Երկրորդ պարապմունք
Մեծ Հայքի թագավորության թուլացումն ու անկումը
Աղբյուրը՝ Հայոց պատմության դասագիրք, 7-րդ դասարան, էջ 21-32
Համանման նյութի աղբյուր՝ http://akunq.net/am/?p=27287

Հայաստանը 387-428 թթ.
Պապի դավադիր սպանությունից հետո Հռոմի աջակցությամբ Մեծ Հայքի թագավոր դարձավ նրա ազգական Վարազդատը (374-378), որն ապրել եւ կրթվել էր Հռոմում, հռչակվել օլիմպիական մրցախաղերում:
Վարազդատը եւս վարում էր Հռոմի ու Պարսկաստանի միջեւ խուսանավելու քաղաքականություն:
Պատմիչների վկայությամբ` Վարազդատը հուժկու մարզիկ էր, բայց բավական միամիտ էր, որի համար էլ գլուխ չէր հանում պետական գործերից:

Շուտով տարաձայնություններ առաջ եկան արքայի եւ սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի միջեւ: Վարազդատը իր դայակ Բատ Սահառունու դրդմամբ սպանել տվեց Մուշեղ Մամիկոնյանին, իսկ սպարապետության գործակալությունը հանձնեց Սահառունուն:
Վարազդատի քաղաքականությունից դժգոհ հայ նախարարներն սկսեցին համախմբվել Մանվել Մամիկոնյանի շուրջը, որը 378թ. Կարինի ճակատամարտում պարտության մատնեց Վարազդատին եւ վտարեց երկրից:
Մանվել Մամիկոնյանի խնամակալությամբ Մեծ Հայքի թագավոր հռչակվեց Պապի անչափահաս որդի Արշակ III-ը (378-389):
Երկրի փաստացի ղեկավար դարձավ Մանվելը, որը կարողացավ որոշ ժամանակով համախմբել բոլոր նախարարներին եւ երկիրը զերծ պահել պարսիկների ու հռոմեացիների ոտնձգություններից:
Իրավիճակը կտրուկ փոխվեց Մանվել Մամիկոնյանի մահվանից հետո:
Նախարարների մեծ մասը հրաժարվեց ենթարկվել Արշակ III-ին եւ պարսից արքայի աջակցությամբ Հայոց արքա հռչակվեց Խոսրով IV Արշակունին (385-389):
Արշակի իշխանության տակ մնացին երկրի արեւմտյան մի քանի գավառները, իսկ երկրի մեծագույն մասն անցավ Խոսրովի իշխանության տակ: Մեծ Հայքը փաստորեն բաժանվեց երկու մասի եւ ավելի թուլացավ:
Երկարատեւ բանակցություններից հետո բյուզանդական կայսրը եւ պարսից արքան համաձայնության եկան վավերացնելու Հայաստանի բաժանումը:
387թ. կնքված պայմանագրով Հայաստանի արեւմտյան մասը հռչակվեց Հռոմի ազդեցության շրջան, իսկ արեւելյան մեծագույն մասը` Պարսկաստանի:
Բյուզանդական ու պարսկական զորքեր հաստատվեցին իրենց ազդեցության գոտիներում: Այսպիսով` հարեւան տերությունների միջեւ բաժանված ու թուլացած Հայոց պետությունը այլեւս ի զորու չէր ինքնուրույն քաղաքականություն վարելու, եւ ժամանակի հարց էր նաեւ թագավորության վերացումը:
389թ.` Արշակ III-ի մահից հետո, Հռոմը իր ազդեցության տակ գտնվող Հայաստանի արեւմտյան մասի կառավարումը վստահեց Խոսրով IV-ին, որով երկիրը նորից միավորվեց մեկ թագավորի իշխանության տակ: Խոսրովը պարտավոր էր արեւմտյան շրջաններից հավաքած հարկը ուղարկել կայսրին, իսկ արեւելյանից հավաքածը` պարսից արքային:

(Աղձք) գյուղը գտնվում էր Մեծ Հայքի Այրարատ նահանգում (այժմ
389թ. պարսից արքան բանտարկեց Խոսրով IV-ին, քանի որ առանց իր համաձայնության կաթողիկոս էր հաստատել Սահակ Ա Պարթեւին: Սակայն պարսից արքան չհամարձակվեց վերացնել Հայոց թագավորությունը, քանի որ հայ նախարարները դեմ էին այդ քայլին:
Հայկական գահը տրվեց Խոսրով IV-ի եղբայր Վռամշապուհին (389-415 թթ.): Նա եւս կառավարում էր Հայաստանի երկու մասերում:
Վռամշապուհը, օգտվելով Պարսկաստանի եւ Հռոմի միջեւ ստեղծված քաղաքական հավասարակշռությունից, բարեկամական կապեր հաստատեց նրանց արքունիքների հետ, կարողացավ լավ հարաբերություններ պահպանել նաեւ հայ նախարարների հետ եւ քառորդ դար գահակալեց խաղաղությամբ, մեծապես նպաստեց երկրի բարգավաճմանը, հատկապես ազգային մշակույթի ու կրթության զարգացմանը:

