Առցանց կրթության առաջադրանքներ

Կատարման ժամկոտը՝ ապրիլ 20 — մայիս 15, 2020 թ.

Հիմնականում ուշադրություն դարձնել Տրդատ 1-ինի, Քրիստոնեության ընդունման հատվածների վրա։ Մյուս առաջադրանքները ևս կարող եք նայել, հավելյալ առաջադրանքներ  են։

  1. Թվարկել I-IV դարերի հայոց պատմության կարևորագույն իրադարձությունները: Վերջիններիս ընտրությունը հիմնավորել;

1․ 1 դարում Արտաշեսյանների տոհմի դինաստիային փոխարինում է Արշակունիների դինաստիան:

2․Հռոմեա-պարթևական պատերազմ, 54-64 թվականներին տեղի ունեցած ռազմական հակամարտություն Հռոմեական կայսրության և Պարթևաստանի միջև։ Պատերազմի պատճառը Մեծ Հայքում պարթև Արշակունիների հաստատումն էր։ 

3․62 թ. Հռանդեայի դաշտում հայկական զորքը պարտության է մատնում հռոմեական զորքին: 63 թ. կնքվում է հաշտության պայմանագիր: Տրդատը գնում է Հռոմ, Հռոմի կայսր Ներոնի կողմից թագադրվում է որպես արքա և վերադռնում է Արտաշատ` որպես Տրդատ Առաջին Արշակունի (66-88 թթ.):

4․ 77 թ. Գառնիում կառուցվում է հեթանոսական տաճարը:

5․2-րդ դարի սկզբին հիմնվում է մայրաքաղաք Վաղարշապատը:

6․ Խոսրով Կոտակը (330-338թթ.) կառուցում է նոր մայրաքաղաք Դվինը, որի շրջակայքում էլ տնկվում է Խոսրովի արհեստական անտառը:

7․301 թ. Տրդատ Երրորդի (287-330) օրոք Հայաստանում որպես պետական կրոն ընդունվում է քրիստոնեությունը: Նա և հայկական եկեղեցու առաջնորդ Գրիգոր Լուսավորիչը քանդում են բոլոր հեթանոսական տաճարները` բացի Գառնիից, և դրանց փոխարեն կառուցում եկեղեցիներ:

8․Վռամշապուհի (389-415) օրոք 405թ. Մեսրոպ Մաշտոցը ստեղծում է հայոց այբուբենը:

9․451 թ. մայիսի 26-ին Վասպուրականում`Ավարայրի դաշտում , Տղմուտ գետի ափին տեղի ունեցած Ավարայրի ճակատամարտում հայկական 66 հզր. բանակը` Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ, բարոյական հաղթանակ է տանում պարսկական 200 հզր. բանակի դեմ:

10․Ռուսա Բ (մ.թ.ա. 8-րդ դար — մ. թ. ա. 639), Վանի թագավորության արքա մ.թ.ա. մոտ 685-645 թթ.-ին։Թեյշեբաինի բերդաքաղաք։

Արշակունիներ

11․Արշակունիները ծագումով պարթև են: Մ.թ.ա. 247 թ. նրանք գահ բարձրացան Պարթևստանում՝ հիմնելով Հին աշխարհի հզորագույն պետություններից մեկը:

12․Առաջին դարում, երբ Մեծ Հայքում կործանվեց Արտաշեսյանների թագավորությունը, հայ ազնվականությունը հռոմեական տիրակալությունից ազատվելու համար հայացքը հառեց ցեղակից ու բարեկամ պարթևներին՝ Վաղարշ արքայից (52-80) զինական օգնություն խնդրելով: Կնքվում է հայ-պարթևական դաշինք, որի համաձայն Հռոմի դեմ հաղթական պատերազմի ավարտից հետո Վաղարշի եղբայր Տրդատը պետք է թագավորեր Մեծ Հայքում:

