Վայր՝ առցանց հարթակ

Մասնակիցներ՝ Միջին դպրոցի 6-րդ, 7-րդ, 8-րդ դասարանի սովորողներ
Նպատակը՝
Կազմել կրթահամալիրին նվիրված մաթեմատիկական խնդիրների ժողովածու
Խնդիրները՝
- Միանալ կրթահամալիրյան տոնի միջոցառումներին,
- Զարգացնել ստեղծագորածական մտքի և որոնողական կարողություններ,
- Մեծացնել սեր և հետաքրքրություն մաթեմատիկայի նկատմամբ,
- Մասնակցել մրցույթի և տպագրել նյութեր
Ընթացքը՝
- Կրթահամլիրի ներկայի և պատմության մասին մաթեմատիկական խնդիրների կազմում, ժողովածուի կազմում, լուծում,
- Խնդիրների հավաքագրումից հետո խնդրագրքի կազմում, ստեղծում,
- Մրցույթի մասնակցություն։
Արդյունքներ
- Աշխատանքների հրապարակում բլոգներում,
- Լավագույն աշխատանքների տպագրություն <<Մաթեմատիկա>> ամսագրում։
Խնդիրներ
1․Սեբաստացիական կրթական համայնքի հանրաքվեին սեպտեմբերի 12-ին մասնակցեցին 450 հոգի,իսկ հաջորդ օրը,այսինքն՝ամսի 13-ին մասնակցեցին 290-ով քիչ մարդ,քան ամսի 12-ին։Սեպտեմբերի 14-ին մասնակցեցին 70 հոգի,իսկ ամսի 15-ին 120 հոգով ավել,քան ամսի 13-ին։ հոգի։
Լուծում՝
1․450-290=160(13)
2.120+160=280(15)
3.450+280+160+70=960 հոգի
Պատ․960 հոգի
2․Քայլքի ժամանակ երեխաները քայլեցին 6 կմ,առաջին օրը։Երկրորդ օրը դրա 50 տոկոսը։Երրորդ օրը 5 կմ-ով ավել,քան երկրորդ օրը։Չորրորդ օրը 4 կմ-ով պակաս,քան երրորդ օրը։Քանի մետր քայլեցին երեխաները այս 4 օրվա ընթացքում։
1կմ-1000 մ
Լուծում՝
1․6/50%,6/2=3 (2 օրը)
2.3+5=8(3)
3.8-4=4(4)
4.3+6+8+4=21 կմ
21կմ-21000 մ
Պատ․21000 մետր
3․Ամեն օր երեխաները մասնակցում են դասի։Երկուշաբթի և ուրբաթ երեխաները ունեն անգլերենի դասաժամ։Ամեն օր ունեն մաթեմատիկա և մայրենի դասաժամերը,իսկ ռուսերենը շաբաթվա առաջին երկու օրը։Քանի դասաժամի են մասնակցել երեխաները այս տվյալների համաձայն։
Լուծում՝
Երկ․և ուրբ․-անգլերեն-2 անգամ
Ամեն օր-մայրենի,մաթեմատիկա-5+5=10
Ռուսերենը-երկ․և երեք․1+1=2 անգամ
2+10+2=14 դասի։
4․Կրթահամալիրում արցախցի երեխաները բնակեցվեցին։Առաջին օրը եկան 12 հոգի,իսկ երկրորդ օրը 2 անգամ շատ։Երրորդ օրը 5-ով պակաս,քան երկրորդ օրը։Իսկ չորրորդ օրը 2-ով ավել,քան երրորդ օրը։Քանի երեխա է բնակեցվել կրթահամալիրում։
Լուծում՝
1․12*2=24(2)
2.24-5=19(3)
3.19+2=21(4)
4.12+24+19+21=76 հոգի
Պատ․76 արցախցի երեխա։
5․<<Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի>> Արևելյան դպրոցից,ամռանը Արատես կրթական ճամփորդությանը մասնակցեցին 25 հոգի։Աշնանը 13-ով քիչ,քան ամռանը։Ձմռանը 2 անգամ շատ քան աշնանը։Իսկ գարնանը 16-ով շատ,քան ձմռանը։Ընդամենը մեկ տարվա ընթացքում,քանի հոգի է գնացել Արատես դպրական կենտրոն։
Լուծում՝
1․25-13=12(աշնանը)
2.12*2=24(ձմռանը)
3.24+16=40(գարնանը)
4.25+24+40+12=101 հոգի։
————————————
Դավիթ Մուրադյան
Խաչատրյան Արեգ
Արթուր Դավթյան