Վռամշապուհն աջակցեց Սահակ Պարթեւին ու Մեսրոպ Մաշտոցին` հայոց գրերի ստեղծման եւ ազգային դպրոցների բացման գործում, մեծապես խրախուսեց նրանց լուսավորական ձեռնարկումները:
Վռամշապուհը կարգավորեց եւ Պարսից արքունիքին հաստատել տվեց հայոց նոր «Գահնամակը»` նախարարությունների տեղն ու պաշտոնները կառավարման նվիրապետական համակարգում:
Վռամշապուհի մահից հետո, նրա որդի Արտաշեսի մանկահասակության պատճառով, հայ նախարարների առաջարկով 415թ. կրկին թագավորեց բանտարկությունից ազատված Խոսրով IV-ը, բայց մի քանի ամսից վախճանվեց:
Օգտվելով պատեհ առիթից` Պարսից արքա Հազկերտ I-ը, հակառակ հայ նախարարների կամքին, 416թ. Հայոց գահին դրեց իր որդի Շապուհին (416-419): Դրանով պարսիկները նպատակ ունեին Հայաստանում հաստատել Սասանյան արքայատոհմի իշխանությունը, ապա հետզհետե հայերին քրիստոնեությունից շեղել դեպի զրադաշտականություն: Սակայն Շապուհը չկարողացավ շահել նախարարների համակրանքը, որոնք ամեն առիթով բացահայտորեն ցույց էին տալիս իրենց արհամարանքը նրա նկատմամբ:
419թ. Շապուհի Տիզբոն մեկնելուց եւ սպանվելուց հետո հայ նախարարները, Ներսես իշխանի գլխավորությամբ, ապստամբեցին եւ ժամանակավորապես թոթափեցին պարսից տիրապետությունը:
Սասանյան արքան հարկադրված եղավ Վռամշապուհի որդի Արտաշեսին ճանաչել Հայոց թագավոր (422-428), իսկ Վարդան Մամիկոնյանին` Հայոց սպարապետ: Սակայն Արտաշեսը փորձեց նախարարների իրավունքները սահմանափակել, ավելի շատ ժամանակ էր հատկացնում որսին ու զվարճություններին, քան պետական գործերին: Անխոհեմ քայլերով նա հետզհետե իր դեմ գրգռեց նախարարներին, որոնց պահանջով եւ կեղծ ամբաստանությամբ 428թ. պարսից արքան գահազրկեց նրան:
Արշակունի վերջին արքայի դեմ պարսից արքունիքի առաջ ամբաստանությամբ հանդես գալուց հրաժարվեց Գրիգոր Լուսավորչի տոհմի վերջին ներկայացուցիչ կաթողիկոս Սահակ Պարթեւը, որի համար ինքը եւս գահազրկվեց:
Այսպիսով` տապալվեց Արշակունիների արքայատոհմը եւ վերացավ Հայոց թագավորությունը:
Հայաստանը վերածվեց պարսից տերության մարզպանության, որի առաջին մարզպան նշանակվեց Վեհմիհրշապուհը (428-443):
Մարզպանական Հայաստանը թուլացնելու նպատակով նրանից առանձնացվեցին եւ հարեւան մարզպանություններին միացվեցին սահմանային նահանգները` Գուգարքը, Ուտիքը, Արցախը, Փայտակարանը, Պարսկահայքը, Կորճայքը եւ Աղձնիքը:
Փաստորեն, հայոց թագավորության վերացման ուղղությամբ պարսիկների դարավոր պայքարը, որ միշտ անհաջողության էր մատնվել հայոց բանակի եւ նախարարների դիմադրության շնորհիվ, ի վերջո պսակվեց հաջողությամբ հենց հայ նախարարների միջոցով:
Թագավորության կորուստը ծանր հարված էր հայ ժողովրդին, քանի որ ազգային պետությունը այն կարեւոր միջոցն է, որով ժողովուրդները պաշտպանվում են օտարների ոտնձգություններից:
Այս շրջանում հայկական պետականության կրողները մնացին նախարարությունները, որոնց ձեռքում էր կենտրոնացված երկրի տնտեսական ու պետական գործառույթների հիմնական մասը եւ բանակը:
Առաջադրանքներ

