Ջրիմուռները համեմատաբար պարզ բուսական օրգանիզմներ են և ընդգրկվում են ստորակարգ բույսերի ենթաթագավորության մեջ: Ջրիմուռները լինում են.
- միաբջիջ` քլամիդոմոնադ, քլորելա,
- գաղութային` պլևրոկոկ,
- բազմաբջիջ` սպիրոգիրա, ուլոտրիքս, լամինարիա:
Ընդհանուր առմամբ հայտնի են մոտ 30.000 տեսակ ջրիմուռներ: Ջրիմուռները, որպես ավտոտրոֆ ֆոտոսինթեզողներ, ունեն քլորոֆիլ, որը նրանց մոտ գտնվում է հատուկ կազմավորումներում՝ քրոմատոֆորներում: Բացի քլորոֆիլից, այնտեղ կարող են պարունակվել նաև այլ գունանյութեր:

Միաբջիջ ջրիմուռները կարող են բնակվել հողում, ծառերի կեղևի, պատերի և այլ ցամաքային միջավայրներում: Միաբջիջ և գաղութային ջրիմուռները լավ հարմարված են նաև ջրի վերին մակերեսում գոյատևելուն: Բազմաբջիջ ջրիմուռները հիմնականում գրավում են լայնամասշտաբ ջրային ավազաններ` քաղցրահամ գետեր, լճեր, ծովեր ու օվկիանոսներ: Ջրային միջավայրի ներգործությամբ ջրիմուռի բազմաբջիջ մարմինը մասնագիտացված չէ` չունի առանձնացված արմատ, ցողուն, տերև և կոչվում է թալոմ: Ջրիմուռի թալոմը կարող է ունենալ տարբեր չափեր՝ մի քանի սմ-ից մինչև 300 մ երկարություն: Բազմաբջիջ ջրիմուռները թալոմի ամբողջ մակերեսով իրականացնում են շնչառություն, կլանում և արտազատություն: Մինչև 100 մ ջրային խորություններում լույսը լավ թափանցում է, և այնտեղ տարածված են մեծամասամբ կանաչ ջրիմուռները: Մոտ 100 մ խորություններում լույսը սակավ է և այն լավ կլանելու համար ջրիմուռներն ունեն գորշ գունավորում: Այդտեղ բնակվում են գորշ ջրիմուռները: 100−200 մ ջրային խորություններում լույսը գրեթե չի թափանցում, և կարմիր գունանյութերը օգնում են առավելագույնս կլանել թափանցող լույսը: Այստեղ ապրում են կարմիր ջրիմուռները:

Ջրիմուռներ, ավտոտրոֆ սննդառություն, քլորոֆիլ պարունակող բույսերի էկոլոգիական խումբ են, որոնց գերակշռող մասը տարածված է և բնակվում է ջրային միջավայրում, որտեղ նրանք կազմում են բուսական զանգվածի հիմնական մասը։ Ջրիմուռները հարմարված են ցամաքային կյանքին, հանդիպում են հողում, ծառերի կեղևի վրա։ Ջրիմուռները, որպես էկոլոգիական խումբ համախմբված են ըստ իրենց ապրելակերպի։ Բաժինները տարբերվում են՝
- պիգմենտների հավաքակազմով,
- պաշարանյութերով,
- մտրակային ապարատի կառուցվածքով,
- քրոմատոֆորի կառուցվածքով
Ջրիմուռների կարևոր բաժիններն են՝ կապտականաչ ջրիմուռներ (Cyanophyta), կանաչ ջրիմուռներ (Chlorophyta), դեղնականաչ ջրիմուռներ (Xeanthophyta/Heterocontae/), Դիատոմային ջրիմուռներ (Bacillariophyta/Diatomeae/), գորշ ջրիմուռներ (Phaeophyta), կարմիր ջրիմուռներ (Rhodophyta)։ Բացառությամբ կապտականաչ ջրիմուռների, որն ընդգրկված է պրոկարիոտ (Procaryota) վերնաթագավորության մեջ, մնացած բաժինների ներկայացուցիչներն ընդգրկված են էուկարիոտների (Eucaryota) վերնաթագավորության մեջ և ունեն դրանց բնորոշ առանձնահատկությունները՝ բջիջները պարունակում են բոլոր այն կարևոր օրգանոիդները, որոնք բնորոշ են էուկարիոտներին և կարևորը՝ ունեն հստակ ձևավորված կորիզ։

Մոնադային կառուցվածք
Մտրակներով օժտված, շարժունակ միաբջիջ կամ գաղութային ձևեր են։ Բնորոշ է բոլոր միաբջիջ մտրակավորներին, որոնք հանդիպում են էվոլյուցիայի սկզբնական շղթա ջրիմուռների բազմաթիվ բաժինների համար։ Մոնադային կառուցվածք ունեն նաև վերարտադրող բջիջները։ Գաղութների դեպքում բջիջները կարող են կապվել միմյանց պլազմոդեսմաներով կամ բջիջները կարող են միանալ լորձով։ Օրինակ՝ քլամիդոմոնաս (Chlamydomonas), էուդորիա (Eudorina), պանդորիա (Pandorina)։Ստորջրյա կորալներ Ֆիրլանդիա
Ռիզոպոդիալ (ամեոբոիդ) կառուցվածք
Միաբջիջ ջրիմուռներ են, զուրկ կարծր թաղանթից, կարող են լինել տարբեր ձևերի։ Շարժվում են պսևդոպոդիումների (կեղծ ոտիկ) միջոցով։ Ջրիմուռների ֆիլոգենեզում առաջնային նախնական ձևերն են։
Կոկոիդ կառուցվածք
Զուրկ են մտրակներից, օժտված են կարծր բջջաթաղանթով, լինում են միաբջիջ կամ գաղութային։ Հիմք են հանդիսացել բազմաբջիջ ջրիմուռների առաջացմանը։
Պալմելոիդ կառուցվածք
Ջրիմուռներ օգտագործվում է որպես պարարտանյութ.
Բջիջները միացված են զուտ մեխանիկորեն և պրոտոպլազմատիկ կապեր չունեն, անբարենպաստ պայմաններում ջրիմուռների բջիջները պատվում են լորձով և կարող են երկար ժամանակ գոյատևել։ Օրինակ՝ ոսկեգույն ջրիմուռներ (Hydrurus)։

Թելանման կառուցվածք
Բազմաբջիջ թելիկ է, բջիջները օժտված են ծակոտկիներով և պլազմոդեսմաներով (ցիտոպլազմատիկ թելիկներ), որոնք անցնում են լայնակի բջջի միջնապատերի միջով։ Միաժամանակ թելիկների տրոհումը առանձին բջիջների՝ վեգետատիվ բազմացման սովորական ձև է։ Թելանման թալոմի աճը տարբեր ձևի է տեղի ունենում՝ եթե կիսվելու հատկությունով են օժտված թելիկների բոլոր բջիջները, ապա աճը կոչվում է դիֆուզ։ Մյուս դեպքում կարող է լինել ինտերկալյար (եթե աճի գոտին գտնվում է թելիկի մեջտեղում), օրինակ օսցիլլատորիան (Osillatoria), ուլորիքսը (Ulothrix)։ Կամ ապիկալ աճ, կամ հազվադեպ հիմքային։ Թելանաման կառուցվածքից առաջացել են ավելի բարդ կառուցվածքները։ Սա պարզագույն կառուցվածքն է, մնացած բոլոր ձևերը բազմաբջիջ կառուցվածքներ ունեն։
Տարաթելանման կամ հետերոտրիխալ կառուցվածք
Բարդացած թելանման ձևն է, թալոմը կամ սփռված է սուբստրատի վրա, կամ ուղղահայաց է՝ դեպի վեր բարձրացող (որոշ կանաչ, կարմիր և գորշ ջրիմուռները)։
Հյուսվածքային կառուցվածք
Այս կառուցվածքը ունեն գորշ ջրիմուռները։ Գծային հատվածավորված խոշոր բազմաբջիջ թալոմ, որը կազմավորված է գլխավոր առանցքից՝ ընձյուղից, որն ունի անսահմանափակ աճ և կողքային օղակաձև դասավորված տերևանման օրգաններ՝ սահմանափակ աճով։ Ամրանում են ռիզոիդների միջոցով։ Օրինակ՝ լամինարիան (Laminaria)։Ջրիմուռները Թայվանի ափամերձ ժայռերին
Թիթեղանման կառուցվածք
Թիթեղաձև բազմաբջիջ թալոմ է, առաջացումը սկսվում է թելիկից, որի բջիջները բաժանվում են լայնակի և երկայնակի ուղղությամբ, առաջացնելով երկու շերտ կամ բազմաշերտ թալոմ։ Օրինակ ուլվան (Ulva)։
Սիֆոնային կառուցվածք
Հաճախ կոչվում է ոչ բջջային, քանի որ թալոմը զուրկ է միջնապատերից։ Թալոմը հաճախ խոշոր չափսերի է, ունի մասնատվածություն (ցողուն, արմատ, տերև — ծովային ջրիմուռ Caulerpa), փաստորեն իրենից ներկայացնում է բազմակորիզ մեկ բջիջ։ Ենթադրում են, որ նրանք առաջացել են ջրիմուռների կոկոիդ և մոնադային կառուցվածքներից։

