Հայրենական մեծ պատերազմ, 1941-1945 թվականներին Խորհրդային Միության կողմից Նացիստական Գերմանիայի և նրա դաշնակիցների (Իտալիա, Հունգարիա, Ռումինիա, Ֆինլանդիա, 1945 թվականից նաև Ճապոնիա) դեմ մղած պատերազմը, որը կազմել է Երկրորդ համաշխարհային պատերազմի մասը։ Այս եզրը հիմնականում օգտագործվում է նախկին Խորհրդային Միության երկրներում։ Գերմանիայում օգտագործվում են Արևելյան ճակատ, Արևելյան արշավանք, Ռուսական արշավանք և Գերմանա-խորհրդային պատերազմ տարբերակները։
Հայրենական մեծ պատերազմ» անվանումը սկսեց գործածվել ԽՍՀՄ-ում Ստալինի ժողովրդին ուղղված ռադիոուղերձից հետո՝ 1941 թվականի հուլիսի 3-ին։ Ուղերձում «մեծ» և «հայրենական» բառերը գործածվում էին առանձին։

1914-1915 թվականներին «Մեծ Հայրենական պատերազմ» անվանումը երբեմն կիրառվում էր Առաջին համաշխարհային պատերազմին վերաբերող ոչ պաշտոնական հրապարակումներում։ Առաջին անգամ այս բառակապակցությունը կիրառվեց ԽՍՀՄ-ի Գերմանիայի հետ պատերազմի առիթով «Պրավդա» թերթի 1941 թվականի հունիսի 23-ի և 24-ի հոդվածներում և սկզբից ընկալվում էր ոչ թե որպես տերմին, այլ որպես թերթային կլիշե, նման այլ՝ «սրբազան ժողովրդական պատերազմ», «հաղթական հայրենական պատերազմ» բառակապակցությունների հետ միասին։ «Հայրենական պատերազմ» տերմինը ամրագրվեց 1942 թվականի մայիսի 20-ի ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի Նախագահության Հրամանագրով սահմանված Հայրենական պատերազմի զինվորական ուխտով։ Անվանումը պահպանվում է հետխորհրդային պետություններում։ ԽՍՀՄ կազմում չգտնված երկրներում, որտեղ ռուսերենը չի հանդիսանում հիմնական շփման լեզու, «Հայրենական մեծ պատերազմ» անվանումը գործնականում չի կիրառվում։ Անգլալեզու երկրներում նրան փոխարինում է (Երկրորդ համաշխարհային պատերազմի) արևելյան ճակատ), գերմանական պատմագիտության մեջ՝ (գերմանա-խորհրդային պատերազմ, ռուսական արշավ, արևելյան արշավ)։
որհրդա-գերմանական պատերազմի ճակատամարտերը համաշխարհային ռազմական պատմության մեջ մղված ամենամեծ ճակատամարտերից են։
Նրանք բնութագրվում են աննախադեպ կատաղությամբ, ամբողջական ոչնչացումներով, զանգվածային բռնագաղթերով, մարտական վիթխարի կորուստներով, զանգվածային սովամահություններով, մարդկային մեծ զանգվածների ահավոր տառապանքներով, հիվանդություններով, կոտորածներով ու ցեղասպանություններով:
Արևելաեվրոպական ռազմաբեմում և Կենտրոնական Եվրոպայում էին գտնվում գրեթե բոլոր համակենտրոնացման ճամբարները, այստեղ են տեղի ունեցել Հոլոքոստի գործողություններից շատերը, այստեղ են գտնվել նացիստների օկուպացրած եվրոպական տարածքների գետտոներից շատերը:

Երկրորդ համաշխարհային պատերազմի մահվան ելքով ավարտված մոտավորապես 70 միլիոն մարդկային կորուստներից ավելի քան 30 միլիոնը վերագրվում է Արևելաեվրոպական ռազմաբեմին, որոնցից շատերը՝ քաղաքացիական բնակչության թվից, որոնք զոհվել են խորհրդա-գերմանական ռազմաբեմում ընթացող մարտական գործողությունների հետևանքով:
Արևելյան ռազմաբեմը վճռական է հանդիսացել Երկրորդ համաշխարհային պատերազմի Եվրոպական մասի ելքը վճռելիս, ի վերջո հանդիսանալով նացիստական Գերմանիայի պարտության գլխավոր պատճառը։
Պատերազմին մասնակցող ուժերը
Գերմանական իմպերիալիզմը երկար ժամանակ պատրաստվում էր հարձակվել ԽՍՀՄ-ի վրա․ այդ նախապատրաստությունը առավել ուժեղացավ ֆաշիզմի իշխանության գլուխ անցնելով։ Ֆաշիստական Գերմանիան ստեղծեց հսկայական ռազմա-տնտեսական պոտենցիալ․ 1934-40 թվականներին ռազմական արտադրությունն ավելացավ 22 անգամ, զինված ուժերը՝ 35 անգամ՝ 105 հազարից մինչև 3․755 հազար մարդ։ 1941 թվականի կեսին Գերմանիայի զինված ուժերի ընդհանուր թիվը շուրջ 7,3 մլն մարդ էր (բացի այդ կար ավելի քան 1,2 մլն ազատ-վարձու), ցամաքային զորքերը կազմում էին 214 դիվիզիա և 7 առանձին բրիգադ։ Գործող բանակում կար 5639 տանկ և գրոհիչ հրանոթ, ավելի քան 6500 ինքնաթիռ, 61 հազարից ավելի հրանոթ և ականանետ։ Ռազմածովային ուժերում հաշվվում էր 5 գծանավ, 4 ծանր և 4 թեթև հածանավ, 43 ականակիր, 161 սուզանավ և այլն։ ԽՍՀՄ-ի դեմ պատերազմի ծրագիրը նախատեսում էր հանկարծակի, հզոր արագաշարժ խմբավորումներով ճեղքել ու ոչնչացնել արևմուտքում կենտրոնացած խորհրդային բանակի գլխավոր ուժերը և սրընթաց խորանալ երկրի ներսը, 9-17 շաբաթվա ընթացքում ոչնչացնել խորհրդային բանակի հիմնական մասը։
Առաջին շրջան (1941 թվականի հունիսի 22 — 1942 թվականի նոյեմբերի 18)
1941 թվականի հունիսի 22-ի լուսաբացին գերմանաֆաշիստական զորքերը, խախտելով 1939 թվականին կնքված միմյանց վրա չհարձակվելու մասին պայմանագիրը, ներխուժեցին խորհրդային երկրի սահմանները։ Խորհրդային ժողովուրդը և նրա զինված ուժերը մահացու գոտեմարտի բռնվեցին ֆաշիստական Գերմանիայի և նրա արբանյակների հետ։ Սկսվեց Խորհրդային Միության Հայրենական մեծ պատերազմը։ Հունիսի 22-ին ԽՍՀՄ Գերագույն սովետի Նախագահությունը հայտարարեց զինապարտների (1905-18 թվականներին ծնվածների) զորահավաք։ Զինվորական օկրուգների հիման վրա ստեղծվեցին Հյուսիսային, Հյուիսարևմտյան, Արևմտյան, Հարավարևմտյան և Հարավային ռազմաճակատները։ Ծովային սահմանները ապահովում էին Հյուսիսային, Կարմրադրոշ Բալթիական, Սևծովյան, Խաղաղօվկիանոսյան նավատորմերը։ Առաջինը թշնամու հարվածներին ենթարկվեցին սահմանապահ զորքերը, որոնք ցուցաբերեցին բացառիկ արիություն, խիզախություն և անձնազոհություն։ Փառքով պսակեցին իրենց անունները Բրեստ ամրոցի պաշտպանները։

Երկրորդ շրջան (1942 թվականի նոյեմբերի 18 — 1943 թվականի վերջ)
1942 թվականի նոյեմբերի 2-րդ կեսին դրությունը սովետա-գերմանական ճակատում մնում էր ծայրահեղ լարված։ ԽՍՀՄ-ը Գերմանիայի դեմ պատերազմը շարունակում էր միայնակ։ Երկրորդ ճակատը Արևմտյան Եվրոպայում բացված չէր։ Թշնամին արևելյան ճակատում կենտրոնացրեց ավելի քան 6,2 մլն մարդ։ Խորհրդային գործող բանակում և նավատորմում հաշվվում էր մոտ 6,6 մլն մարդ։ ԳԳՀՌ խնդիր դրեց 1942-1943 թվականների ձմռան ընթացքում ջախջախել թշնամուն սովետա-գերմանական ճակատի հարավային թևում և միաժամանակ բարելավել Մոսկվայի և Լենինգրադի ստրատեգիական դրությունը։ Նախատեսվում էր սկզբում ջախջախել թշնամու հիմնական խմբավորումը Ստալինգրադի մոտ և պայմաններ ստեղծել հարձակումը զարգացնելու Խարկովի, Դոնբասի և Հյուսիսային Կովկասի ուղղություններով։ Նոյեմբերի 19-ին Հարավարևմտյան և Դոնի, նոյեմբերի 20-ին՝ Ստալինգրադյան ռազմաճակատների զորքերը հակահարձակման անցան Ստալինգրադի մոտ։ Թշնամու պաշտպանությունը ճեղքվեց։ Նոյեմբերի 23-ին Կալաչ քաղաքի մոտ թշնամու (22 դիվիզիա և 160 առանձին զորամասեր, ընդհանուր թվով 330 հազար մարդ) պաշարման օղակը սեղմվեց։ Դեկտեմբերին խորհրդային զորքերը Դոնի միջին հոսանքում ջախջախեցին 8-րդ իտալական բանակը և 3-րդ ռումինական բանակի մի մասը։ Ճակատամարտը Վոլգայի վրա ավարտվեց պաշարված գերմանաֆաշիստական զորքերի ջախջախումով, որն իրականացրին Դոնի ռազմաճակատի զորքերը 1943 թվականի հունվարի 10 — փետրվարի 2-ին։ Ստալինգրադի ճակատամարտում թշնամին կորցրեց 1,5 մլն մարդ։
Պատերազմի ժամանակ հայերն ունեցել են Փառքի բոլոր 3 աստիճանի 27 ասպետ (հավասարեցված է հերոսներին), 65 գեներալ, իսկ պատերազմից հետո գեներալների թիվը անցել է 150-ը»: Պատերազմի ժամանակ մատուցած ծառայությունների արդյունքում բարձրագույն զինվորական՝ մարշալի կոչման է արժանացել 5 հայորդի:

Գերիշխող և գլխավոր ուժերը,որոնք մասնակցել են Հայրենական Մեծ Պատերազմին
Զինված ուժերի մասնակիցները
Լեհաստան,Ֆինլանդիա,Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն,Ալբանիա,Հիտլերյան Գերմանիա,Չեխոսլավիա,Իսպանիա,Իտալիայի թագավորություն,Խորվատիայի անկախ հանրապետությունը,Տուվայի Ժողովրդական Հանրապետություն,Ռումինիայի թագավորությունը,Բուլխարիայի երրորդ թագավորությունը,Վենգրիայի թագավորությունը,Սլովակիայի Հանրապետություն,Ազգային միասնության կառավարություն/Վենգրիա/
Իմ կարծիքը
Այսօր խոսեցինք էլի պատերազմի մասին։Խոսեցինք Հայրենական Մեծ պատերազմի մասին,որը տեղի էր ունեցել 1941 թվականին,և ավարտվել էր 19945-ին։Ձգվել էր 4 տարի։Հայրենական Մեծ պատերազմին մասնակցել էին շատ երկրներ,բայց գլխավոր վիճողներն էին Հիտլերյան Գերմանիան և Սլովանական Ռուսաստանը։Այդ 4 տարվա ընթացքում մարդիկ վերապրեցին շատ մեծ հուզմունք և լաց։Շատ զինվորներ անհետ կորեցին,իսկ միյուսները նահատակվեցին։Շատ դժվար օրեր էին։Մեծ պատերազմը,որին մասնակից էին եղել 10 -ից ավել երկրներ,չի կարող համեմատվել ուրիշ պատերազմի հետ։Այդ կռվի ժամանակ միլիոնավոր մարդիկ զոհվեցին և նահատակվեցին։Իսկ մյուս տասհազարավորները գերևարվեցին։Դժվար էր։Այդ պատերազմը նույնիսկ չի կարող համեմատվել Արցախում տեղի ունեցած կոնֆիկտին։Այդ կոնֆիկտի ժամանակ զոհվեցին 10 հազարավորներ,իսկ Մեծ պատերազմի ժամանակ՝միլիոնից ավել։Կոնֆիկտին մասնակցել էին 2 երկրներ՝Ադրբեջանը և Արցախը,եթե չհաշվենք,որ ամեն երկրի թիկունքում կային օգնականներ։Ադրբեջանը հաղթանակ կրեց,իսկ Հայաստանը պարտվեց։Իսկ Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ հաղթանակ կրեց Սլավոնական Ռուսաստանը։։Ահա,ամեն կոնֆիկտ ունի սկիզբ և ավարտ։Այդպիսի կոնֆիկտ չկա,որտեղ զոհեր չլինեն։Կամավոր մարդիկ գնացին և օգնեցին,որպեսզի հաղթենք,բայց չստացվեց։Դրանց մեջ կային իմ քեռին և իմ հայրը,որոնք ողջ-առողջ հետ են վերադարձել։Կուզենամ ասել,որ պատերազմը լավ բան չէ,պետք չէ խուսափել կամ փախչել,այլ եթե ուզում ես հաղթել,ապա պիտի գնաս։Բայց ամեն դեպքում պատերազմը լավ բան չէ։