Համացանցից կամ հանրագիտարաններից փնտրտել և գտնել տարբեր երկրների զանգվածի չափման միավորները և պատրաստել նյութ:Հղումը ուղարկեք ինձ(g.mkhitaryan@mskh.am)

•Երկարության չափերից են ասպարեզ նետաձիգը, որը հավասար Է 227մ, փոքր մատնաչափը’ 1սմ 6մմ, կոճը’ 3սմ 9մմ, բուռը’ 10սմ, ներբանը’ 20սմ, հռոմեական մղոնը’ 1480մ և այլն: 19-րդ դարի վերջին Հայաստանում հայկական երկարության չավւերի հետ միասին տարածված է եղել ռուսական արշինը, որը հավասար է 71 սմ 12մմ-ի:

Հնդկաստան

upload.wikimedia.org/wikipedia/commons/4/41/Fla...

Հնդկաստանում չափման միավոր է՝ Դահնուշ : Դահնուշը դա աղեղի երկու ծայրերի միջև ընկած հեռավորությունն է: Դահնուշը հավասար է՝ 189 սմ:

Մեծ Բրիտանիա

Միացյալ Թագավորության դրոշ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Անգլիայի երկարության չափման միավորը Յարդն է: Այն հավասար է 0,9144 մ-ի: Ըստ Անգլիայի  Էդգար Խաղասեր թագավորի քթի ծայրից մինչև բացված ձեռքի միջնամատի հեռավորությունն է:

Տարբեր երկրներում

Մղոնը  երկարության չափման միավոր է: Այն օգտագործում են ծովային գործերում: Հին հռոմեական մղոնը հավասար է՝1,481 կմ-ի: Պարսկական մղոնը՝ 1,598կմ: Մատենագրության մեջ օգտագործված մղոնը՝ 1,852 կմ: Արաբական մղոնը 1,9176կմ: Հին ռուսականը՝ 7,4676կմ: Աստվածաշնչում հիշատակված մղոնը՝ 1479,5 մ:

Արևմտյան Եվրոպայի չափման միավորը

Արևմտյան Եվրոպա - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Արևմտյան Եվրոպայի երկարության չափման միավորը՝ Լիգան է: Բառը լատիներենից է տարածվել տարբեր երկրների մեջ, սակայն իր բուն և հիմնական ծագումը՝ Կելտական է: Հին Հռոմի լիգան մոտավորապես 2200մ է: Լիգան  այնքան էլ ամուր չէ տարբեր երկրներում, սակայն Ֆրանսիայում Լիգան (լյո) համեմատաբար շատ կայուն է:

Մեկ ֆունտի քաշը տարբեր երկրներում

  • անգլիական ֆունտը հավասար է 0,45359237 կգ.
  • ավստրիական ֆունտը հավասար է 0,56001 կգ.
  • ամստերդամյան ֆունտը հավասար է 0,4941 կգ.
  • վենետիկյան ֆունտը հավասար է 0,477 կգ.
  • դանիական ֆունտը հավասար է 0,496 կգ.
  • իսպանական ֆունտը հավասար է 0,451 կգ.
  • պորտուգալական ֆունտը հավասար է 0,459 կգ.
  • ֆրանսիական ֆունտը հավասար է 0,489505 կգ.
  • շվեդական ֆունտը հավասար է 0,425076 կգ.

Ունցիան համարվում էր հիմնական կշռի միավորներից մեկը միջնադարյան Եվրոպայում։ Մեր օրերում օգտագործվում է թանկարժեք մետաղների զանգվածի չափման համար (տրոյական ունցիա), ինչպես նաև այն երկրներում, որտեղ զանգվածը չափվում է ֆունտերով (օրինակ՝ ԱՄՆ-ում)։
Թեև «ցենտներ» բառը գերմանական ծագում ունի, Գերմանիայում ցենտներ ասելով հասկանում են 100 մետրական ֆունտ, այսինքն՝ 50 կգ։ Ավելի հաճախ գործածվում է գյուղատնտեսության մեջ՝ որպես բերքի և բերքատվության քանակական բնութագրիչ։

Ունցիա - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Հիմնական զանգվածի չափման միավորները

1 տոննա-1000 կգ

1 ցենտներ-100 կգ

1 կիլոգրամ-1000 գ

1 գրամ-1000 մգ

Զանգվածը չափելու համար շատ գործիքներ են օգտագործվում․Բայց ես հիմա կներկայացնեմ մի քանիսը․

1․Էլեկտրական կշեռք

Սա կշեռք է,որի օգնությամբ մարդը կարող է շատ հեշտ տեսնել,թե ինչ զանգված ունի իրը։Նա պետք է դնի իրը կշեռքի վրա և սեղմի կոճակը։Կոճակը սեղմելուց հետո,կշեռքը կգրի իր գռարման բաժնում,թե ինչքան է մեր մարմնի զանգվածը։Սա համեմատ ուրիշ կշեռքների,օրինակ ներքևում տրված՝ավելի հեշտ է աշխատելը։

2․Սովորական կշեռք

Իսկ այս կշեռքով պետք է օգտվել այլ ձև։Մենք պետք է վերցնենք ինչ-որ իր,օրինակ կշռաքար,ահա այն․․

Պետք է մի քանի կշռաքար տեղադրենք մի թասում,մի քանիսը՝ մյուս։Բոլոր կշռաքարերը տարբեր քաշ և զանգված ունեն։Մենք կարող ենք ստանալ այլ արդյունք։Եթե մենք վերցնենք,օրինակի համար 300 գրամանոց քարը և տեղադրենք մի կողմում,իսկ 500 գրամանոցը ՝մյուս,ապա կտեսնենք,որ 500 գրամանոցով թասը սկսվում է իջնել,իսկ մյուսը բարձրանալ։Որը ավելի ծանր է,այն կքաշի ներքև։

Իսկ եթե ուզում ենք ուղղակի հաշվել մեր զանգվածը,ապա պետք է հանենք մի կողմում ստացած կշռաքարերի և մյուս կողմի կշռաքարերի քաշը։Օրինակ մի տեղ 300-է,մյուս տեղը 500։Ստացվում է 500-300 եղավ 200,սա էլ ստացված արդյունքը։

Տեսանյութեր