,,Մխիթար Գոշի,,Առակներ

ՄԽԻԹԱՐ ԳՈՇ

Մխիթար Գոշ | Առակներ - Տարընթերցում

ԱՆՄԻՏ ՄԱՐԴՆ ՈԻ ՀՈԻՆԱՊԻ ԾԱՌԸ
Մի անմիտ մարդ հունապի ծառը դժնիկ կարծելով հատեց արմատից։ Ծառը զայրանալով ասաց.

– Ո՛վ անագորույն, ծառը պտղից պետք է ճանաչել և ոչ թե տեսքից։

Առակս վերաբերում է անմիտ դատողներին` թագավորներին, իշխաններին, դատավորներին և եկեղեցու առաջնորդներին, հանդիմանելով, որ անվարժ են դատում, որով և բազում վնաս են գործում, բարուն իբրև չարի խոշտանգելով

Առակ 1

ՄՈՐԵՆԻՆ ԵՎ ՎԱԶԸ
Ոխ պահելով վազի դեմ, մորենին ասաց.

– Քեզ նման կբարձրանամ և կրկնակի պտուղ կտամ ու կգերազանցեմ քեզ, որովհետև ձմռանը ես անթառամ եմ լինում:

Վազը հակաճառեց նրան.

– Քո պարծանքը կատարյալ կլինի, երբ աշնանը հավաքվես հնձանում։

Իսկ աշնանը մորենին ոտնատակ եղավ։

Մի պարծեցիր,որպեսզի չպատժվես։

Առակ 2

Շնորհակալություն

Մի փոքր սպորտից Հեծանվավարություն

Այսօր ես և իմ եղբայրը իջել էինք դուրս,որպեսզի հեծանիվ քշեինք։Մենք հիմա Ձեզ ցույց կտանք մի քանի կադր մեր հեծանվավարությունից։Ահա այն․․․

Հեծանիվը առողջություն է,մենք շատ ենք սիրում հեծանիվ քշել։Ձեզ նույնպես խորհուրդ ենք տալիս։Այն ուժեղացնում է մկանները,երկարացնում է կյանքը։Եղեք առողջ սիրելիներս։

Ավելի շատ իմանալու համար սեղմիր այստեղ։

Շնորհակալություն