13․52 թ. Տրդատ Առաջինը հայ ավագանու աջակցությամբ բազմում է հայոց գահին

14․Տրդատ Առաջինին հաջորդեց Սանատրուկ արքան, որ գրավեց և Մեծ Հայքին միացրեց Եդեսիայի թագավորությունը, վերակառուցեց և երկրի մայրաքաղաք հաստատեց Մծուրքը:

15․ 140 թ. Հռոմի Անտոնիոս Պիոս կայսրը հարձակվեց Հայաստանի վրա, գահազուրկ արեց Վաղարշին և գահ բարձրացրեց Սոհեմոսին, որը հայոց Երվանդունի արքաների շառավիղներից էր: Պարթև Արշակունիները օգնության շտապեցին հայերին, և 161-163 թթ. Հայքից փախած Սոհեմոսի փոխարեն գահ է բարձրանում Բակուր Երկրորդը, որ իր կարճատև գահակալման ընթացքում կառուցեց Բակուր (Բաքու) քաղաքը:

16․ 224 թ. Պարթևստանում քաղաքական հեղաշրջման հետևանքով Արշակունիների տոհմին փոխարինեցին Սասանյանները:

17․Միայն 297 թ. հայ-հռոմեական զորքերը, Ոսխայի ճակատամարտում ջախջախելով պարսկական բանակը, Մեծ Հայքում վերականգնեցին իրերի նախկին վիճակը, և գահ բարձրացավ Տրդատ Գ (298-331), որը, ցավոք, թուլամորթ ու անկամ գահակալ գտնվեց։

18․ Տրդատ Գ փոխարինած Խոսրով Գ Կոտակն (331-339) իր կարճատև թագավորության ընթացքում հասցրեց կառուցել Դվին մայրաքաղաքը և տնկել Խոսրովի անտառները որպես արքունի որսատեղի:

19․ Խոսրովին հաջորդած Տիրան արքան (339-350) պայքար ծավալեց հայ եկեղեցու և կենտրոնախույս ուժերի դեմ:

20․ Գահն անցնում է Արշակ Երկրորդին (350-368): Այս զորեղ տիրակալը ստիպված էր միաժամանակ պայքար մղել թե՛ Պարսկաստանի, թե՛ Հռոմի, թե՛ հայ առաքելական եկեղեցու և թե՛ ներքին կենտրոնախույս ուժերի դեմ:

21․Հայոց գահն անցնում է 18-ամյա Պապին (370-374): Չնայած պատանի տարիքին՝ այս քաջարի գահակալը Ձիրավի և Գանձակի ճակատամարտերում գլխովին ջախջախեց պարսկական հզոր բանակները:

22․ Պապին հաջորդած Վարազդատ արքան (374-378) նույնպես դարձավ դավադրության զոհ. Մանվել Մամիկոնյան իշխանը, ապստամբելով արքայի դեմ, նրան վտարեց երկրից՝ հայոց գահին բազմեցնելով Արշակ Գ և Վաղարշակ թագավորներին՝ դառնալով նրանց խնամակալը: Նրանց օրոք էլ՝ 387 թ., Մեծ Հայքը բաժանվեց Պարսկաստանի և Հռոմի միջև: Արշակի մահից հետո հռոմեական մասում հայոց թագավորությունը վերացավ:

23․ Ապա հայոց գահին միմյանց հաջորդեցին Խոսրով Դ, որի օրոք երկրում ժամանակավոր կայունություն եղավ, Վռամշապուհ արքան, որ գործածության մեջ դրեց մաշտոցյան հայոց գրերը: Արշակունյաց վերջին գահակալը Արտաշես Դ արքան էր, որ դարձավ հայ եկեղեցականների և կենտրոնախույս նախարարների դավադրության զոհը: Պարսից արքունիքը գահազուրկ հայտարարեց հայոց երիտասարդ արքային, և 428 թ. Արշակունիների հարստությունը կործանվեց:

  1. Սահմանել «Քրիստոնեություն» հասկացությունը և նրան առնչվող 10 հասկացություն;

