Հարցեր բլոգային աշխատանքի համար

Ում՞ որդին էր Պապ թագավոը, երբ՞ է   նա կառավարել:

Պապ թագավորը եղել է Արշակ 2-ի և Անդովկ Սյունու արքային դստեր Փառանձեմի որդին։Կառավարել է 370-374 թվականներին։

Վարազդատ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան
Պապ թագավոր


Ի՞նչ նորամուծություններ արեց նա: Այդ նորամուծությունների ազդեցությունը Հայաստանի ներքին կյանքի վրա:

Հաղթանակից հետո դավաճան Մերուժանը գերի է ընկնում և ասպետ Սմբատ Բագրատունու հետ նրան մահապատժի են ենթարկում։Հաղթանակից հետո Պապը և Մուշեղ սպարապետը զբաղվում են թագավորության հզորության հարցրերով։Պապի նորամուծությունների շնորհիվ հայոց զորքը հասնում է 100000-ի։Իսկ հոգևորականների բարեկամներին ստիպում էին ծառյել բանակում։Եկեղեցական հողատիրությունը կրճատվում է։Պապի անկախ թագավորությանը դեմ էր Հռոմեական կայսրությունը,և 374 թվ․ հռոմեական կայսրի հրամանով դավդրաբար սպանում են Պապին։


Ձիրավի ճակատամարտ, ընթացք և հետևանքներ:

371 թվ․ տեղի է ունենում Ձիրավի վճռական ճակատամարտը։Պապ թագավորը հռոմեական կայսրի հետ պայմանավորվելուց հետո զորք է դնում Ձիրավի դաշտում,հռոմեական զորաջոկատների հետ միասին։Ձիրավի դաշտում հայոց զորքերի թիվը հասնում էր 90000-ի։Այդ ժամանակ սպարապետ դարձավ Մուշեղը։Պապ թագավորը և Ներսես կաթողիկոսը բարձրացել էին Նպատ լեռան գագաթին։Լուսադեմին սկսվում է ճակատամարտը։Հայոց զորքերը հաջող ջախջախում և գրավում են թշնամուն։Պարսիկ զորքերը դիմում են փախուստի։Հաղթանակ են կրում հայերը։