Սիֆոնոկլադային կառուցվածք
Ներկայացված է բազմակորիզ բջիջներով, որոնք միացված են թելանման կամ այլ ձևի բազմաբջիջ թալոմներով։ Օրինակ՝ կլադոֆորն (Cladophora)։ Զոոսպորը կամ զիգոտը ծլում առաջացնում է գավազանաձև միաբջիջ սիֆոնալ կառուցվածք ունեցող թալոմ, որը հետագայում մասնատվում է բազմակորիզ մասնիկների, որոնք ձեռք են բերում սեփական թաղանթ, ձևավորելով բազմաբջջություն։
Խառոֆիտային կառուցվածք
Ունի բարդ կառուցված թալոմ։ Ներկայացված է խոշոր գծային հատվածավորված կառուցվածք ունեցող թալոմ։ Կազմված է գլխավոր ճյուղավորված ընձյուղից և ռիզոիդներից։ Այստեղ կան հանգույցներ և միջհանգույցային տարածքներ։ Խառոֆիտային ջրիմուռների առաջացման ուղիները մինչև հիմա պարզ չեն, իսկ էվոլյուցիոն տեսակետից նա համարվում է փակուղային։

Գորշ ջրիմուռներից են լամինարիան, մակրոցիստիսը, ագարումը և այլն: Դրանց չափերը հասնում են մանրադիտակայինից մինչև մի քանի տասնյակ մետրի: Գորշ ջրիմուռները աճում են ծովի համեմատաբար խոր շերտերում՝ մոտ 100 մ խորության վրա: Նրանց քրոմատոֆորում պարունակվում են կանաչ` քլորոֆիլ, նարնջագույն` կարոտին և կարմրաշագանակագույն` ֆուկոքսանտին պիգմենտներ, որոնցով էլ պայմանավորված է այս ջրիմուռների գույնը: Գորշ ջրիմուռների մարմինը հաճախ մասնատված է կեղծ մասերի, որոնք արտաքինից նման են բարձրակարգ բույսերի վեգետատիվ օրգաններին:

Կարմիր ջրիմուռներ

Կարմիր ջրիմուռներին են պատկանում պորֆիրան, խոնդրուսը, էուտորան և այլն: Նրանք հիմնականում տարածված են մերձարևադարձային ծովերում, ապրում են մեծ խորություններում և կլանում են 100−200 մ և ավելի խորը թափանցող արևի կապտականաչ, կանաչ և դեղին ճառագայթները: Կարմիր ջրիմուռների գույնը պայմանավորված է նրանով, որ քրոմատոֆորներում, բացի կանաչ քլորոֆիլից, պարունակվում են նաև այլ պիգմենտներ:
Իմ տեսանյութը