Անոր անխոնջ ընթերցանութիւնն և ուսումնասիրելու ոճը, որոնց վրայ չեմ ուզեր բոլորովին լռութեամբ անցնիլ, կրնան օրինակ մը ըլլալ իրեն հասակակից պատանեաց: Երբ գիրք մը սկսէր կարդալ, ձեռքէ չէր թողուր, մինչեւ որ չաւարտէր ամբողջ և հասու չըլլար անոր բոլոր իմաստներուն, ոճով մը և կարգով մը կը կարդար, ոչ նման իրեն շատ հասակակիցներուն, որոնք գրքերու ստէպ փոփոխութեամբ կուզեն անցնել իրենց ձանձրույթը: Երբ խրթին բառի կամ իմաստի մը հանդիպէր, առանց քննելու չէր անցներ և ոչ ալ երկար ժամանակ կը կենար վրան, այլ առանձին տետրի մէջ կը նշանակէր, որ յետոյ նոյն գրքին լուսաւոր տեղեաց հետ բաղդատելով հասկնար կամ գիտնական անձանց հարցնելով տեղեկանար: Անոր ընթերցանութեան չափ չկար. ոչ միայն սենեկին մէջ, այլ նաեւ դուրսը, պարտեզին մէջ, ճանապարհորդելու ժամանակ հետիոտն կամ գրաստի վրայ, միշտ ձեռքը գիրք մը ունէր: Ոչ մէկ առարկայ կամ զբաղումն կարող չէր ցրումն պատճառել անոր կամ ետ կեցնել զինքն ընթերցումէն: Եղան օրեր՝ որ առանց ուտելու անցուց, գրքերու մէջ ընկղմած բոլորովին: Գեղեցիկ և յարմար օրինակները կամ վկայութիւնները միտքը կը պահէր, մեծ յիշողութեան տէր ըլլալով, կամ առանձին թղթիկներու վրայ կը նշանակէր, որով երբ հարկ ըլլար քարոզ տալ կամ հոգեւոր բանի մը վրայ խոսիլ, միշտ պատրաստ ունէր կարեւոր նյութերը: Յիշողութեան հետ՝ սուր անդրադարձութիւն մը ալ ունէր, արթուն և ըմբռնող միտք մը, որ ոչ միայն գրութեանց՝ այլ և գործերուն մէջ կերեւի:
Համեմատ ինձ
Համեմատ Սեբաստացու ես ավելի ցածր ու ավելի քիչ առոգանությամբ եմ կարդում։Ես շատ եմ սիրում գրքեր կարդալ,բայց երբեք չեմ կարողանա կարդալ մինչև վերջ։Սեբաստացին շատ լավ ձայնով է եղել և միշտ առոգանությամբ է կարդացել։Նա միշտ մինչև վերջին բառը կարդացել է։Ես ինչքան ուզում եմ,այդքան կարդում եմ։Օրինակ 2 էջ կամ ավել։Ես այդքան էլ լավ չեմ կարդում։Մեկ-մեկ կարող եմ շեշտը շփոթել,կամ սխալ կարդալ բառը,իսկ Սեբաստացին անթերի է կարդում։
Հարցազրույց,
-Կներկայանաք
-Իմ անունը Լալա Քելեշյան է,ես շատ եմ սիրում գրքեր կարդալ։Ես սիրում եմ կարդալ տարբեր գրողների բանաստեղծությունները,պատմությունները և պատմվածքները։Ես սիրում եմ ընթերցել Ավետիք Իսահակյանի,Եղիշե Չարենցի ստեղծագործությունները։
-Առոգանությամբ եք կարդում
-Այո,ես միշտ կարդում եմ առոգանությամբ։Ես սիրում եմ,երբ ես կարդում եմ,և ինձ լսում են։
-Ինչ էիք սիրում անել,ինչ զբաղմունք ունեիք,երբ երիտասարդ եիք։
-Մանկուց ես կարդացել եմ շատ գրքեր,շատ եմ սիրել նաև ստեղծագործել։Ես,երբ 10 տարեկան էի,ես վերցնում էի տետր և գրում էի ստեղծագործություններ։Հետաքրքիր պատմություններ եմ հորինել և գրել։Շատ եմ սիրել այդ զբաղմունքը։
-Իսկ Սեբաստացուն ինչպես կհամեմատեք Ձեզ հետ
Ես չեմ կարող ընթերցել,այնպես,ինչպես ընթերցում էր Սեբաստացին։Նա բարձր առոգանությամբ,լավ ձայնով կարդում էր։Իսկ ես,իհարկե,շատ եմ սիրում կարդալ,բայց ես Սեբաստացու նման չեմ կարողանում մինչև վերջ կարդալ։Ես,եթե կարդալու ժամանակ ինչ-որ բառ չէի հասկանում,բացում էի Հայկազյան բառարանը,որը ինքն է գրել,նայում էի,և գտնում էի բառի բացատրությունը։
Եթե ես լինեի Տիար Բլեյանի տեղը,ինչ կփոխեի դպրոցում
Եթե ես լինեի Տիարի տեղը ես կփոխեի դպրոցում շատ բաներ։Կանեի այնպես,որ երեխաները շատ հպարտ և ուրախ լինեին։Ամենակարևորը,որ ուրախ,զվարթ հաճախեն դպրոց։Ես կփոխեի մեր դպրոցի դիզայնը,կփոխեի դպրոցի արտաքին տեսքը։Բայց չէի չարաշահի,ուղղակի ավելի գեղեցիկ կդարձնեի։Նաև կփոխեի դասացուցակը։Ամենասիրելի դասերը կլինեն առաջին դասերին։Նաև միքիչ կփոփոխեի ժամանակացույցը,որպեսզի դասերը սկսվեին ժամը 12։00-ից։Որպեսզի երեխաները կարողանան լավ մասնակցեն դասին և չքնեն։Այսքանը․․․
