Մամուռներ՝մամռանմաններ, ցամաքային, հազվադեպ քաղցրահամ ջրերի ինքնասուն բույսեր։ Բաժանվում են 3 դասի՝

  • Անթոցերոտայիններ (Anthocerotopsida),
  • Լյարդամամուռներ (Hepaticopsida)
  • Տերևացողունայիններ կամ իսկական մամուռներ (Bryopsida

Հայտնի է մոտ 27000, ՀՀ-ում՝ 430 տեսակ (մոտ 100-ը Կովկասում հանդիպում են հազվադեպ)։ Մոտ 110-120 ընտանիք, կազմում են մոտ 20 000 տեսակ։

Մամուռները պատկանում են բարձրակարգ բույսերի առաջին բաժնին: Նրանք ավելի բարդ են կազմավորված, քան ջրիմուռները, սակայն պարզունակ են մնացյալ սպորավորների և սերմնավոր բույսերի համեմատ:

Կանաչ մամուռները տարածված են խոնավ անտառների կիսաստվերոտ, ստվերախիտ մասերում, որտեղ առաջացնում են համատարած փափուկ ծածկոց: Աճում են նաև մարգագետիններում, ճահիճներում, տունդրաներում, կարող են հանդիպել նաև քարերի ու ժայռերի վրա: 

orig.jpg

Մամուռները իսկական ցամաքային բույսեր են, որոնց նախնիները, առաջին անգամ դուրս գալով ջրից, բնակեցրին ցամաքը: Մամուռները ֆոտոսինթեզ կատարող ոչ մեծ բույսեր են, որոնք ունեն վեգետատիվ օրգաններցողուն և տերև, իսկ ձևավորված արմատներ չունեն, դրանց փոխարինում են ռիզոիդները:

Տարածված տեսակներից են

Ամենատարածված տեսակներն են՝ տորտուլա գյուղականը (Tortula ruralis), գրիմիա օվալաձևը (Grimmia ovalis), թելամամուռ արծաթափայլը (Bryumargenteum), թելամամուռ ճմաձևը (Bryum caespiticium), հոմալոտեցիում Ֆիլիպեն (Homalothecium philippeanum), մարշանցիա բազմաձևը (Marchantiapolymorpha) և այլն։ Հանդիպում են բոլոր լեռն, գոտիներում և բուս, համակեցություններում։

Մամուռներն ունեն լայն բազմազանություն և հաջորդում են ծաղկավոր բույսերին` ներկայացուցիչների թվով: Ներկայումս գիտությանը հայտնի է մամուռների գրեթե 25 հազար տեսակ: Մամուռներից են կկվավուշը, տորֆամամուռը, մարշանցիան, թելամամուռը

39.jpg

 Խոնավությամբ հարուստ վայրերում աճում է կանաչ մամուռ կկվավուշը, որը նպաստում է մթնոլորտում խոնավության պահպանմանը, միաժամանակ այլ մամուռների հետ միասին կարող է դառնալ ճահճացման պատճառ: Կկվավուշը մամուռների ամենատարածված ներկայացուցիչներից մեկն է: Ունի մոտ 20−30 սմ երկարությամբ, կանաչաշագանակագույն, չճյուղավորված և ուղղաձիգ ցողուն: Ցողունը ծածկված է խիտ, նեղ, կանաչ տերևներով: Կկվավուշը հողին ամրանում է ճյուղավորված ռիզոիդներով, որոնցով կլանում է ջուր և հանքային նյութեր, իսկ կանաչ տերևներով իրականացնում է ֆոտոսինթեզ:

Աճում են հողի, ժայռերի, քարերի, ծառերի, տարբեր շինությունների վրա, քաղցրահամ գետերում (մինչև 40 մ խորություններում)։

Բազմացում

Բազմանում են սեռական և անսեռ ճանապարհներով։

Սեռական բազմացման օրգանները իգական արքեգոնիումներն ու արական անթերիդիումներն են, անսեռ բազմացմանը՝ սպորոգոնիումները։ Մամուռների զարգացման ցիկլը ուղեկցվում է հապլոիդ գամետոֆիտի վրա դիպլոիդ սպորոֆիտի առանձնացմամբ, դրա հետևանքով սեռական և անսեռ սերունդները զարգանում են միևնույն բույսի վրա։ Գամետոֆիտը, բացի սեռական բազմացումից, կատարում է վեգետատիվ ֆունկցիա (ֆոտոսինթեզ, հանքային սննդառություն և այլն)։ Սպորոֆիտն ավելի պարզ է, քան մյուս բարձրակարգ բույսերինը, և երբեք ինքնուրույն օրգանիզմ չի առաջացնում։

Կենսաբանական նկարագիր

Քլորոպլաստը բջիջում

Խոտանման (բարձրությունը կամ երկարություն՝ 1 մն-ից մինչև 60 սմ), հաճախ՝ անցողուն, համեմատաբար պարզ կազմությամբ, բազմաբջիջ, միամյա կամ բազմամյա բույսեր են, որոնց մոտ ասիմիլացիոն, փոխադրող և մեխանիկական հյուսվածքները մասնակի առանձնացված են։

Նշանակություն

Որոշ մամուռների սպորոֆիտը չի հայտնաբերված։ Միատուն կամ երկտուն (երբեմն բազմատուն), չորադիմացկուն բույսեր են՝ կազմում են տորֆի հիմնական զանգվածը։Բնության մեջ

  • Մասնակցում են կենսացենոզի առաջացմանը, հատկապես այնտեղ, որտեղ ամբողջությամբ ծածկաված է հողով (տունդրա)։
  • Մամուռների գորգերը ընդունակ են կուտակել և պահել ռադիոակտիվ նյութերը։
  • Մեծ դեր են խաղում լանդշաֆտներում ջրի հաշվեկշռի կարգավորմանը։

Մարդու գործունեության համար

  • Օգտագործվում են գեղազարդիչ գորգեր ստեղծելու նպատակով։
  • Որոշ տեսակներ օգտագործում են բնության մեջ։

Քարերի վրա

Կա մի տեսակի մամուռ, որը անվանում են մակրոցիստնրա երկարությունը մոտ երեք հարյուր մետր է։

Մամուռներ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Իմ տեսանյութը՝

Պատմում եմ մամուռների մասին,բարի դիտում