Քննարկվող հարցեր

1.Ի՞նչ է բնությունը

Բնությունը այն ամենի ամբողջությունն է, ինչը շրջապատում է մարդուն:

2.Ի՞նչ է բնության երևույթը նշանակում

Այն փոփոխությունները,որոնք կատարվում են մեր շրջակայքում կոչվում են երևույթներ։

3. Ի՞նչ է նշանակում «ֆիզիկա» բառը

Ֆիզիկա բառը առաջացել է հունարեն ՙՙֆյուզիս ՚՚ բառից, որը թարգմանաբար նշանակում է բնություն:Ֆիզիկայի առաջին գիրքը ստեղծել է հին աշխարհի մեծագույն մտածող,հույն գիտնական Արիստոտելը՝ Մ.Թ.Ա չորորրդ դարում:

4.Ի՞նչ է ուսումնասիրում ֆիզիկան

Ֆիզիկան ուսումնասիրում է մեզ շրջապատող աշխարհը, բնության  երևույթները, հայտնաբերում է բնության մեջ տեղի ունեցող տարբեր ֆիզիկական երևույթները, միմյանց կապող օրենքները, բացահայտում երևույթների կապերն ու պատճառները։

5.Բերել ֆիզիկական երևույթների օրինակներ

Գոլորշացում,խտացում,սառեցում,կայծակի որոտը,սառույցի հալումը,բաժակի կոտրվումը

6. Ի՞նչ է ֆիզիկական մարմինը: Բերեք օրինակներ:

 Ֆիզիկական մարմինը դա առարկան է: Օրինակ՝ սեղան, համակարգիչ, տետր:

 7. Ի՞նչ է նյութը: Բերեք օրինակներ: Ֆիզիկական մարմինները կազմված են նյութերից: Օրինակ՝ հեծանիվը կազմված է մետաղից, պլաստիկից, ռետինից, ապակուց, դրանք նյութեր են:

 8. Ի՞նչ է մատերիան:

 Մատերիան այն ամենն է ինչ գոյություն ունի տիեզերքում: 

9. Ինչպե՞ս ենք գիտելիքներ ձեռք բերում բնության երևույթների մասին: 

Բնության երևույթների մասին գիտելիքներ ձեռք բերում ենք դիտումների շնորհիվ:

 10. Ի՞նչ է փորձը և ինչով է այն տարբերվում դիտումից: 

Փորձը արհեստական կերպով ստացված ֆիզիկական երևույթ է: Ի տարբերություն դիտումների` փորձերը հնարավորություն են տալիս նույն պայմաններում բազմիցս կրկնել ուսումնասիրվող երևույթը և հատուկ սարքերով կատարել համապատասխան չափումներ: 

11. Ի՞նչ է վարկածը: 

Վարկածը դա ենթադրությունն է: 

12. Ի՞նչ է օրենքը: 

Օրենքը փորձով հաստատված վարկածն է:

 13. Ի՞նչ է ֆիզիկական տեսությունը:

 Ֆիզիկական երևույթների որոշակի խմբի մասին գիտելիքների ամբողջությունն անվանում են ֆիզիկական տեսություն: 

14. Ո՞րն է ֆիզիկայի հիմնական խնդիրը: 

Ֆիզիկայի հիմնական խնդիրը շրջակա աշխարհը և այնտեղ տեղի ունեցող երևույթները բացատրելն է: 

15. Ի՞նչ է նշանակում «ֆիզիկա» բառը: «

Ֆիզիկա» բառը առաջացել է հուներեն «Ֆյուզիս» բառից, որը նշանակում է բնություն: