Սովորել Է.Ղազարյանի դասագրքից էջ 5 -ից մինչև էջ 12: «ֆիզիկոսների մասին:Հայ ֆիզիկոսներ»՝Էջ8-ից 10-ում ,ընտրել որևէ ֆիզիկոսի և նրա մասին հետաքրքրի փաստեր հավաքել,պատրաստեք նյութ դրեք բլոգում:
Լուծել Վ.Ի.Լուկաշիկի խնդրագրքից Էջ 3խնդիր 1-ից մինչև էջ 4 -ի խնդիր 13
Ֆիզիկական մարմին-ինքնթիռ,տիեզերանավ,ինքնահոս գրիչ,ավտոմեքենա
Նյութեր-պղինձ,ճենապակի,ջուր
2․ա/միևնույն նյութից-պահարան,սեղան,աթոռ
բ/տարբեր նյութերից-գրիչ,համակարգիչ
3․Ապակուց-հայելի,պատուհան
Ռեզինից-ակ,գնդակ
Փայտից-սեղան,աթոռ,պահարան
Պլաստմասսայից-աթոռ,ափսեներ
4․Մկրատը-երկաթ,փայտ
Բաժակ-ապակի
Ֆուտբոլի գնդակը-կաշվից,ռեզինից
Բահ-մետաղ,փայտ
Մատիտ-փայտ
5․Ֆիզիկական մարմին-ռելսեր,Լուսին,մկրատ,սնդիկ,սեղան,ուղղաթիռ
Նյութեր-կապար,պղինձ,սպիրտ,ալյումին,նավթ
Երևույթներ-ջրհեղեղ,ձյան գալը,որոտ,ձյունաբուք,լուսաբաց,բուք,եռում,ձյունահողմ,կրակոց
6․Բերեք մեխանիկական երևույթների մի քանի օրինակ
Մեքենայի շարժումը,քայլելը,հեծանիվ քշելը
Լրացուցիչ առաջադրանք.դիտել,ուսումնասիրել հետևյալ նյութերը
Պատրաստեք տեսանյութեր— ձեր շրջապատում,առօրյայում հանդիպած ֆիզիկականերևույթներիվերաբերյալ(մեխանիկական`ջերմային,լուսային,էլեկտրական,մագնիսական և այլն):Տեսանյութում լինի մեկնաբանություն և եզրակացություն,այն տեղադրեք ձեր բլոգներում:Այս թեմաների վերաբերյալ կարող են լինել տանը կատարվող փորձեր, թարգմանություններ,ձայնագրություններ:
Քննարկվող հարցեր
1.Ի՞նչ է բնությունը
Բնությունը այն ամենի ամբողջությունն է, ինչը շրջապատում է մարդուն:
2.Ի՞նչ է բնության երևույթը նշանակում
3. Ի՞նչ է նշանակում «ֆիզիկա» բառը
Ֆիզիկա բառը առաջացել է հունարեն ՙՙֆյուզիս ՚՚ բառից, որը թարգմանաբար նշանակում է բնություն:Ֆիզիկայի առաջին գիրքը ստեղծել է հին աշխարհի մեծագույն մտածող,հույն գիտնական Արիստոտելը՝ Մ.Թ.Ա չորորրդ դարում:
4.Ի՞նչ է ուսումնասիրում ֆիզիկան
Ֆիզիկան ուսումնասիրում է մեզ շրջապատող աշխարհը, բնության երևույթները, հայտնաբերում է բնության մեջ տեղի ունեցող տարբեր ֆիզիկական երևույթները, միմյանց կապող օրենքները, բացահայտում երևույթների կապերն ու պատճառները։
5.Բերել ֆիզիկական երևույթների օրինակներ
Գոլորշացում,խտացում,սառեցում
6. Ի՞նչ է ֆիզիկական մարմինը: Բերեք օրինակներ:
Ֆիզիկական մարմինը դա առարկան է: Օրինակ՝ սեղան, համակարգիչ, տետր:
7. Ի՞նչ է նյութը: Բերեք օրինակներ: Ֆիզիկական մարմինները կազմված են նյութերից: Օրինակ՝ հեծանիվը կազմված է մետաղից, պլաստիկից, ռետինից, ապակուց, դրանք նյութեր են:
8. Ի՞նչ է մատերիան:
Մատերիան այն ամենն է ինչ գոյություն ունի տիեզերքում:
9. Ինչպե՞ս ենք գիտելիքներ ձեռք բերում բնության երևույթների մասին:
Բնության երևույթների մասին գիտելիքներ ձեռք բերում ենք դիտումների շնորհիվ:
10. Ի՞նչ է փորձը և ինչով է այն տարբերվում դիտումից:
Փորձը արհեստական կերպով ստացված ֆիզիկական երևույթ է: Ի տարբերություն դիտումների` փորձերը հնարավորություն են տալիս նույն պայմաններում բազմիցս կրկնել ուսումնասիրվող երևույթը և հատուկ սարքերով կատարել համապատասխան չափումներ:
11. Ի՞նչ է վարկածը:
Վարկածը դա ենթադրությունն է:
12. Ի՞նչ է օրենքը:
Օրենքը փորձով հաստատված վարկածն է:
13. Ի՞նչ է ֆիզիկական տեսությունը:
Ֆիզիկական երևույթների որոշակի խմբի մասին գիտելիքների ամբողջությունն անվանում են ֆիզիկական տեսություն:
