Կարդալ «Հացը» պատմվածքը
Կատարել առաջադրանքները.
7-րդ դասարան
Առաջին հատված — 4-8 էջ
- բացատրել բառարանի օգնությամբ — քիվ, սայթաքել, գուրգուրանք, գողունի, նիրհ, ակ (ակունք), տիղմ, կլանչոց, կածան, խաշամ
Քիվ-կառնեզի նման,ուղղված տարածք տան տանիքին
Սայթաքել-ոտքը սահել գայթել, սոթ տալ
Գուրգուրանք-գուրգուրանք,խանդաղատանք, գորով ու փաղաքշանք,գուրգուրվել,փաթաթվել
Գողունի-Գողացված, գողությամբ ձեռք բերված:
Գողեգող կատարված, թաքուն, գաղտնի: Գողունի հայացք:Գող հայացք
Նիրհ-1. Քնին նախորդող թմրություն, նինջ:
2. Քուն:
3. (փոխաբերական) Թմրություն:
4. (փոխաբերական) Անդորրություն, հանգիստ, խաղաղություն
ակ/ակունք/-1․ջրի ակունք,սկիզբ
2․մեքենայի ակ
3․թանկարժեք քար
4․աչք
Տիղմ-ցեխ,կեղտ,գրավազանների հատակում կուտակված կեղտը։
Կլանչոց-Շան աղիողորմ հաչոց, կաղկանձյուն,ձայն
կածան-փոքրիկ ճանապարհ քայլելու համար,արահետ,ճամփա,ճանապարհ
խաշամ-չորացած տերև
- երեք բառով բնութագրեք հերոսին՝ հիմնավորելով տեքստից դուրս բերած կտորներով
ծույլ,եսասեր,գրքասեր
- գտիր կերպար-պատկեր հակադրություններ կարդացածդ հատվածում
Երեխան շատ խելացի էր,գերազանց սովորում էր դպրոցում,բայց նա շատ էր վախենում մենակությունից ու տարբեր բաներից։
Նա կարդում էր քաջագործությունների մասին,բայց վախենում էր գնալ անտառ խոզերին հետ բերելու։
Նրա համար ամենինչ անում էին,բայց նա ոչմի բան չէր ուզում անել։
- նկարագրիր անտառի շնչառությունը
Աշնան արևը մեղմորեն ջերմ էր։ Աշնան մեղմ արևի մեջ գեղեցիկ էին ծիծեռնակների լուռ բները, այգու խնձորենիները, որոնք դեռ ունեին մի երկու խնձոր, իմ մայրիկի մեղմ ժպիտը, շիկավուն շանը, որ պառկել էր իմ ոտքերի մոտ ու ննջում էր, և աքաղաղի կարմիր կատա՛րը, և կեռասի ծառը, որ հանկարծ սկսեց ծվծվալ։
Շատ հանգիստ,խախանդ անտառ է։Արևը փայլում է,կենդանիները հանգստանում էին իրենց բներում։Աքաղաղ ծվծվում էր և բոլորին արթնացնում էր։
Ես զգում եմ անտառի շնչառությունը իր խաղաղությամբ,հանգստությամբ։Մարդը իրոք հանգստանում է գեղեցիկ ձայների տակ,նաև գետի քչքչոցից։Դա իրոք հանգիստ է։Նաև մեղմ քամին է ավելանում հանգստին։
Երկրորդ հատված