Մեզնից շատերը գրիպը հաճախ շփոթում են մրսածության հետ, սակայն այս հիվանդությունը շատ ավելի վտագնավոր է: Այսպես, գրիպը շնչառական ուղիների սուր վարակիչ հիվանդություն է, որի վիրուսն այժմ ունի ավելի քան 2 հազար տարատեսակ:

Թռչնի գրիպ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Յուրաքանչյուր տարի 250-500 հազար մարդ տարեկան մահանում է գրիպից (հիմնականում 65 տարեկանից մեծ), իսկ աշխարհի բնակչության 5-20%-ը առնվազն մեկ անգամ է հիվանդանում գրիպով: Գիպի համաճարակները հիմնականում տարածվում են աշուն-ձմեռ շրջանում: Հետազոտությունների համաձայն՝  համաճարակի վտանգն ավելի մեծ է, երբ օդի ջերմաստիճանը +5-ից −5,  քանի որ օդի խոնավությունը փոքրանում է՝ բարենպաստ պայմաններ ստեղծելով վիրուսի՝ օրգանիզմ ներթափանցելու համար: Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է, ով վիրուսը տարածվում է հազի կամ փռշտոցի միջոցով: Նշենք, որ հիվանդը վարակիչ է հիվանդության առաջին ժամերից մինչև հիվանդության 5-7 օրը: Վիրուսը հիմնականում փոխանցվում է օդակաթիլային ուղով:

Երբ հարուցիչն ընկնում է օրգանիզմ, մի քանի ժամ՝ նույնիսկ 1-3 օր հիվանդության որևէ ախտանշան չի առաջանում: Հիվանդներից մի մասի մոտ կարող են նկատվել գրիպի նախանշաններ` թեթևակի թուլություն, դող, մկանացավեր, ինչպես նաև ջերմաստիճանի բարձրացում: Սակայն առավել հախաճ հիվանդությունը սկսվում է հանկարծակի. ջերմաստիճանն արագ բարձրանում է, նկատվում են գլխացավ, գլխապտույտ, ընդհանուր թուլություն: Չի բացառվում նաև սրտխառնոցը և փսխումը:

Տարբերում են վիրուսի 3 տիպ` A, B և C: Գրիպի A տիպի վիրուսը խիստ փոփոխական է: Հետևաբար գոյանում են վիրուսի նոր տեսակներ, որոնք էլ առաջացնում են համաճարակներ: A տիպի վիրուսը հավասարապես վտանգավոր է համարվում ինչպես մարդկանց, այնպես էլ կենդանիների համար: Ընդ որում, մինչև 1997 թվականը համարվում էր, որ կենդանիների այս վիրուսը չի կարող փոխանցվել մարդկանց: Այդ ժամանակ թռչուններից մարդկանց է փոխանցվել H5N1 վիրուսը, որը մեծ մահացությունների պատճառ դարձավ: Գրիպի այս տեսակը ստացել է թռչնի գրիպ անվանումը: Վերջին տարիներին տարածված է նաև գրիպի А տիպի ևս մեկ ենթատիպի՝ H1N1-ի կենդանիներից՝ մասնավորապես խոզերից, մարդկանց փոխանցվելու դեպքերը:

Նշենք, որ գրիպի համաճարակները բռնկվում են բավականին հաճախ՝ հարուրամյակի ընթացքում 3-4 անգամ: Գրիպի առաջին համաճարակը պաշտոնապես գրանցվել է 1580 թվականին: Ամենավտանգավոր համաճարակը գրանցվել է 1918-1920 թվականներին: «Իսպանկա» անվանումը ստացած այդ համաճարակը խլել է 20 մլն մարդու կամ աշխարհի բնակչության 40 տոկոսի կյանքը: Այս վիրուս բավականին արագ է «գործել». առավոտյան առողջ մարդը երեկոյան կարող էր մահանալ վիրուսից: 1957-58 թվականներին տարածվել է գրիպի նոր համաճարակ, որը ստացել էր Ասիական գրիպ անվանում:  Միայն ԱՄՆ-ում այս վարակի պատճառով մահացել է ավելի քան 70 հազար մարդ:  1968-69 թվականներին Հոնկոնգում բռնկվել է գրիպի հերթական համաճարակը, որը խլել է մոտ 34 հազար մարդու կյանք: Հոնկոնգյան գիպով հիմնականում վարակվել են տարեց մարդիկ:

