզոր պարսպապատ համալիրներ, որ առավել բնորոշ է մ.թ.ա. IX–VIII դդ. (Տուշպա, էրեբունի, Արգիշտիխինիլի, Բաստամ, Կայալիդերե) կամ աշտարակներ ու կոնտրֆորսներ ունեցող պաշտպանական պարսպով ամբողջական շենքեր (Արագած, Թեյշեբաինի)։ Եղել են մեկ կամ երկու հարկանի։ Ի տարբերություն միջագետքյան մոնումենտալ շենքերի, որոնք կառուցվել են նախապես հարթեցված հրապարակների վրա, հայկական միջնաբերդերը ներդաշնակվել են տեղանքի ռելիեֆին, և առաջացած ծավալային աստիճանաձև փոխանցումներն ավելի հարստացրել են նրանց ճարտարապետական կերպարը։

Ըստ պահպանված հնագիտական օրինակների՝ միջնաբերդի ծավալային զգալի մասը զբաղեցնում է պալատը, որի հորինվածքային կենտրոնը կազմում է բնակելի, տնտեսական, տաճարային և այլ բնույթի շենքերով շրջագծված հրապարակը (դահլիճի կամ պերիստիլ բակի ձևով)։ Թեյշեբաինիի միջնաբերդն ամբողջությամբ ներկայանում է երկհարկանի պալատով, որի ստորին հարկում եղել են տնտեսական և արտադրական բաժինները, իսկ վերին հարկում՝ բնակելի, հանդիսավոր և պաշտոնական սենյակները։

Տաճարներ

Հնագիտական նյութերով բացահայտվել են տաճարային երեք հորինվածքային տիպեր.

  1. քառակուսի հորինվածքով և անկյունային աշտարակներով (Թոփրակկալե, Ազնավուրթեփե, Կայալիդերե, Չաուշթեփե, Ալթընթեփե և այլն),
  2. պարզ ուղղանկյուն հատակագծով, երկայնական առանցքով տեղադրված մուտքով (Էրեբունի, հավանաբար՝ Մուսասիր),
  3. ուղղանկյուն, լայնական ուղղությամբ ձգված հատակագծով (միակ հայտնի օրինակը Էրեբունիի Խալդի աստծո տաճարն է)։

Հավանաբար պաշտամունքային նշանակություն են ունեցել նաև «ուրարտական կոթողները», որոնցից շատերը կանգնեցված են եղել զոհարանների մոտ։ Թոփրակկալեում պեղված մի կնիք պատկերում է երկրպագություն կոթողների խմբի և սրբազան ծառի առջև։ Կոթողների սեպաձև արձանագրերը բովանդակում են որոշակի փաստեր երկրի պատերազմական, շինարարական գործունեության, նաև՝ ասավածներին մատուցած զոհաբերությունների վերաբերյալ։

Պահպանվել են տարբեր նշանակության արհեստական քարայրեր (պաշտամունքային, դամբարանային, բնակելի և այլն), «աստծո դռներ», սանդղուղիներ։ Վանա ժայռի քարայրերը (Խորխորյան մեծ ու փոքր, Իչկալա, Նաֆտկույու, «Մեծ») ուղղանկյուն հատակաձևերով, հարթ կամ թաղանման առաստաղներով, իրար հաղորդակցվող դահլիճ–սենյակների տարբեր հորինվածքներ են։ Այս ժամանակաշրջանում ստեղծված մեծ քանակությամբ ջրանցքների նպատակահարմար ընտրված ուղեգծերը վկայում են տեղանքի առանձնահատկությունները վարպետորեն օգտագործելու մասին։ Անհրաժեշտության դեպքում կառուցվել են ջրանցույցներ (աքվեդուկ) և փորվել թունելներ։ Այդ ջրանցքներից մի քանիսը («Շամիրամի»՝ 70 կմ երկարությամբ, Վանի մոտակայքում, «Դալմայի» և «Կարմիր բլուրի»՝ Երևանի մոտակայքում) գործում են ցայսօր։

Աղբյուր Վիկիպեդիա

Ամփոփում

Վաղուց ի վեր մարդիկ զբաղվել են ամենինչով,թե ծառ տնկի,թե տուն կառուցի։Եվ խոսքը ճարտարապետության կողքով չի անցել:Չանցնելով ճարտարապետության կողքով,հեշտ եմ,որ ՀՀ և իր պատմությունից առաջ և հետո ունեցել է և ունի շատ հիշարժան և գեղեցիկ վայրեր,որոնցով հիանում են մինչ այսօր։Շատ կան ճարտարապետական կարևոր և գեղեցիկ վայրեր,բայց կան նաև վայրեր,որոնք տարբերվում են ամենինչով,մեկը հին է,մեկը վախենալու,մեկը անչափ գեղեցիկ։Օրինակի համար 1 դարի կառույց,հեթանոսական տաճար,կառուցվել է 1 դարում։Երևի շատ մարդիկ գիտեն դա։Խոսքը Գառնի տաճարի մասին է։Այն շատ գեղեցիկ վայր է,և իր պատմությամբ և գեղեցկւթյամբ գրավում է շատերի սրտերը։Չշեղվենք թեմայից։Երկար և կարճ պատմություններ կան Գառնիի մասին։Բայց անցնենք առաջ։Վախենալուն չափազանցեցի,բայց այն իսկապես վախենալու է։Սատանու կամուրջը,իրական անուն,իրական պատմություն,իրական դեպքեր։Վախենալու կամուրջ։Տաթևի վանք,նաև գեղեցիկ վանք,կողքը գտնվող։Լավ հասանք վերջ։Ամենագեղեցիկը։Ո՞րը?,Իհարկե Սարդարապատի ճակատամարտի վայրի հուշարձան։Իհարկե,կան շատ վայրեր գեղեցիկ և գրավիչ վայրեր,բայց վերցրեցի այն։Դա ունի շատ մեծ ու հետաքրքիր պատմություն։Բայց այն շատ գեղեցիկ բայր է,տուֆով,էլ ինչ կարող է լինել գեղեցիկ։Շատ շնորհակալություն կարդացման համար։

