1. Շատ ու շատ տարիներ առաջ դպրոցները բոլորովին նման չէին այս օրերի դպրոցին: Առաջին դպրոցները Հին Հունաստանում են ստեղծվել: Եվ «դպրոց» բառը այն ժամանակ նշանակում էր «հանգիստ, ժամանց»: Բայց այդ հանգստի ժամանակ նրանք իրենց ուսուցիչների հետ զրուցում էին փիլիսոփայական հարցերի շուրջ:
2.Իսկ գիտե՞ս, թե ովքեր էին ամենաառաջին մանկավարժները: Երեխաներին տնից դպրոց և դպրոցից տուն ուղեկցող ու նրանց դասերը պատրաստել օգնող ստրուկներին կոչում էին մանկավարժներ:
3. Սեպտեմբերի 1-ին արդեն բան չմնաց ու շուտով դպրոց են շտապելու ոչ միայն Հայաստանում ապրող երեխաները, այլև ամբողջ Եվրոպայի ու Ամերիկայի երեխաները, թվով 122 երկրում: Իսկ 43 երկրում ուսումնական տարին սկսվելու է հունվարի մեկին, 16 երկրում՝ մարտ ամսին և 10 երկրում էլ՝ օգոստոսին:
4. Ճապոնիայում ուսումնական տարին ձգվելու է ապրիլի 1-ից մարտի 1-ը և ճապոնացի փոքրիկները հանգստանալու են ընդամենը 1 ամիս: Մեկ ամիս են հանգստանում երեխաները նաև Ինդոնեզիայում (հունվարին) և Հնդկաստանում (ապրիլին): Նորվեգիայիում և Մոզամբիկում արձակուրդները ձգվում են 2 ամիս: Իսկ Արգենտինայի, Էկվադորի, Պանամայի և Սիդնեյի արձակուրդներն ամենաերկարն են՝ 4 ամիս:
5. Ուզու՞մ ես շուտ մեծանալ ու ավարտել դպրոցը, հետո էլ համալսարանը, բայց դեռ դպրոցի «ծայրն» է՞լ չի երևում: 12 տարին բոլորովին շատ չէ: Չե՞ս հավատում: Իսկ գիտե՞ս, որ Ռոբերտ Քրոնին անունով մի մարդ սովորել է ամբողջ 52 տարի: Երբ նա դիպլոմ ստացավ, արդեն 72 տարեկան էր:
Իսկ ինչ վերաբերում է շրջանավարտների հավաքներին… Դրանցից ամենախոշորը գրանցվել է Գերմանիայում դպրոցներից մեկի 100-ամյակի խնջույքին, որին ներկա էին 2521 շրջանավարտ:
6. Նորից Անգլիան և նորից ամենաթանկ ուսուցումը: Այվոլ Սփենսերի անվան երիտասարդ օրիորդների և ջենթլմենների միջազգային դպրոցում ամսական ուսուցման վճարը կազմում է 77 500 ֆունտ ստերլինգ և ավելի: Կուրսերին մասնակցողները բնակվում են լավագույն հյուրանոցներում, մշակութային զանազան վայրեր են այցելում, ստանում են քաղաքավարության դասեր:
7. Ամենաերկար դասաժամը տևել է 2003 թվականի ապրիլի 15-ից մինչև 17-ը Լեյդլիի պետական ավագ դպրոցում (Քվինսլենդ, Ավտրալիա): Պրոֆեսոր Մարի Բարոուզը դասախոսություն էր կարդում բնագիտություն առարկայից 26 աշակերտների համար 54 ժամ շարունակ: