Ողջույն,շնորհակալ եմ,որ այցելել եք իմ բլոգ։Այստեղ ես կպատմեմ microsoft teams կայքի մասին։Ինչպես օգտվել,ինչպես փոխել։Եկ սկսենք!
Microsoft teams-ը դա կայք է առցանց հանդիպումների համար։Այս հարթակում մարդիկ կարող են խոսալ միմյանց հետ,տեսնվել և զրուցել։Microsoft teams-ը համաշխարհային կայք է,որով օգտվում է համարյա թե ամբողջ աշխարհը/իհարկե,ով ունի գործիք/։
Microsoft teams
1․Մենք պետք է գրանցվենք այդ հարթակում,և մեզ համար անուն դնենք։Այդքանը անելուց հետո,մենք ավտոմատ մտնում ենք հարթակ։
2․Մեզ պետք է մեր հանդիպման վայրը/չատ/ստեղծել։ Դրա համար մենք սեղմում ենք այս կոճակը։
Սեղմելուց հետո մենք պետք է կամ կոդով մտնենք,կամ կոդով դնենք,կամ ուղղակի սեղմենք ,,Создать команду,,ու ընտրենք դասարան տարբերակը։Ու հետո մենք պետք է անվանում դնենք ու բացատրություն տակը։Հետո մենք պետք է ընտրենք այն մարդկանց,ում հետ ուզում ենք զրուցենք։Եվ պատրաստ է։
Եվ այդպես շարունակ,մենք կարող ենք ստեղծել բազմաթիվ չատեր,որպեսզի խոսանք ընկերների հետ։
Հիմա պատկերացնենք,որ դասը սկսվել է։Մենք պետք է մտնենք մի չատ և սկսենք զրույցը կամ դասը,սեղմելով այս կոճակը։
Ու սկսենք խոսալ սեղմելով ,,начать собрание,,կոճակը։Հիմա մենք կարող ենք միացնել կամերան,միկրոֆոնը,բայց ամենինչ իր հերթին։
Եվ ահա մենք կարող ենք խոսալ ընկերների հետ
Եթե սեղմենք կապույտ շրջանով ընդգծված մասը,ապա մենք կարող ենք միացնել կամերան,որպեսզի մյուսները կարողանան տեսնել մեզ,իսկ եթե սեղմենք դեղին գույնով նշվածը,ապա կարող ենք միացնել կամ անջատել միկրոֆոնը։
Հիմա,եթե սեղմենք բաց կանաչ գույնով ընդգծվածը,ապա մենք կկարողանանք ցուցադրել մեր էկրանը,թե ինչ ենք անում։Վարդագույնը կմիացնի կարգավորումները և շփումը,և մենք սեղմելով ձայնագրության նշանը,կկարողանանք ձայնագրել մեր հավաքը,և հետո ցուցադրել։Կանաչ գույնը ցույց կտա ձեր ակտիվությունը,այսինքն մենք կարող ենք վիրտուալ ձեռք բարձրացնել,այսինքն պատասխանել,բոլորը կարող են տեսնել ձեր անվան վրա այդ նշանը։Մոխրագույնը սեղմելով մենք կկարողանանք շփվել,գրվել միմյանց հետ չատով։Իսկ կարմիրը կբացի մարդկանց խումբը,ով մասնակցում է այդ պահին։Նաև մենք կարող ենք տեսնել,թե ով է մտել,և ով է ելել։
Եթե մենք ուզում ենք ավելացնել երեխաների,ապա սեղմում ենք կարմիր գույնի նշանը և այն ավտոմատ կբացի ցուցակ,որպեսզի ավելացնեք։
Ահա այն վերևի կոճակում մենք պետք է գրենք անուններ,այն մարդկանց,ում ուզում ենք ավելացնել և այն կզանգի տվյալ մարդկանց և հետո ցույց կտա,թե ով է մտել,և ով չի մտել։
Եթե ուզում ենք վերջացնել հավաքը,ապա սեղմում ենք կարմիր կոճակը,և այն անջատում է Ձեզ հավաքից,կամ ընդհանուր հավաքը։Դրանից հետո դուք կարող եք ստեղծել չատեր մարդկանց հետ և շփվել,սեղմելով ավելացնել կոճակը։