14. Ո՞րն է ֆիզիկայի հիմնական խնդիրը:
Ֆիզիկայի հիմնական խնդիրը շրջակա աշխարհը և այնտեղ տեղի ունեցող երևույթները բացատրելն է:
15. Ի՞նչ է նշանակում «ֆիզիկա» բառը: «
Ֆիզիկա» բառը առաջացել է հուներեն «Ֆյուզիս» բառից, որը նշանակում է բնություն:
Այս վիդեոյում ես պատմում եմ Բյուրականի մասին:
Վիկտոր Համազասպի Համբարձումյան (սեպտեմբերի 5 (18), 1908[1], Թիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն — օգոստոսի 12, 1996[1][2][3][…], Բյուրական, Հայաստան[4]), հայ աստղագետ և աստղաֆիզիկոս, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից մեկը։ Համբարձումյանի աշխատությունները վերաբերում են աստղերի և միգամածությունների ֆիզիկայի, արտագալակտիկական աստղագիտության, աստղային համակարգերի դինամիկայի, աստղերի և գալակտիկաների տիեզերածնության և մաթեմատիկական ֆիզիկայի, միջուկային ֆիզիկայի[10] բնագավառներին։ Սկզբունքորեն նոր տիեզերածնական հայեցակարգի հեղինակ է։ Ստալինյան մրցանակի կրկնակի (1946, 1950) դափնեկիր, Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս (1968, 1978), Հայաստանի ազգային հերոս (1996), Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակի դափնեկիր, արժանացել է բազմաթիվ ակադեմիական պարգևների։ Բյուրականի աստղադիտարանի հիմնադիրն է։
Վիկտոր Համբարձումյանը ծնվել է Թիֆլիսում, 1908 թվականի սեպտեմբերի 18-ին։ Հայրը՝ Համազասպ Համբարձումյանը եղել է իրավաբան, գրականագետ։ Նկատելով երեք-չորս տարեկան որդու՝ թվերի նկատմամբ ունեցած մեծ հետաքրքրությունը, հայրն ավելի լրջորեն է զբաղվում օժտված զավակով՝ զարգացնելով նրա բնատուր բնագիտական ձիրքը[13]։ Դպրոցական տարիներին առավել ցայտուն են դրսևորվում մաթեմատիկայի և աստղագիտության նկատմամբ նրա հակումները։ Այդ տարիներին արդեն հրապարակային դասախոսություններ է կարդում ֆիզիկայի և աստղագիտության խնդիրների վերաբերյալ։ 1924 թվականի մարտին 15-ամյա Համբարձումյանը Երևանի պետական համալսարանում անվանի պրոֆեսորների, դասախոսների ուսանողների և աշակերտների համար դասախոսություն է կարդում Ալբերտ Էյնշտեյնի հարաբերականության տեսության վերաբերյալ, որն ընդունվում է մեծ հետաքրքրությամբ[13]։ Մի քանի ամիս անց նույն դասախոսությունը կրկնում է Թիֆլիսում[13]։
1924 թվականին Վիկտորն ընդունվում է Լենինգրադի մանկավարժական ինստիտուտի ֆիզիկա-մաթեմատիկական բաժինը։ Մեկ տարի անց տեղափոխվում է Լենինգրադի պետական համալսարան։ 1926 թվականին, տակավին ուսանող, նա հրատարակում է իր առաջին գիտական հոդվածը՝ նվիրված արեգակնային ջահերին։ Ուսանողական տարիներին տպագրում է ավելի քան 15 հոդված։ Համալսարանն ավարտելուց հետո, 1928-1931 թվականներին Վ.Համբարձումյանն ուսանել է Պուլկովոյի աստղադիտարանի ասպիրանտուրայում՝ ակադեմիկոս Ա․ Բելոպորսկու ղեկավարությամբ։ 1934 թվականին Լենինգրադի համալսարանում չորս տարի աշխատելուց հետո, Համբարձումյանը հիմնադրում և ղեկավարում է ԽՍՀՄ առաջին աստղաֆիզիկայի ամբիոնը։
1935 թվականին Համբարձումյանին շնորհվում է ֆիզմաթ գիտությունների դոկտորի աստիճան՝ առանց ատենախոսության պաշտպանության, ինչը նրա գիտական մեծ հեղինակության և համաշխարհային համբավի և վաստակի արդյունքն էր։Հուշաքար Վիկտոր Համբարձումյանի տան մոտ
