Գիրքը

Երկրորդ հատված —

ՀԱՑԸ

  • Մի քիչ դժվար էր ուտվում, որովհետև ես չէի գնացել խոզերը փնտրելու, բայց ես ուտում էի: …Նրա մաքուր հայելու մեջ ես տեսա իմ կուշտ ու հիմար դեմքը, բայց շատ էի ծարավ, կռացա ջուր խմելու: — Այս տողերից կարելի եզրակացնել, որ տղան՝ (ընտրիր մեկ կամ ավելի տարբերակ, հիմնավորիր)

ա) միամիտ էր

բ) եսասեր էր

գ) թուլամորթ էր

դ) անկուշտ էր

ե) անպատասխանատու էր

զ) վախկոտ էր

է) խելացի էր

  • — Դու գիրքդ կարդա — այս արտահայտությունը օգտակա՞ր խոսք է, թե վնասակար. ինչու՞:

Ինձ թվում է վնասակար։Որովհետև հորեղբայրը նրան շատ կոպիտ դիմեց,արտահայտվելով կոշտ բառերով։Երեխան ուզում էր նրան օգնել,բայց նա երեխային մթության մեջ թողնելուց բացի,նաև կոպիտ պատասխանեց նրան,իսկ երեխան ուղղակի ուզում էր բարի գործ աներ։

  • Ինչու՞ է պատմվածքի վերնագիրը «Հացը»:

Երևի փոխաբերական իմաստով է գրած։Որովհետև հեղինակին թվում էր,որ նա արժանի չէ հացի։

  • Ստեղծագործական աշխատանք. թեմա՝ Ես արժանի եմ իմ ընտանիքին, ընտանիքս էլ՝ ինձ:

,,Ես արժանի եմ ընտանիքիս,ընտանիքս էլ՝ինձ,,

Ես չեմ կարող բառերով ասել,թե ինչ է տվել իմ ընտանիքը ինձ։Իմ ընտանիքը միշտ եղել է կողքիս,թեև ամենահեշտ պահերին։Նրանք ինձ միշտ օգնել են,շփվել ինձ հետ։Նրանց միջոցով ես հիմա այսքանը գրում եմ։Իմ ընտանիքը շատ բարի է։Նրանք տվել են ինձ,ինչ կարողացել են։Ձեռք են մեկնել ամեն պահին,օգնելով ինձ։Ինչ-որ բանից ես գոհ չեմ եղել նրանք միշտ եղել են իմ կողքին և բավարարել են։Մանկուց ես նրանց կողքին եմ,նրանք էլ իմ,ես նրանց օգնել եմ,նրանք էլ ինձ։Իմ քույրիկը,եղբայրը միշտ եղել են և լինելու են իմ կողքին։Թեև նրանց նեղացրել եմ ես,թեև գոռացել նրանց վրա,միևնույն է,նրանց իմ կողքին էին,կողքն են և լինելու են իմ կողքը։Նրանք նույնիսկ իրենց ծիծաղով,ինձ ուրախացրել են և ուժեղացրել։Իմ քույրիկը՝Մարիան,դեռ 2 տարեկան է,բայց ինձ տվել է անմոռանալի հիշողություններ,և կշարունակի տալ։Եղբայրս՝Արսենը,օգնել է ինձ,ես էլ նրան։Դժվար պահին կողքիս է եղել և հանգստացրել է ինձ։Ես ուրախ եմ։Իսկ ծնողներս,իմ ծնվելու պահից եղել են կողքս,օգնել են ինձ։Ես նրանցից շատ շնորհակալ եմ։Ես պարտական եմ նրանց ամենինչով։Ինչ կարողացել են նրանք ինձ տալ,տվել են,ես էլ կտամ ամենինչ,ինչ կկարողանամ։Շնորհակալ եմ և պարտական եմ իմ ընտանիքին !