Մաքուր նյութեր և խառնուրդներ:Համասեռ և անհամասեռ խառնուրդներ:

Քիմիայում «նյութ» բառը գործածում են մաքուր նյութ իմաստով: 

Իրականում հաճախ հանդիպում են ոչ թե առանձին մաքուր նյութեր, այլ նյութերի խառնուրդներ` 

օդ, բնական ջրեր, կաթ և այլն:Մաքուր են համարվում այն նյութերը, որոնք կազմված են միատեսակ 

կառուց- վածքային մասնիկներից (մոլեկուլ, ատոմ, իոն):Եթե նյութը մաքուր է, ապա նրա ֆիզիկական և 

քիմիական հատկությունները հաստատուն են:Հատկությունների հաստատունությունը նյութի 

մաքրության հատկանիշն է:Խառնուրդները պարունակում են երկու կամ ավելի նյութերի 

կառուցվածքայինմասնիկներ (մոլեկուլ, ատոմ, իոն):                                                      ՔԻՄԻԱԿԱՆ ՆՅՈՒԹ ՄԱՔՈՒՐ ՆՅՈՒԹ`

որոնք այլ խառնուրդներ չեն պարունակում և օժտված են խիստ որոշակի բաղադրությամբ,

հատկություններով և կառուցվածքով :                                                                              
ԽԱՌՆՈՒՐԴ`երկու և ավելի նյութերի համակցություններ են,որտեղ նյութերը պահպանում են իրենց հատկությունները Խառնուրդի  բաղադրամասերը միմյանցից կարելի է բաժանել այս կամ այն ֆիզիկական  եղանակով:Խառնուրդները լինում են համասեռ և անհամասեռ:

                                                                                              Համասեռ խառնուրդներում հնարավոր չէ տարբերել խառնուրդ առաջացնող նյութերը, 

նույնիսկ մանրադիտակով: Օրինակ՝ շաքարի կամ աղի ջրային լուծույթը: 

Համասեռ խառնուրդներում նյութը մանրանում է մինչև առանձին մասնիկներ: 

Օրինակ՝շաքարի լուծույթում շաքարի մոլեկուլները հավասարաչափ բաշխվում են ջրի մոլեկուլների:

Օդը թթվածին, ազոտ և ածխածնի (IV) օքսիդ գազերի համասեռ խառնուրդ է, որում O2, N2 և CO2 գազերը փոխադարձ հավասարաչափ բաշխվում են միջմոլեկուլային տարածություններում: 

Բենզինը մի քանի հեղուկների համասեռ խառնուրդ է:

Անհամասեռ խառնուրդներում բաղադրիչները տեսանելի են անզեն աչքով կամ սովորական 

օպտիկական մանրադիտակով: Օդը, հողը, ծովի ջուրը, քարերը և բնության մեջ առկա գրեթե

 բոլոր նյութերը խառնուրդներ են Անհամասեռ խառնուրդները կարող են տարբեր բաղադրություններ ունենալ.

1) պինդ նյութ-հեղուկ, օրինակ` կավը ջրի հետ` պղտոր ջուրը,

2) պինդ նյութ-գազ, օրինակ`ծուխը, փոշին,

3) հեղուկ-հեղուկ, օրինակ` յուղը ջրի հետ:Հարցեր և վարժություններ

1. Ո՞ր նյութերի խառնուրդներն են համասեռ.ա) կավճի ու ջրի, բ) սպիրտի և ջրի (օղի), գ) յուղի և ջրի, դ) յուղի և բենզինի:

բ/սպիրտի և ջրի/օղի/

2. Լրացրե՛ք բաց թողած բառերը. «Մաքուր են այն նյութերը, որոնք ունեն հաստատուն բաղադրություն, բնորոշ կառուցվածք, ուստիև օժտված են խիստ որոշակիհատկություններով»:

3. Ո՞ր խառնուրդները կարելի է բաժանել թորումով.ա) սպիրտ և ջուրը բ) կավիճ և ջուրը գ) կերակրի աղ և ջուրը դ) բենզին

բ/կավիճը և ջուրը

4. Ավազը խառնվել է փայտի թեփի հետ:Առաջարկե՛ք եղանակ, որի միջոցով հնարավոր է այդ խառնուրդի բաղադրամասերն առանձնացնել:

Խառնելով ջրի հետ,ավազը կմանրանա,իսկ թեփը կբարձրանա վեր

5. Գեղամա լճի ջուրը թափանցիկ է, բայց լուծված աղեր է պարունակում: Ի՞նչ եղանակ կառաջարկեք ՝այդ ջրից մաքուր նյութ ստանալու համար:

Համասեռ խառնուրդ

Եռացնելու շնորհիվ

6.Դեբեդ գետի ջուրը հաճախ պղտոր է: Պատճառը ջրի մեջ կախված կավի մասնիկներն են:Ի՞նչ եղանակ կառաջարկեիք՝ մաքուր ջուր ստանալու համար:

Անհամասեռ խառնուրդ

Պարզեցման շնորհիվ

7. Հայրիկը պատահաբար բենզինը լցրել է ջրի վրա: Օգնե՛ք հայրիկին բաժանել այդխառնուրդը:

Զտման շնորհիվ
8.Որպեսզի Մոխրոտիկը չմասնակցի պարահանդեսին .խորթ մայրը հանձնարել է նրան մաքրել մի խառնուրդ,որը կազմված է փայտի խառտուկներից,փոքր երկաթի մեխերից,շաքարի և գետի ավազից և դասավորել տուփի մեջ:Մոխրոտիկը շատ արագ մաքրեց խառնուրդը և հասցրեց մասնակցել պարահանդեսին:Բացատրեք ինչպես Մոխրոտիկը արագ կատարեց խորթ մոր առաջադրանքը:

Սովորել`27-30,վարժ.38-39

Էջ 38

1․Ո՞ր նյութերի խառնուրդներն են համասեռ․

ա/կավճի ու ջրի

բ/սպիրտի և ջրի/օղի/

գ/յուղի և ջրի

դ/յուղի և բենզինի

2. Լրացրե՛ք բաց թողած բառերը. «Մաքուր են այն նյութերը, որոնք ունեն հաստատուն ———, բնորոշ ————, ուստիև օժտված են խիստ որոշակի հատկություններով»:

«Մաքուր են այն նյութերը, որոնք ունեն հաստատուն բաղադրություն, բնորոշ կառուցվածք, ուստիև օժտված են խիստ որոշակի հատկություններով»

3․Ո՞ր խառնուրդները կարելի է բաժանել թորումով․

ա/սպիրտ և ջուր

բ/կավիճ և ջուր

գ/կերակրի աղ և ջուր

դ/բենզին

4. Ավազը խառնվել է փայտի թեփի հետ:Առաջարկե՛ք եղանակ, որի միջոցով հնարավոր է այդ խառնուրդի բաղադրամասերն առանձնացնել:

Խառնելով ջրի հետ,ավազը կմանրանա,իսկ թեփը կբարձրանա վեր

5. Գեղամա լճի ջուրը թափանցիկ է, բայց լուծված աղեր է պարունակում: Ի՞նչ եղանակ կառաջարկեք ՝այդ ջրից մաքուր նյութ ստանալու համար:

Համասեռ խառնուրդ

Եռացնելու շնորհիվ

6.Դեբեդ գետի ջուրը հաճախ պղտոր է: Պատճառը ջրի մեջ կախված կավի մասնիկներն են:Ի՞նչ եղանակ կառաջարկեիք՝ մաքուր ջուր ստանալու համար:

Անհամասեռ խառնուրդ

Պարզեցման շնորհիվ

7. Հայրիկը պատահաբար բենզինը լցրել է ջրի վրա: Օգնե՛ք հայրիկին բաժանել այդխառնուրդը:

Զտման միջոցով

8․Հետևյալ նկարում նյութերի մաքրման ո՞ր եղանակն է պատկերված․

ա/թորում

բ/բյուրեղացում

գ/սուբլիմացում

դ/պարզեցում

Էջ 39

9.Հետևյալ նկարում պատկերված սարքում,ո՞ր խառնուրդները կարելի է բաժանել․

Եղավ 2 պատասխան-կերակրի աղի ջրային լուծույթը,շաքարի ջրային լուծույթը /Պատ․1,3/

10․Պատկերված սարքում հետևյալ խառնուրդներից որո՞նք կարելի է բաժանել․

գ/1,3,5

1.Տարբեր եռման ջերմաստիճաններով և միմյանց մեջ լավ լուծվող հեղուկներ

3․քացախաթթվի ջրային լուծույթը

5․Նավթը