1939 թվականին ընտրվում է ԽՍՀՄ ԳԱ թղթակից-անդամ, և նշանակվում համալսարանի պրոռեկտոր՝ գիտակազմակերպչական աշխատանքների գծով։ 1943 թվականին հիմնադրվում է Հայկական ԽՍՀ գիտությունների ակադեմիան, Վ. Համբարձումյանն ընտրվում է փոխնախագահ։ 1947 թվականից Երևանի համալսարանի պրոֆեսոր էր։ 1947 թվականին ընտրվում է Հայաստանի գիտությունների ակադեմիայի նախագահ՝ փոխարինելով Հովսեփ Օրբելուն։ Այդ պաշտոնում վերընտրվում է մինչև 1993 թվականին։
1947 թվականին հրատարակում է իր հայտնի աշխատանքը՝ «Աստղերի էվոլյուցիան և աստղաֆիզիկան», որում ապացուցում է, որ իր հայտնագործած աստղային համակարգերը՝ աստղասփյուռները, կազմված են միանման աստղերից, և դրանով է պայմանավորված նմանատիպ աստղերի բարձր խտությունը։ Համբարձումյանի ստացած արդյունքներով աստղասփյուռների տարիքը չէր կարող գերազանցել մի քանի տասնյակ միլիոն տարին։ Եզրակացվեց նաև, որ նույն աստղասփյուռի բոլոր աստղերը առաջացել են միասին։ Դրանով իսկ ապացուցվեց, որ մեր Գալակտիկայում աստղառաջացման պրոցեսը շարունակվում է, և ծեր աստղերի հետ միասին գոյություն ունեն նաև երիտասարդ աստղեր։ Այս աշխատանքի համար Վ.Համբարձումյանը 1950 թվականին արժանացավ պետական մրցանակի։
1948-1955 թվականներին եղել է Միջազգային աստղադիտական միության փոխնախագահ[14], 1961-1964 թվականներին՝ նախագահ[10], 1968-1972 թվականներին՝ Գիտական ընկերությունների միջազգային խորհրդի նախագահ։
1953 թվականին Վ. Համբարձումյանն ընտրվում ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս։
1966 թվականին Բյուրականի աստղադիտարանում կազմակերպվեց միջազգային աստղագիտական միության 29-րդ ժողովը, ինչը վկայում է Բյուրականի աստղադիտարանում իրականացվող հետազոտությունների կարևորության մասին։
Մինչև կյանքի վերջը Վ.Համբարձումյանը համոզված էր, որ մեր ժամանակներում նույնպես գալակտիկաներ են ծնվում։
Վ.Համբարձումյանը աշխարհի ավելի քան 30 ազգային ակադեմիաների և միջազգային կազմակերպությունների պատվավոր անդամ էր, իսկ 1958-61 թվականներին գլխավորել է միջազգային աստղագիտական ընկերությունը։ Նա երկու անգամ ընտրվել է Գիտական միությունների համաշխարհային խորհրդի նախագահ (1966-72 թվականներ)։
1993 թվականին դառնում է Հայաստանի գիտությունների ակադեմիայի պատվավոր նախագահ։
1994 թվականին արժանացել է Հայաստանի ազգային հերոսի կոչման։
Մահացել է 1996 թվականի օգոստոսի 12-ին Բյուրականում։ Թաղված է Բյուրականի աստղադիտարանի 2.6 մ աստղադիտակից ոչ հեռու՝ Համբարձումյանների ընտանեկան գերեզմանատանը։ Նրա առանձնատունն այժմ մեծ գիտնականի տուն-թանգարանն է, իսկ Բյուրականի աստղադիտարանը 1998 թվականից կրում է իր հիմնադրի անունը։,

Ընտանիք
Հայրը՝ Համազասպ Համբարձումյանը, իրավագետ էր, թարգմանիչ, գրականագետ։ Հայտնի թարգմանություններից է Հոմերոսի «Իլիականը»։ Մայրը՝ Հռիփսիմեն, Ցխինվալիի քահանա Տեր-Սահակ Խախանյանցի դուստրն էր։ Քույրը՝ Գոհար Համբարձումյանը, մաթեմատիկոս էր, ֆիզմաթ գիտությունների դոցենտ։ Վիկտոր Համբարձումյանի եղբայրը՝ Լևոնը, նրանից փոքր էր երկու տարով, աշխատել է Լենինգրադի աստղագիտական ինստիտուտի գրավիմետրիկ արշավախմբերում։ Մահացել է 1933 թվականին[13]։
1931 թվականի վերջին ամուսնացել է Վերա Ֆյոդորովնա Կլոչիխինայի հետ։ Չորս զավակներից երկուսը՝ Ռաֆայելը և Ռուբենը, ֆիզիկոսներ են։