Հոգևոր ընթերցումներ
«Տղան և շունը» պատմվածքը
- Նշիր տղայի և շան, տղաների խմբի և շնիկների խմբի մի քանի ընդհանրություն-նմանություն:
Տղան և շունը նույնպես միայնակ էին ու շատ էին վախենում։
Շների և տղաների խումբն ուզում էր տղային և շնին վախացնել,հալածել և խփել։
Տղան և շունը խելացի էին և ճարպիկ,որովհետև ամեն վտանգից փախնում էին։
Տղան և շունը շատ համարձակ էին։
Նաև նրանք շատ ընկերասեր էին և խելացի։
Խմբերը շատ ստահակ և անխելք խմբեր էին։
Ամեն մի խումբ ուզում էր տարբեր ձևերով վատ արարք աներ ուրիշին։
- Ի՞նչն էր տղայի վախկոտության պատճառը, ինչի՞ շնորհիվ նա համարձակություն ձեռք բերեց: Արդյո՞ք համոզիչ է այդ պատճառը քեզ համար. հիմնավորիր:
Ես կարծում եմ ,որ տղան վախից կարողացավ մի շատ կարևոր գիտելիք քաղեր,որովհետև նրա վախկոտությունը բերեց այն հատվածին,որտեղ կա շունը,վախից նա չէր կարողանա գտներ շանը,որովհետև չէր փախնի տղաներից և չէր մտնի այդ բակը։Վախից նա չէր կանչի իր ընկերոջը՝շանը,այն հատվածում,երբ գողանում էին տղաները շորերը։Մի խոսքով տղայի վախը բերեց շատ կարևորև լավ իրադարձությունների։
- Կարո՞ղ ես հիշել քեզ հետ կապված նմանատիպ փոփոխություն. պատմիր:
Ես մի անգամ քայլելով բակում և ընկերներիս հետ շփվելիս,միամիտ նկատեցի մի փոքրիկ կատվի,որը միայնակ պառկած էր գետնին,հևհևում էր ու արդեն կամաց-կամաց սատկում էր։Կողքից հալածում էին ավելի մեծ կատուներ,ուզենալով սատկացնել նրան։Ես թողնելով խոսակցությունը մոտեցա կատվին,ձեռքերի մեջ վերցրեցի և օրորեցի նա միքիչ հանգստացավ։Նա սոված և ծարավ էր։Վայրկյան չկորցնելով ես վազեցի տուն,մայրիկը հարցնելով պատճառը լցրեց կաթը և մի փոքր թասի մեջ ջուր։Պատմեցի կարճ իմ պատմությունը և վազեցի բակ։Իմ ընկերները նրան հարվածում էին,հալածում էին։Տեսնելով դա ես մոտեցա նրան,կատվին մահից բաժանում էին րոպեներ։Ես կերակրեցի,վատ բանից հեռու հրելով ընկերներիս գոռացի նրանց վրա,որովհետև նրանք կարղ էին սպանեին նրան։Կերակրեցի,խմացրեցի նրան։Նա լավացավ,մայրիը մոտեցավ նրան,վերցրեց բերանով և հեռացավ։Իսկ ես շարունակեցի խոսակցությունը։Տարիներ անց ես նույն ճանապարհով անցնելիս,տեսա այն նույն կատվին,ում տեսել էի տարիներ առաջ։Շատ ուրախացա,գրկեցի։Նրա դեմքի արտահայտությունից ես հասկացա,որ նա էլ է ուրախ։Խաղացի հետը,վազվեցինք,բայց ես պետք է արդեն գնայի։Կատուն չէր թողնում,բայց մի ձև թողեց և ես հեռացա։Քայլեր էին բաժանում ինձ ու նրան։Միամիտ մի փոքր անկյունից իմ վրա հարձակվեցին փոքր և ճարպիկ կատուներ։Վազեցին իմ վրա,իսկ ես ուշադրություն չդարձնելով և չվախենալով հեռացա։Նրանք հասան հարձակվեցին և մեկը իմ ոտքը ուժեղ կծեց։Իհարկե ցավաց,բայց կարևորը դա չէր։Իմ կատուն հասավ,թռավ նրանց վրա,իսկ նրանք իրեն ճանաչելով,որ իրեն տարիներ առաջ հալածում էին,փախան հասկանալով,որ կատուն իրենց կհավասարեցնի գետնին։Ես գրկեցի կատվին,ուրախացա և գնեցի նրա համար մի շիշ կաթ և մի քանի ուտելիք։Այդ օրը իմ մտքից չի անցնում։Հին ընկերը ավելի լավն է,քան 2 նորը։Ընկերոջը չեմ դավաճանի։Եվ հիմա անցնելով նրա կողքով հիշում եմ այդ հրաշալի ընկերական օրերը։Նա էլ ինձ է հիշում։Դա կմնա իմ <<Ամենալավ հիշումների>>մեջ։
- Ընտանեկան դպրոց
Մեր նոր ընտանեկան նախագծերը
- Անհատական երկարաժամկետ նախագծեր +++