Քրիստոնեությունը դա կրոն է

Քրիստոնեությունը համաշխարհային կրոններից մեկն է, որը հիմնվել է Հիսուս Քրիստոսի, նրա 12 առաքյալների ու 70 աշակերտների կողմից Պաղեստինում: Քրիստոնյա ու քրիստոնեություն տերմինները շրջանառության մեջ է դրել եկեղեցու հայր Իգնատիոս Անտիոքացին 2-րդ դարի կեսերից Անտիոք քաղաքում: Քրիստոնեության դավանաբանության հիմքը Աստվածաշունչն ու Սուրբ Ավանդությունն է, ինչպես նաև՝ Տիեզերական ժողովներում ընդունված որոշումները:

Քրիստոնեությունը համաշխարհային կրոններից մեկն է, որը հիմնվել է Հիսուս Քրիստոսի, նրա 12 առաքյալների ու 70 աշակերտների կողմից Պաղեստինում: Քրիստոնյա ու քրիստոնեություն տերմինները շրջանառության մեջ է դրել եկեղեցու հայր Իգնատիոս Անտիոքացին 2-րդ դարի կեսերից Անտիոք քաղաքում: Քրիստոնեության դավանաբանության հիմքը Աստվածաշունչն ու Սուրբ Ավանդությունն է, ինչպես նաև՝ Տիեզերական ժողովներում ընդունված որոշումները:

3․Վերլուծել անհատի դերը պատմության մեջ որևէ պետական կամ մշակութային գործչի օրինակով;

Տրդատ Ա (մոտ 28 – 88), Մեծ Հայքի Արշակունի թագավոր 52 թվականից։ Պարթևաց Արշակունի արքա Վոնոն Բ–ի որդին, Պարթևաստանի թագավոր Վաղարշ Ա–ի եղբայրը։ Գահ է բարձրացել հայկական ավագանու աջակցությամբ։

Նրա օրոք Գրիգոր Լուսավորիչը քրիստոնեությունը հգամարել են պաշտոնական կրոն։

1-ին դարի կեսերից նոր փուլ սկսվեց հայ-պարթևական հարաբերություններում։ Պարթևաստանում գահ բարձրացած Վաղարշ Ա Արշակունին (51-80) իր եղբոր՝ Տրդատի հետ 52 թվականին մտնում է Մեծ Հայք։ Պարթևները օգնում են հայերին դուրս վտարել հռոմեական դրածոներին և նրանց կողմից թագավոր հռչակված Հռադամիզդին, ով շուտով փախնում է Վիրք՝ հոր մոտ։ Տրդատը հռչակվեց Մեծ Հայքի թագավոր։

Հռոմեական կայսրությունը պատերազմական սկսեց Պարթևաստանի և Տրդատի դեմ, որ որոշ ընդհատումներով տևեց 10 տարի (54-64)։ Առաջին փուլում Կորբուլոն զորավարը 58 թվականի գարնանը Կարին–Կարս–Արտաշատ ուղիով ներխուժել է Մեծ Հայք: Այդ նույն ժամանակ Միջին Ասիայի ցեղերի հարձակումների պատճառով Վաղարշը ստիպված զորքի մեծ մասը դուրս է բերում Մեծ Հայքից և ուղղում Միջին Ասիա։ Հռոմեացիները հասան Արտաշատ, գրավեցին և ավերեցին այն։ Տրդատն իր փոքրաթիվ ուժերով հեռանում է Ատրպատական, որի թագավորը նրա եղբայրն էր՝ Բակուրը։ 59 թվականին Կորբուլոնի զորքերը շարժվում են դեպի Տիգրանակերտ և հռոմեացիները գրավում են այն։ Հայոց գահին է բարձրանում Կապադովկիայի թագավորական ընտանիքից Տիգրան Զ-ն, որի գահակալությունը մեծ դժգոհություն է առաջացնում երկրում։ Շուտով Վաղարշն ու Տրդատը դարձյալ մեծ զորքով մտնում են Մեծ Հայք և ժողովրդի օգնությամբ գահընկեց են անում Տիգրանին, ով շուտով փախնում է երկրից։ 61 թվականին Կորբուլոնը Մծբին քաղաքում զինադադար է կնքում և Տրդատին ճանաչում Հայոց թագավոր։

