Ավետիք Իսահակյան
Դո՛ւ անցորդի պես քեզ միայն ըզգա՛,
Եվ որպես ճամփորդ այս երկրի վըրա.
Ազա՛տ հայացքով նայի՛ր ամենին,
Եվ անվերջ քայլիր քո անհայտ ուղին:
Սիրտըդ սրբազան վըշտով թաթախի՛ր,
Հեռավոր ափեր գընա՛, թափառի՛ր.
Անհագ որոնի՛ր մի վեհ ընկերի,
Սիրիր, բայց սիրուն մի՛ լինիր գերի.
Սիրի՛ր, բայց և թո՛ղ, և նորից գընա՛
Ազատ ու մենակ` աշխարհիս վըրա;
Եվ երազ մի վա՛ռ , շքեղ, սուրբ և վեհ
Այս հողի – երկրից հոգիդ թըռցնե. –
Կարոտով ձըգտիր աստղերին անշեջ
Եվ մեռի՛ր աստղե – ոլորտների մեջ …
Առաջադրանքներ.
- ինչպես ես հասկանում այս արտահայտությունները.
Ազա՛տ հայացքով նայի՛ր ամենին…
Այսինքն՝ ամեն ինչը պետք չէ սրտին մոտ ընդունել։Ազատ է պետք վերաբերվել ամեն ինչին։Բայց,իհարկե, կան դեպքեր,կլինեն պահեր,երբ կտխրես,օրինակ՝ մարդու մահը։Իհարկե բարեկամներից մեկն է մահացել,որովհետև նրա ժամանակը ավարտվել է,կյանքի թելը կտրվել է,և նա մահացել է։Բոլորը անմահ չեն։
Սիրտըդ սրբազան վըշտով թաթախի՛ր…
Այս նախադասությանը կապված է մարդկային վիշտի հետ։Վիշտը դա թախիծն է,ցավը,տխրությունը,որը հաջորդում է մեզ ամեն քայլից հետո։Իսկ սրբազան վիշտը նշանակում է մեր հայերի պարտադիր և անմեղ ցավը,որի միջով անցնում ենք մենք։Հիմա լավ օրինակ կբերեմ,պատերազմի զոհվածների օրինակով։Իհարկե կան բարեկամներ,ովքեր հերոսաբար զոհվել են,բայց երիտասարդ տղաները գնալով սահման ամուր պահել են այն և նահատակվել են։Իհարկե նրանք մեզ բարեկամ չեն,ոմանց անունները առաջին անգամ ենք լսում,բայց այս վիշտը այս կարոտը ու այս ցավը կա մեր սրտերում։Ներքուց մենք տխրում ենք,որովհետև այդքան երիտասարդներ գնացին։
Սիրիր, բայց սիրուն մի՛ լինիր գերի…
Դու կարող ես սիրել կամ չսիրել ինչ-որ մարդու։Այս տողը ուզում է բացատրել,որ պետք չէ ընկնել մեկի հետևից,ում դու դուր չես գալի։Պետք է այն մարդուն սիրես,ով քեզ գնահատում է և նույնպես սիրում է։
Եվ մեռի՛ր աստղե – ոլորտների մեջ…
Այսինքն դու քո կյանքը ապրիր այնպես,որ լինես ինչ-որ գործում քոնը ու լավը։Պիտանի լինես ազգիդ ու պետությանդ։Թեկուզ չնչին գործ անես,բայց մեծ արժեք տաս ու ունենաս։Իսկ աստղերի ոլորտների մեջ մահանալը,ոնց որ անկեղծության ու հավատքի մեջ մահանաս։Քո կյանքը ավարտես բարի և լավ գործերով։
- Ո՞ր պատգամը կառանձնացնեիր՝ որպես կարգախոս. հիմնավորիր ընտրությունդ:
Ազա՛տ հայացքով նայի՛ր ամենին,
Եվ անվերջ քայլիր քո անհայտ ուղին:
Այսինքն դու այս դժվար ճանապարհը անցի,որը պատրաստել է ճակատագիրը։Ազատ նայիր ամենին,մի ընդունի ամեն ինչ քո սրտին մոտիկ,ապրիր այս կյանքը մինչև վերջին վայրկյանը։Ցնծա և ուրախացի,որ դու այսպիսի հնարավորություն ունես ապրելու։Այս դժվար ուղին մանկուց մինչև ծերություն անցի,հաղթահարի և հետո մահից հետո շարունակի քո անմահական ճանապարհը։
- Բանաստեղծությունը սովորել անգիր
Սովորել եմ