1․5 դարի առաջին կեսին Պարսկաստան պետությունը Հայաստանը վերցրեց իր ղեկավարության տակ,իսկ Արևելյան Հայաստանը դարձրեց իր մարզպանությունը։
2․5 դարում քաղաքական գործիչները և նախարարները շատ ուժեղ էին և ակտիվ,դրանով ապահովում էին իրենց տիրույթները։5 դարում շատ պաշտոններ կային,բայց հիմնականներն էին սպարապետը և հազարապետը։Հազարապետը Վահան Ամտունին էր,իսկ սպարապետը Վարդան Մամիկոնյանն էր։
3․Պարսից արքա Վռամը Տիզբոն քաղաքում ձերբակալել էր Սահակ Ա Պարթևին,և Սահակի տեղը Հայաստան էր ուղարկել պարսիկ նախարարի։Հայ ժողովուրդը և նախարարները մերժեցին ենթարկվել պարսից պաշտոնյային,և պնդեցին,որպեսզի Սահակ Ա Պարթին վերադարձնեն Հայաստանը։Վռամը իհարկե համաձայնեց,բայց պայմանով։Պայմանի համաձայն Վռամը՝պարսից արքան պետք է կառավարի ուսումանակն ոլորտը։Բայց հաղ ժողովուրդը նորից մերժեց ենթարկվել։
4․Հազկերտ 2 արքան փորձում էր թուլացնել հայկական բանակը,ուղարկելով թշնամու դեմ։Նա այդպես ուզում էր ոչնչացնել հայ բանակը։
5․Սահակ Ա Պարթևը և Մեսրոպ Մաշտոցը իրար հետևից։Կաթողիկոսը վախճանվել էր 439 թվ․,իսկ Մեսրոպ Մաշտոցը 440 թվ․։Սահակի դին հանձնել են հողին Տարոն գավառի Արտիշատ գյուղում,իսկ Մեսրոպինը Օշական գյուղում։Ահա այդ գյուղերը։
Մեսրոպ Մաշտոցի գերեզմանը

Սահակ Ա Պարթևի գերեզմանը

6․447 թվ․Արևելյան Հայաստան է գալիս Պարսից արքայի կողմից ուղարկված պաշտոնյա Դենշապուհը։Հարկերը իբր կարգավորելու նպատակով նա անց կացնում է հողերի և բնակչության հաշվառում՝աշխարհագիր։
7․Նոր Կաթողիկոս Հովսեփ Մեձրաձորցին 449թ. Արտաշատում հրավիրեց ժողով, որի ժամանակ որոշվում է, որ նրանք մերժում են Հազկերտ 2-րդ պահանջը: Դրանից հետո Հազկերտը հրավիրում է իրենց Տիզբոն քաղաք, որպեսզի զրուցեն այդ թեմայով։ Գնում են սպարապետ Վարդան Մամիկոնյանը, Վահան Ամատունին, Մարզպան Վասակ Սյունին և շատ այլ նախարարներ: Հազկերտ արքան ասում է, որ եթե հայերը չհամաձայնվեն հրաժարվել քրիստոնեությունից, Հազկերտը նրանց կուղարկի Պարսկաստանի խորքերը: Եվ այդ ժամանակ հայերը որոշում են հիմա համաձայնվել, բայց երբ հասնեն Հայաստան, բարձրացնեն ապստամբություն: Հազկերտը իրենց հետ ուղարկում է մի փոքր զորք և մի խումբ մոգերի, և պատանդ է վերցնում Վասակ Սյունեցու երկու տղաներին:
8․447 թվականին Հազկերտը հրավիրելով պաշտոնյաներին Տիզբոն քաղաք,պահանջ էր դրել նրանց առջև,որպեսզի նրանք հրաժարվեն քրիստոնեությունից։Հայերը չէին ցանկանում։Հազկերտը ասում է,որ եթե չհամաձայնեն,ապա կմեկնեն Պարսկաստանի խորքերը։Եվ այդ դեպքից հետո սկսվում է հայերի ապստամբությունը։
9․Վարդան զորավարը հայոց զորքը բաժանում է 4 զորագնդի/մասի։
10․Խաղխաղի ճակատամարտը տեղի էր ունեցել 450 թվականին։Հաղթանակ են տարել հայերը,ջախջախելով թշնամուն։
11,12,13 բանավոր դասարանում