Գործնական աշխատանք `Խառնուրդներից մաքուր նյութերի ստացւոմը:
Երևանի քարհանքից բերված կերակրի աղի մաքրումը:
Կերակրի աղի մաքրումը

Սարքավորումներ` Լաբորատոր կալան, սպիրտայրոց, բաժակ,
ձագար, ֆիլտրի թուղթ, ապակե ձող, կոլբ, ճենապակյա թաս:
Ազդանյութեր`կերակրի աղ, ջուր:
Բաժակի մեջ ենք լցնում աղտոտված կերակրի աղը և վրան ավելացնում ենք ջուր՝ապակե ձողի միջոցով։
Ստացված պղտոր խառնուրդը ֆիլտրում ենք։Ֆիլտրը պատրաստելու համար պետք թուղթը ծալել չորս մասի։Հետո պետք է ծալել երկու մասի։Երեք մասը տանում ենք մի կողմ,մյուս մի մասը հակառակ կողմ՝ստացանք ֆիլտրի թուղթ։
Աղի պղտոր լուծույթը լցնում ենք՝ձողի միջոցով ֆիլտրի վրա,որի ներքին ծայրն ուղղված է դեպի ձագարի պատը։Ստացված խառնուրդը լցնում ենք գոլլորշացման ճենապակե թասի մեջ։
Հիմա տակը տեղադրում ենք սպիրտայրոցը և վառում ենք։Սպասում ենք որոշ ժամանակ։Մեկ-մեկ խառնում ենք խառնուրդը։Երբ թասի մեջ լուծույթը կթանձարա,ապա պետք է դադարացնեք փորձը և սպասենք այնքան,մինչև հեղուկը շոգեհանվի և աղի աղբյուրները լրիվ չորանան։Ահա և փորձը
1 փորձ․Աղի լուծումը ջրում-ֆիզիկական երևույթ
2 փորձ․Ֆիլտրում-ֆիզիկական երևույթ
3 փորձ․Գոլորշիացում-ֆիզիկական երևույթ
Բացատրությունները վիդեոյում․Բարի դիտում
Իմ դուրը շատ եկավ և ես կուզենայի կրկնել։
Այս տեսանյութի մեջ ես պատմեցի 3 փորձի մասին,որոնք մենք կատարել էինք քիմիայի լաբորատորիայում։
Մենք կատարեցինք շոգեացում։