1995-2010 թվականներին արձանագրվել է այսպես կոչված Թռչնի գրիպի, իսկ 2009-2010 թվականներին՝ Խոզի գրիպի համաճարակներ:

Ախտորոշում

H5N1 գրիպի շտամով հարուցված կլինիկական հաստատումը, հատկապես՝ առաջին դեպքերի, դժվար է։ Նախնական ախտորոշումը կարող է իրականացվել կլինիկական նշանների հիման վրա՝ համաճարակաբանական տվյալների համադրությամբ՝

  1. բարձր տենդ, համակցված դժվար շնչառությամբ և հազով։
  2. դիարեա՝ արյան հետքերի բացակայությամբ։
  3. կոնյուկտիվիտի և ցանի բացակայություն։
  4. տարածքում կենդանիների, առաջին հերթին թռչունների շրջանում գրիպի H5N1 բռնկման կամ ընտանի թռչունների անկման առկայություն։
  5. հիվանդության կլինիկական նշանների արտահայտումից շուրջ 7 օր առաջ հիվանդի հետ շփում, որի մոտ հաստատվել է գրիպի H5N1 ենթատեսակը,։
  6. հիվանդության կլինիկական նշանների արտահայտումից 7 օր առաջ անհայտ ծագումնաբանությամբ սուր ռեսպիրատոր ախտանշաններով հիվանդի հետ շփում, այդ թվում՝ մահացու ելքով,
  7. հիվանդը նշում է, որ եղել է կենդանիների, հատկապես թռչունների, շրջանում գրիպի H5N1 բռնկմամբ երկրներում կամ տարածքներում։
  8. Հիվանդի մասնագիտական ռիսկի առկայություն։ Գրիպ Ա H5N1-ը վերջնական ախտորոշվում է լաբորատոր հաստատումից հետո (H5 անտիգենի իմունոֆլորեսցենտային հետազոտություն՝ H5 մոնոկլոնալ հակամարմինների օգտագործմամբ կամ յուրահատուկ H5 հակամարմինների որոշում՝ հիվանդի շիճուկում) մոլեկուլյար — գենետիկ հետազոտություն պոլիմերազիային շղթայաձև ռեակցիա կան կամ վիրուսի անջատում դրական վիրուսային կուլտուրա A/H5։
A (H5N1) virion, a type of bird flu virus which is a subtype of avian influenza A.jpg

Իմ ենթադրումը

Իհարկե,համաձայն եմ,որ թռչնի գրիպը,ինչպես և մյուս հիվանդությունները,վտանգավոր է։Այդ գրիպը,ինչպես և կորոնավիրուսը շատ արագ տարածում ուներ։Թռչնի գրիպով վարաքվում են համարյա,թե բոլորը։Բայց կարողանում են փրկվել,բուժվել և շարունակել ապրել միայն ընտրյալները։Ամեն տարի այդ գրիպը խլում է 250-500 հազարանոց մարդկանց կյանքեր։Դա շատ վտանգավոր է։Իհարկե,անվանումը մեզ հուսում է,որ այդ գրիպը թռչուններից է,ինչպես և խոզի գրիպը։Ես անձամբ չեմ վարաքվել և չեմ անցել բուժում,բայց կարծում եմ,որ դժվար կլինի։Գաղտնի շրջանը 1-5 օր է,և այդ հինգ օրում մարդկը կարող է ոչինչ չզգալ։Նրա մոտ կսկսեն ախտանիշներ լինել,վարաքվելուց մեկ շաբաթ անց։

Կորոնավիրուսի հետ համեմատում

Թռչնի գրիպը նույնպես դասվում է պանդեմիկների շարքին,որոնց մեջ կա կորոնավիրուսը։Կորոնավիրուսը առաջին անգամ հայտնաբերվել է տարիներ առաջ,բայց սկսել է տարածվել 2020 թվականին։Իսկ թռչնի գրիպը միանգամից տարածվում էր,իհարկե ավելի հեշտ էր անցնում։Կորոնավիրուսի մեկուսացման շրջանը 2 շաբաթ է,իսկ թռչնի գրիպինը կեսից մինչև մեկ շաբաթ։Իհարկե քիչ է,բայց շատ արագ է անցնում։Համեմատ կորոնավիրուսի հետ՝թռչնի գրիպը ավելի շուտ է անցնում։Իսկ ախտանիշները,գրեթե նույն են։Երկուսն էլ պանդեմիկներ են և ունեն նման ախտանիշներ՝հազ և փռշտոց։Այսքանը․․․

1 կայք

2 կայք

3 կայք