Ընթերցանություն — «Բոլոր ժամանակների Հայաստանը» գրքից «Մխիթար Սեբաստացի» գլուխը:

Վերլուծության նյութեր

Մխիթար Սեբաստացին՝ առաջնորդ

Մխիթար Սեբաստացին հաջողությամբ վարել է միաբանության տնտեսական, վարչա-կազմակերպչական, դաստիարակչական-կրթական կյանքը, զբաղվել գիտա-մատենագիտական աշխատաքներով, ղեկավարել իր սաների բանասիրական հետազոտությունները, ուղենշել նրանց հետագա գիտական գործունեությունը, կատարել թարգմանություններ, հրատարակել գրքեր:

Ըմբռնած էր Մխիթար ընկերական կենաց օգուտները, գիտէր՝ թե միաբանութիւն մը, առանց սիրոյ և սրտերու միութեան, բանդագուշանք մէ. հարկ էր որ իրարու շփուէին մտքերը և բարքերը՝ զիրար սրբագրելու և յղկելու համար, հարկ էր որ խօսքերու և մտածութեանց առնչութիւն մըլլար, որով կապուէին հոգիները:

Այդ ծանր գործը, որ յայտնի է թէ ինչ մեծ ճարտարութիւն և շրջահայեցութիւն, որքան ընդարձակ և լուսաւոր միտք կը պահանջէ, իւր վերայ առաւ Մխիթար, երբ դեռ հազիւ քսանուվեց տարեկան երիտասարդ մէր:

Կը փայլին Մխիթարայ գործերուն մէջ հաւասարապէս արիութիւն և խոհեմութիւն, երկու ամենակարևոր առաքինութիւնք ո և է առաջնորդի մը, որոնք եթէ իրենց սահմանին մէջ չի մնան, կամ՝ ի յանդգնութիւն կը տանին կամ երկչոտութեան մէջ կը ձգեն զմարդ:

Պետք չէ երբէք շփոթել խոնարհութիւնը նուաստութեան հետ: Այդ հոգին ունէր և Մխիթար: Նա, որ չափազանց ներողամիտ էր անձին դէմ եղած հակառակութեանց և թշնամանաց, չէր կրնար հանդուրժէր Աստուծոյ կամ կրօնքին դէմ եղած անարգանաց, ինչպէս նաեւ միաբանութեան հասուցած բարոյական կամ նիւթական վնասուց:

Եւ Մխիթար ամէն ժամանակ և ամենուն հետ նոյն կերպով չէր վարուէր. գիտէր նա, իրեն մանկական պարզութեան և անկեղծութեան հետ, ըլլալ նաեւ խորագէտ և ձեռներէց, որքան թոյլ կու տայ քրիտոնէական հոգին, մանաւանդ երբ գործը խորամանկներու հետ էր, անոնց ծուղակին մէջ չինկնալու և իրեն դիմաց ելած արգելքները վերցնելու համար:

Աբբահայրն անձամբ կը դասախոսէր բարձրագոյն ուսումները, հռետորութիւն, քերթողութիւն, իմաստասիրութիւն, աստուածաբանութիւն, և այլն: Այնպիսի գրաւիչ և յստակ ոչ մը ունէր դասախոսութեան, որ աշակերտաց բոլոր ուշադրութիւնը իրեն կը ձգէր:

Նա միշտ  աշակերտաց մէջ առաւօտէն երեկոյ, կը հսկէր, կուղղէր, կը կրթէր և կուսուցանէր: Հոգեւոր և ուսումնական կրթութեանց հետ՝ Մխիթար չէր զլանա նաեւ կարեւոր հանգիստները և սփսփանքները կընէր իւրաքանչիւր հասակին հարմար զիջողութիւններ:

Մխիթար ամէն խոսքի, ամէն գրութեան, ամէն դէպքի մէջ, ամէն ժամանակ սէր կը քարոզէր և կը շնչէր, և ինքն՝ ըսածին և գրածին օրինակը կու տար:

Ես կարդացի այս պատմվածքը։

Մխիթար Սեբաստացու հատկանիշներից են

Սեբաստացին լինելով երիտասարդ շատ խելացի էր,մեծահոգի և բարի։Մխիթարը շատ մեծ և խելացի մտքեր էր արտահայտում,հասկանում էր կյանքի իմաստը։Մխիթարը նաև շատ ընկերասեր էր։Մեկ-մեկ երկչոտ էր,բայց միևնույն է անվախ էր։Նա խոնարհ ու հավատքով երիտասարդ էր։Շատ էր սիրում ընկերներին։

Տիար Բլեյանի համեմատումը Սեբաստացու հետ

Մեր տնօրենը նույնպես շատ խելացի,մեծահոգի և բարի է։Ամեն անգամ նրան հանդիպելուց,տեսնում եմ,որ նա Սեբաստացու նման աշխատասեր է։Մտածում է,թե ինչպես անել,որ մարդիկ ավելի լավ ապրեն,և ինչպես ավելի լավ պայմաններում կրթվեն դպրոցում։Նա շատ մեծահոգի է,որովհետև բնակեցրեց և ուսուցում ներդրեց կրթահամալիրում Հայաստանի մյուս ծայրերից գալացող երեխաների համար,նաև արցախցիների երեխաների համար։Նա շատ մեծահոգի է,և մտածում է երեխաների մասին։Տեսեք,թե քանի հատ դպրոց է կառուցել այդ հրաշք անձնավորությունը,որպեսզի երեխաները լավ սովորեն և հաճույքով։Մեր տնօրենը նույնպես անվախ է,շատ ընկերասեր և հոգատար։

Սեբաստացու և իմ համեմատումը,ընտանիքի անդամների հետ

Ես կուզենամ համեմատել իմ հայրիկի հետ։Իմ հայրիկը շատ աշխատասեր է,շատ է սիրում օգնել մարդկանց։Շատ է սիրում աշխատել։Նա առավոտից մինչև երեկո աշխատանքի է։Եվ մենք տեսնում ենք նրան միայն գիշերը։Նա շատ հոգատար է։Դժվար պահին ամեն ինչով օգնում է կամ փորձում է օգտակար լինել։Նա շատ ընկերասեր է,ունի շատ ընկերներ։Թեկուզ և աշխատանքի վայրում,թեկուզ և մանկուց։Նա մեզ շատ է սիրում։Մենք էլ իրեն։Իմ հայրը շատ մեծահոգի է,նա սիրում է երեխաներին հետևել։Նա իհարկե ամբողջ օրը աշխատանքի է,նաև շաբաթ և կիրակի օրերը,բայց նա միևնույն է,զանգում է մեզ,խոսում է մեզ հետ։Եթե ժամանակ է լինում գալիս է տուն,մեզ տեսնում է ու էլի գնում է։Ես նրան շատ եմ սիրում։

Համեմատում ինձ հետբանավոր