Ջեյմս Քրյուս (1926-1997թթ.) — գերմանացի մանկագիր

%d5%af%d6%80%d5%b5%d5%b8%d6%82%d5%bd

Վիպակը կարդացեք այստեղ:

Նոյեմբերի 20 — դեկտեմբերի 2

7-րդ դասարան

Առաջին գլուխ, առաջադրանքները.

  • Բացատրիր բառերը բառարանի օգնությամբ. նրբանցք, լղար, կարծեցյալ, սալարկված, անպատկառ, տաշեղ, տանուլ տալ, հանդուգն, ստահակ, շնչասպառ, պոռթկում, միտում, շշպռել, գժտվել, սողոսկել, մղձավանջ, սրտաճմլիկ, լալկան, համակել, պճնված:

Նրբանցք-Նեղ (և սովորաբար՝ կարճ) փողոց, փոքրիկ փողոց, որ սովորաբար իրար Է միացնում երկու ուրիշ միմյանց զուգահեռ փողոցներ

Լղար-Նիհար, վտիտ

Կարծեցյալ- Կարծված, ենթադրված, ենթադրական

Սալարկել-Սալերով հատակը՝ գետինը պատել՝ ծածկել, սալահատակել

Անպատկառ-Պատկառանք՝ ամոթ չունեցող, լիրբ

Տաշեղ-Փայտը տաշելիս առաջացած մանը շերտեր

Տանուլ տալ-Պարտվել, հաղթվել (մրցության՝ խաղի՝ կռվի մեջ),Անհաջողության հանգել, ձախողվել

Հանդուգն-Խոսելու՝ վերաբերմունքի մեջ անզուսպ՝ անխոհեմ

Ստահակ-Անկարգ, սանձարձակ

Շնչասպառ-Շունչը սպառված՝ սպառվելով, շնչակտուր, շնչահատ

Պոռթկում-Որևէ բանի հանկարծական ու բուռն դրսևորում: Եռանդի՝ ոգևորության պոռթկում

Միտում-Որևէ բանի զարգացման ուղղություն

Շշպռել- Խիստ կերպով նախատել՝ հանդիմանել

Գժտվել-Մեկի հետ տարաձայնություն ունենալ, վիճել, ընդհարվել, կռվել

Սողոսկել-Ներս սահել՝ թափանցել, ներս մտնել՝ ընկնել, դեպի ներս տարածվել

Մղձավանջ-Ահռելի՝ անտանելի վիճակ՝ պայմաններ՝ հանգամանք

Սրտաճմլիկ-Սիրտը ճմլող՝ ճնշող, սիրտը մորմոքեցնող՝ կսկծացնող

Լալկան-Շարունակ լացող, ամեն մի չնչին բանից լացող

Համակել- Ամբողջապես պատել, լցնել, տոգորել (զգացումների՝ ապրումների մասին)

Պճնվել-Զարդարվել

  • Նրանք, ովքեր մեծ և հարուստ քաղաքում քիչ փող ունեն, հաճախ դառնում են մռայլ և նախանձ: — Համաձայն ես այս մտքի հետ. ինչու: Եվ պատճառն այստեղ մարդիկ չեն, այլ՝ նրբանցքները: — Ինչ կապ ունեն նրբանցքները մարդու հոգեվիճակի հետ:

Ինչպես ասվում էր պատմվածքում ՝ Թիմը ապրում էր աղքատ ընտանիքում,մի աղքատ շենքերի նրբանցքում։Իր մայրիկը մահացել էր,իսկ հայրիկը ամուսնացել էր մի կնոջ հետ,որը դառել էր Թիմի խորթ մայրիկը։Այսպիսով,նրանք ապրում էին աղքատ նրբանցքում,իսկ չորս կողմը հարուստ մարդիկ էին։Դե այդ հարուստ ընտանիքներից գոնե մի քանիսը հաստատ ծաղրած կլինեին աղքատ ընտանիքին։Աղքատները և հարուստները ապրելով միմյանց դեմ դիմաց կզգան իրենց,նույն մակարդակով ինչպես մյուս մարդիկ։Նույն մակարդակը կունենան,ինչպես հարուստները։

  • Բայց քանի որ, բարեբախտաբար, այնուամենայնիվ կիրակիներ կան, նա մնաց սովորական տղա: — Կիրակիներն ինչո՞վ էին բախտավորություն, և որն է սովորական տղա լինելու երջանկությունը:

Սովորական տղա լինելու երջանկությունն այն է,որ կային կիրակի օրերը։Թիմը ապրելով խորթ մոր հետ,ապրելով նրա հրամանների և տանջանքների հետ,գրեթե չէր տեսնվում հայրիկի հետ։Իսկ կիրակի օրերը նա կարողանում էր տեսնել հայրիկին և շփվել նրա հետ,այսինքն միայն կիրակի օրերին էր հայրիկը ազատ։Կիրակի օրը Թիմը ազատվում էր խորթ մոր տանջանքներից և հայրիկի հետ շփվում էր։

  • Թիմը դարձել էր ինքնամփոփ և հպարտ, չափազանց հպարտ: Միայն այդ կերպ նա կարող էր պաշտպանվել խորթ մոր հարձակումներից: — Ինչպե՞ս է հպարտությունը պաշտպանում մարդուն հարձակումներից:

Նա հպարտ էր իրեն պահում,այն պատճառով,որպեսզի նրան չօգտագործեն։Որոշ դեպքերում հրաժարվում էր անել այն,ինչ ասում էր նրան իր խորթ մայրը։Ինքնափոփ էր և չէր մտածում մայրիկի մասին և շարունակում էր ապրել այնպես,ինչպես նա է ցանկանում։