
Առաջադրանքներ.
- նկարագրիր՝ ի՞նչ տրամադրություն է գերիշխում բանաստեղծությունում.
Ստեղծագործությունում իշխում է հանդարտ և տխուր տրամադրություն։Այս բառերը շատ հանդարտ են հնչում։Վանկերը,տողերը և նախադասությունները շատ հանգիստ ու տխուր են հնչում։Տխուր են,որովհետև պատմում է մռայլ եղանակի,թռչունների և ամպամած երկնքի մասին։Իսկ հանգիստ է,որովհետև ոչինչ տեղի չի ունենում,օրը հանգիստ ու խաղաղ անցնում է։
- յուրաքանչյուր քառատողից առանձնացրու տրամադրություն փոխանցող պատկերը.
- մարդ-բնություն փոխհարաբերությունն ինչպիսին է բանաստեղծությունում.
Այս բանաստեղծությունում ինձ շատ դուր եկավ այս հարաբերությունները մարդու և բնության միջև։Մարդու և բնության հարաբերությունները շատ հանգիստ էին,ինչպես ստեղծագործություննը։Իսահակյանը շատ հանգիստ ձևով նկարագրում է իր օրը։Հադնարտ,մեղմ օր էր։Մարդու և բնության շփումը և կապակցվությունը ինձ շատ դուր եկավ։Ամեն կենդանուու մարդկային վարքից հետո գալիս է բնության տողը։Ինչպես այս տողը
Արագիլը` մենակ ու լուռ,
Եղեգնի մոտ կքայլե.
Շատ գեղեցիկ իմաստ ունի այս տողը։
- բանաստեղծությունը սովորիր անգիր`սովորել եմ
Շղարշ-ամպերն երկինքն առած,
Լուսնակն անդորր կշողա,
Լռիկ ճահճում հարհանդ-մարմանդ,
Նուրբ եղեգը կդողա:
Արագիլը` մենակ ու լուռ,
Եղեգնի մոտ կքայլե.
Կմտորե` խոր ու տխուր,
Ճահիճն աղոտ կփայլե:
Մռայլ ափին մենակ նստած`
Սիրտս անուշ կթախծի.
Եվ անուրջում միտքս թաղված`
Քունն աչերիս կհանգչի…