Սեպտեմբերի 7-ին ես իմ դասարանցիների և ընկերների հետ ճամփորդեցի դեպի Բյուրական և Ամբերդ։
Բյուրականում մենք տեսանք տուն թանգարանը Մեծ ֆիզիկոսի։Պատերին կախված էին պատկերներ,որտեղ Համբարձումյանն էր իր ընտանիքի հետ։Նաև կային շատ տարբեր նկարներ,որոնք նվեր էր ստացել աստղագետը։Ես իմ ընկերների հետ իմացա շատ հետաքրքիր ինֆորմացիա Վիկտորի մասին։Մեզ պատմեցին Վիկտորի հաղթանակների,մրցանակների մասին։Համբարձումյանը շատ լավ օրինակ է ներկա սերունդի համար։Նաև մեզ պատմեցին նրա կենսագրության մասին,երեխաների,կնոջ և ընտաիքի մասին։Ինձ շատ դուր եկավ,ես խորհուրդ եմ տալիս բոլորին,որսպեզի այցելեն այս վայրը։Նաև ճամփորդությունները ավելի հետաքրքիր են դառնում,եթե ընկերներդ քո հետ են։

Բայց սա դեռ ամենը չէ,հետո մենք գնացինք Ամբերդ ամրոց,նկարվեցինք,ուսումնասիրեցինք։Այն 11 դարի կառույց է,մանրամասն ես պատմում եմ ներքևի տեսանյութի մեջ։Նաև մենք գնացինք Ամբերդի եկեղեցին՝Վահրամաշենը։Այն շատ նման էր Մարմաշենին,իր նախագծով։Մենք մոմ վառեցինք,երգեր երգեցինք,և ուղեվորվեցինք տուն։Ճամփորդելը իրոք շատ լավ բան է։Դու իմանում ես կառույցների պատմությունը,շփվում ես քո ընկերների հետ,խոսում ես,և քեզ ազատ ես զգում։Ես շատ շնորհակալ եմ ոսուցիչներից և կազմակերպիչներից,որովհետև նրանք ինձ շանս տվեցին տեսնել Հայաստանըշի հրաշքները։Ահա այսքանը․․․