4)Ուսումնա-հետազոտական աշխատանքների թեմաները` «Կրոնը Հին աշխարհում», «Քրիստոնեության ակունքները և առաքյալները», «Հին Հռոմի ճարտարապետությունը և շինարարական տեխնոլոգիաները», «Վերգիլիոսը և նրա «Էնեական» պոեմը», «Քվինտոս Հորացիոս Փլակոս. հռոմեական գրականության գագաթներից մեկը», «Ճարտասանական արվեստն անտիկ աշխարհում», «Պլինիոս Ավագ. հանրագիտակ գիտնականը», «Պարթև Արշակունիները հայոց գահին», «III դարի հայ – պարսկական պատերազմները», «Տրդատ և Գրիգոր. առասպել և իրականություն»:

«Վերգիլիոսը և նրա «Էնեական» պոեմը»

Պուբլիոս Վերգիլիոս

Հին Հռոմի մեծագույն բանաստեղծներից մեկը, հռոմեացիների ծագումը գովերգող «Էնեական»-ի, հինհռոմեական գրականության գլուխգործոցներ համարվող «Բուկոլիկներ», «Գեորգիկներ» պոեմների և այլ ստեղծագործությունների հեղինակ։ Որոշ ուսումնասիրողներ նրան են վերագրում նաև Appendix Vergiliana-ում ժողովված ավելի փոքրածավալ չափածո ստեղծագործությունները:

Էնեականլատիներեն գրված էպիկական պոեմ։ Հեղինակը հռոմեացի բանաստեղծ Վերգիլիոսն է։ Պոեմում պատմվում է հռոմեացիների ծագման, նրանց առասպելական նախահոր՝ Էնեասի թափառումների, քաջագործությունների և հերոսական կերպարի մասին։

Պոեմը բաղկացած է 12 գրքից, որոնց վերջնական տեսքի բերել հեղինակը չի հասցրել։ Պոեմի առաջին վեց երկերը պատմում են Էնեասի թափառումների, իսկ մյուսները՝ Իտալիայի բնիկների հետ նրա ունեցած կռիվների մասին։ Հատկապես հռչակավոր է պոեմի այն հատվածը, որտեղ պատմվում է Կարթագենում Էնեասի ապաստանելու և Դիդոնե թագուհու հետ նրա սիրային կապի մասին։

Վերգիլիոսը չի ցանկացել իր երկն անավարտ վիճակով հրապարակել ու մահվանից առաջ պատվիրել է այն ոչնչացնել, սակայն Օգոստոս կայսրը, հակառակ բանաստեղծի վերջին կամքի, հրապարակել է «Էնեականը»։

Աղբյուրները`

Հին աշխարհի կրոնները

Հին աշխարհի դիցաբանությունը և կրոնը

Քրիստոնեություն

Քրիստոնեության առաջացումը

Քրիստոնեություն

Քրիստոնեություն (պորտալ)

Փ/Ֆ «Քրիստոնեությո՞ւն մինչև Քրիստոսը»

Փ/Ֆ «Քրիստոսի ուղին»

Գ/Ֆ «Հիսուս Քրիստոսի կյանքն ըստ Ղուկասի ավետարանի»

Փ/Ֆ «Հին Հռոմի տեխնոլոգիաները»

Վերգիլիոս«Էնեական»

Պլինիոս«Բնական պատմություն»

Արշակունիներ

Ձայն Արարատի – 29 Արշակունիներ

Քրիստոնեության մուտքը Հայաստան. Առասպե՞լ, թե՞ իրականություն

Մեծ Հայքի թագավորության վերելքը Տրդատ Մեծի օրոք