Սեպտեմբերի 10-ին մենք մեր դպրոցի աշակերտներով ուղևորվել էինք դեպի Դավալվա սար։ Ճանապարհը այդքան երկար չէր։ 30 րոպեում մենք հասանք Դավալվա սարի ստորոտ։ Սարը նույնպես այդքան բարձր չէր։ Հասնելով սարի լանջ մենք տեսանք օձի թուփը, որն այդպես էին անվանել իր տեսքից։ Այնտեղ աճում էին տարբեր պտուղներ, որոնք թունավոր էին։


15 րոպեում մենք բարձրացանք սարի գլուխ։Այնտեղ դեռ շինարարություններ էին անկացվում։Դեռ ամենինչ պատրաստ չէր,բայց ամեն դեպքում շատ գեղեցիկ էր։
Եկեղեցու հենց կողքը գտնվում էր մատուռի գլխավոր շինարարի արձանը։

Մտնելով ներս մենք տեսանք շատ գեղեցիկ և տարբեր պատկերներ։Եկեղեցին ներսից դեռ ամբողջությամբ պատրաստ չէր։


Դրանից հետո մենք գնացինք Վազգեն Սարգսյանի տուն-թանգարանը։Նկարներ չթողեցին անել,բայց ներսում շատ գեղեցիկ էր։Նրա հաղթանակները,մրցանակները,համազգեստը և այլն շատ էին շինացնում տունը։Մենք տեսանք նրա ավտոմեքենան,նրա վերջին նախաճաշը,զենքեր,հիգիենայի պարագաներ,ատրճանակներ,նկարներ և ալյն․․․

Վազգեն Սարգսյանի եղել է երկրապահ,իսկ ես հիմա պատանի երկրապահ եմ։
Հետո մենք գնացինք Սուրբ Հակոբ եկեղեցի։


Այնտեղ ամենինչ շատ հետաքրիքր էր,տարբեր պատկերներ,նկարներ,խունկեր և այլն․․․
Մենք այնտեղ մոմ վառեցինք,երգեր երգեցինք,և աղոթեցինք։Ինձ ամենինչ շատ դուր եկավ և ես բոլորին խորհուրդ եմ տալիս այցելեք Արարատ մարզը։Կգտնեք գեղեցիկ վայրեր,մատուռներ,շինություններ և այլն․․․
Սուրբ Հակոբ եկեղեցի մասին․․․
Սուրբ Հակոբ եկեղեցի, Հայ Առաքելական եկեղեցի Արարատի մարզի Արարատ գյուղում։ Ընդգրկված է Արարատի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Գտնվում է Արարատ գյուղում։ Կառուցվել է 1866 թվականին Պարսկաստանի Մակու քաղաքից այստեղ ներգաղթած հայերի նախաձեռնությամբ։ Բազիլիկ կառույց է, որը երկու շարք երեքական մույթերով բաժանվում է երեք նավերի։ Կիսաշրջանաձև խորանի երկու կողմերում ուղղանկյուն ավանդատներ են։ Ձախակողմյան ավանդատան մոտ մկրտության ավազանն է։ Խորանի աջ և ձախ կողմերում կամարակապ որմնախորշեր են։ Եկեղեցին ունի երեք մուտք՝ հյուսիսային, արևմտյան և հարավային։ Կառուցված է տեղական գորշ տրավերտին քարով։ Պատերը ներսից սվաղված են կրով։

Շարունակությունը կարող եք կարդալ հղումով. Վիկիպեդիա