Նախագծի ընթացքում օգտագործվող պարագաներ` համակարգիչ, հեռախոս, տեղեկատվական հղումներ, գրքեր։

Սարդարապատ

Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրՍարդարապատի ճակատամարտի վայրում կանգնեցված ճարտարապետական-քանդակագործական համալիր, հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան, որը նվիրված է 1918 թվականին թուրքական կանոնավոր բանակի նկատմամբ հայ ժողովրդի տարած հաղթանակին: Գտնվում է Հայաստանի Արմավիրի մարզի Արաքս գյուղի մոտ` Հայաստանի պատմական մայրաքաղաք Արմավիրից 10 կմ հեռավորության վրա։ 1918 թվականին Արմավիր քաղաքի անունը Սարդարապատ էր, որի հետ էլ կապված է հուշահամալիրի անվանումը։ Համալիրի հանդիսավոր բացումը կատարվել է Սարդարապատի ճակատամարտում հայ ժողովրդի հաղթանակի 50-ամյակի կապակցությամբ` 1968 թվականի մայիսին։

Սարդարապատի հուշահամալիրի հեղինակներն են Հայաստանի արվեստի և մշակույթի գործիչներից ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը, քանդակագործներ Արշամ ՇահինյանըՍամվել Մանասյանը և Արա Հարությունյանը։

Պատմական նշանակությամբ համեմատվում է Ավարայրի ճակատամարտի հետ։

Գառնիի

Գառնու հեթանոսական տաճար, հին հայկական հեթանոսական տաճար Կոտայքի մարզի Գառնի գյուղում, Ազատ գետի աջ ափին։ Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան է[1]։

Ելնելով ավանդություններից՝ Մովսես Խորենացին Գառնու հիմնադրումը վերագրում է Հայկ նահապետի ծոռ Գեղամին, որի թոռան՝ Գառնիկի անունով էլ, իբրև, կոչվել է Գառնի։


․․․ շինում է մի դաստակերտ և անունը դնում է Գեղամի, որ հետո նրա թոռան՝ Գառնիկի անունով կոչվեց Գառնի:— Մովսես Խորենացի, Հայոց պատմություն[2

Տաթևի վանք

Տաթևի վանք, միջնադարյան վանական համալիր Հայաստանում։ Գտնվում է Սյունիքի մարզի Տաթև գյուղի հարավում՝ Որոտան գետի վտակի ձորի աջափնյա եզերքին։ Ավանդության համաձայն՝ վանքը կոչվել է Թադեոս առաքյալի աշակերտ Եվստաթեոսի անունով։

Ըստ Ստեփանոս Օրբելյանի, ով հեղինակել է «Սիսական նահանգի պատմություն» աշխատությունը, Տաթևի վանքի առաջին եկեղեցին կառուցվել է 4-րդ դարում, ունեցել անշուք տեսք, սակավաթիվ ճգնավոր միաբաններ։ 8-րդ դարի վերջին եղել է Սյունյաց եպիսկոպոսության աթոռանիստը։ Այստեղ են բերվել Քրիստոսի խաչափայտի մասունքով արծաթե հսկա (մարդաչափ) «Բաբկենյան խաչը» (պատրաստել էր Բաբիկ իշխանի որդի Վասակը), Բյուզանդիայից՝ «Աստվածամուխ սուրբ Նշանը», սուրբ Հովհաննեսի, սուրբ Ստեփանոս Նախավկայի, տասնմեկ առաքյալների, սուրբ Գրիգոր Ա Լուսավորչի, սուրբ Հռիփսիմեի մասունքները, Աստվածածնի մազերը։

Կալվածքներ գնելու և նվիրատվությունների շնորհիվ վանքը դարձել է խոշոր ավատատեր։ 848 թվականին իշխան Փիլիպե Սյունին կառուցել է սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին։ Սյունյաց գահերեց իշխան Աշոտ Սյունու պատվերով Հովհաննես եպիսկոպոսը ձեռնարկել է հայկական ամենախոշոր եկեղեցիներից մեկի՝ սուրբ Պողոս-Պետրոս տաճարի կառուցումը, ինչին օժանդակել է Շուշանիկ տիկինը։ Տաճարի հիմքը դրվել է 895 թվականին, շինարարությունն ավարտվել 906 թվականին։ Օծմանը ներկա են եղել Սմբատ Ա թագավորը, Վասպուրականի Գագիկ Արծրունի իշխանը, կաթողիկոս Հովհաննես Ե Դրասխանակերտցին, Աղվանից Սիմոն Բ կաթողիկոսը, հոգևոր ու ազնվական դասի ներկայացուցիչներ։ Բացվում է Տաթևի մատենադարանը։