Մենք այնչափ զգուշութեամբ չենք ծածկեր մեր թերութիւները, որչափ նա իրեն առաքինութիւնները:Անոր ականջին այնքան զզուելի չէր օձին սոյլը, որքան գովեստից խոսքերը. վասն զի «ինչպես որ կրակը կըհալեցնէ մոմը, կըսեր նա, այնպէս ալ մարդկան գովութիւնները կը հալեցնեն և կոչնչացնեն բարի գործերը»: Կափշէր կմնար, թէ ինչպէ՞ս կարելի է հպարտանալ կատարելութեան մը համար, զոր Աստուած տուեր է: Ո՞վ իրմէն աւելի մեծամտելու իրաւունք ունէր, եթէ այս ներելի է, և սակայն ո՞վ իրմէն ավելի խոնարհ եղաւ: Մխիթար, այդ իրեն խոնարհութեամբ և պարզութեամբ. գիտցաւ զամենք ալ շահիլ, և չունեցաւ թշնամի մը, որ յետոյ բարեկամ չըլլայ, և ամենեն աւելի սերտ բարեկամը: Նա՝ հակառակորդաց դէմ ուրիշ զէնք չէր գործածեր, բայց համբերութիւն և լռութիւն, համոզուած՝ թէ «անմեղ վարուց լռութիւնը շատ աւելի զորաւոր և խոսուն է՝ քան ամէն արդարացնող շատախոս պատասխանները»: «Խոհեմութիւնը, որ մարդկային գործերուն աչքը կը համարուի, միշտ և ամէն տեղ փայլեցավ Մխիթարայ վրայ»,- կըսէ անոր կենսագիրը՝ Ստեփ. Ադոնցը: Վախճանին յարմար միջոցները գտնելուն մէջ՝ ճարտար և աջողակ, անոնց ընտրութեան մէջ՝ ոչ վաղվաղակոտ էր և ոչ դանդաղ: Անյողդողդ և հաստատամիտ՝ իւր որոշութեանց մէջ, երագ և զգուշաւոր՝ անոնց գործադրութեան ժամանակ, և այնչափ հեռատես՝ որ առաջուց կը գուշակէր գործին ելքը: Միջին շավիղը կը բըռնէր ամեն բանի մէջ, վեհանձնութեան հետ՝ խոնարհամիտ էր, հրամայելու ժամանակ՝ համեստ և բարեշնորհ, խիստ էր՝ բայց քաղցրահամբոյր: Խորագէտ էր՝ այլ ոչ խորամանկ, պարզ և անկեղծ, այլ ոչ անզգոյշ ու անգաղտանապահ. կիրթ և ազնիւ՝ բայց ոչ մարդահաճոյ կամ կեղծաւոր, բարեսէր և բարեմիտ, այլ որ բնաւ նուաստախոհ և ծառայամիտ: Խոսից մէջ ճոխ և առատ, բայց ոչ սնոտիաբան. երբեք անոր բերնէն անօգուտ խոսք մը չլսուեցաւ: Համեստութեան քողին ներքեւ, ծածկած իրեն մեծամեծ գործերը, անձնագուութեան ստուերեն անգամ խործելով, նախանձոտներուն սիրտը կը շահէր: Որքան խիստ էր իւր անձին վերայ, այնքան կարեկցող ուրիշներուն տկարութեանց: Ժիր և փութաջան իրենները խնամելու մէջ, կը մոռնար իւր անձը և հանգիստը, ուրիշները հոգալու և երջանիկ ընելու համար: Անդուլ և անխոնջ բարի գործերու մէջ, անընկճելի՝ ծանր դեպքերուն, արի և հնարագէտ՝ դժուարութեանց առջևւ, յաջողութեանց և ձախողութեանց մէջ՝ միակերպ, աննկուն, անայլայլակ, համբերող ցավու և տառապանաց մէջ: Տրտմական բաներու մէջ՝ անվրդով, հակառակութեանց մէջ՝ անդրդուելի, կարեւոր և մեծամեծ իրաց ձեռնամուխ, ոչ անձին փառաց կամ շահուն համար, այլ առ հարկի և հասարակաց օգտին համար միայն:

Մխիթար ստեղծող միտք մէ, որ իւրովին կուռճանայ, կը ծաւալի, հսկայ կը դառնայ, երբ իրեն յարմար միջավայրը կը գտնէ: «Բարձր բաները հասկնալու մէջ՝ երագ, նուրբ խնդիրները հետազոտելու մէջ՝ խորունկ և սրատես, ճշմարտութեան խոսից խելամտութեան մէջ՝ կորովամիտ, իմաստները միտքը պահելուն մէջ՝ մեծ յիշողութեամբ օժտուած»: Այս է Մխիթարայ ծանոթից և ժամանակակցաց դատաստանը անոր իմացական կարողութեան մասին:
Համեմատել եմ ինձ հետ Մխիթար Սեբաստացուն
Ես նրան նման եմ շատ քիչ գծերով,որովհետև ես այդքան շատ գծեր չունեմ,որոնք նման են նրան։Ես նրա նման շատ լուռ եմ ու համբերատար։Սեբաստացու նման ես չեմ սիրում կռվել,պայքարել կամ ուղղակի լեզվակռիվի մասնակցել։Ես նրա նման գտնում եմ ճիշտ ճանապարհ ստեղծված իրավիճակից։Ես ինձ շատ չեմ ուզում գովել,բայց ես շատ եմ նման նրա իմաստությամբ և խելացիությամբ։
Համեմատում Տիար Բլեյանի հետ
Տիարը ամեն ինչով նման է Սեբաստացուն։Տիարը կարողանում է գտնել ճիշտ ճանապարհ։Շատ փաստեր են վկայում։Նաև նա Սեբաստացու նման համբերատար է և լուռ։Նա չի սիրում լեզվակռիվ անել։Կարող եմ փաստ ներկայացնել։Մեկ անգամ նա հեծանիվ էր քշում և միամիտ շատ թույլ բախվեց մի անցորդի։Անցորդին բան չպատահեց։Անցորդը սկսեց բղավել,գոռալ և մեղադրել։Բայց Բլեյանը սպասեց մինչև նա կվերջացնի խոսալը և նա ներողություն խնդրեց։Նա շատ լավ,գրագետ և իմաստուն մարդ է։
Համեմատում իմ մորաքրոջ հետ
Իմ մորաքույրը շատ է նման Սեբաստացուն,համարյա թե բոլոր գծերով։Որովհետև նա շատ չի սիրում կռվել։Մորաքույրս լռում,և համբերատար սպասում է,որպեսզի կռիվը վերջանա։Երբ նա ինչ-որ համով բան է պատրաստում ուտելու,ես նրան գովում եմ։Բայց նա ասում է,որ հանգիստ հացդ կեր,պետք չէ ինձ գովել։Ես շատ եմ սիրում այդ բնավորությունը։Նա շատ շուտ կարող է ելք գտնել,տարբեր դժվար ճանապարհների մասին։Նաև նա սովորել է Մխիթար Սեբաստացու անվան կրթահամալիրում։