Երրորդ գլուխ, առաջադրանքներ.
- Բացատրիր բառերը բառարանի օգնությամբ. սողոսկել, սլանալ, նպաստել, սևեռուն, հեգնաբար, կկոցել, խարդախ, խոժոռել, չարախնդալ, վհատվել, պատկառելի, անախորժություն, համակրելի, նվաճել, ջանք, ստանձնել, ժլատ, չարաբաստիկ:
Սողոսկել-Սողալ, խցկվել, մտնել, սահել, սպրդել, սկրդել
սլանալ-շատ արագ վազել, վազել
նպաստել-ինչ-որ բանին օգնել
սևեռուն-անթարթ
հեգնաբար-Հեգնական կերպով, հեգնելով
կկոցել-աչքերը մինչև վերջ չբացել
խարդախ-ոչ արդար
խոժոռել-Հայացքը՝ դեմքը՝ աչքերը խոժոռ դարձնել, խոժոռ արտահայտություն տալ
չարախնդալ-չար ծիծաղել
վհատվել-նեղվել
պատկառելի-Մեծ հեղինակություն՝ հարգանք վայելող, պատվավոր
անախորժություն-տհաճություն, անշնորք արարք
համակրելի- գրավիչ
նվաճել-հաղթել
ջանք-քրտնաջան աշխատել
ստանձնել-ընդունել
ժլատ-ագահ
չարաբաստիկ- չար բան կամեցող
- Նեղ նրբանցքներում, որտեղ մեծահասակները ստիպված են կամա թե ակամա հաշվել յուրաքանչյուր կոպեկը, երեխաները վաղ են սկսում լուրջ վերաբերվել դրամին: — Մեծերի պահվածքը քե՞զ ինչին է ստիպում լուրջ վերաբերվել: Պատմիր այդ մասին:
Մեծերի ամեն արարքը որոշ չափով դաս է, քանի որ նրանք մեզ շատ բան են սովորեցնում:Այո,երեխաները լուրջ վերաբերվեցին դրամի նկատմամբ,որովհետև տեսան,թե ինչպես են վերաբերվում մեծերը։Մեծերից դաս քաղեցին,որ պետք չի անկապ տեղը գումար ծախսել ինչ-որ անիմաստ իրի համար։Դրամը մեծերի մոտ քիչ էր մնացել,իսկ Թիմը ծիծաղելու տեղը՝լուրջ վերաբերվեց,որովհետև հասկացավ մեծ կյանքի դժվարությունները։
- Այդպես չի լինում, որ մարդու բախտը միշտ բերի: — Բոլորս էլ գիտենք այդ մասին, իսկ ժողովրդական իմաստությունը ասացվածքներ ունի այս մտքի վերաբերյալ. գտիր դրանք և հավաքիր:
Բախտը կամազուրկ հոգիների արդարացումն է:
Առավել կարևորը մարդու բախտը չէ, այլ այն, թե ինչպես է ինքն ընկալում այն:
Բախտի քմահաճույքները փորձաքար են արիասիրտ մարդու համար:
Բախտը դաժան է: Մի՛ ուրախացրեք նրան ձեր վշտով, ընդհակառակը՝ անտարբերությամբ պատեք նրան:
Իրենց դժբախտությունների համար մարդիկ հակված են մեղադրել բախտին, աստվածներին ու մյուսներին, բայց ոչ իրենք իրենց։
Բախտն ում ուզում է կործանել, նրանից խլում է բանականությունը:
Մարդու բախտն ամենից հաճախ նրա բնավորության մեջ է:
Բախտը կույր է թվում լոկ նրանց, ում նկատմամբ այն անբարեհաճ է:
Բախտը բացահայտում է մեր արժանիքներն ու թերությունները, ինչպես լույսը` իրենով լուսավորող առարկաները:
- Նա նորից սկսեց հաճախ ծիծաղել իր նախկին մանկական ծիծաղով … — Ինչպե՞ս էր փոխում ծիծաղը Թիմի կյանքը: Ընդունու՞մ ես ծիծաղի զորությունը. ինչու՞մ է այն կայանում:
Թիմը ծիծաղեց, քանի որ նա ամեն ինչ զվարճալի էր համարում: Նա կարծում էր, որ կյանքում ամեն ինչ,իր չափով ծիծաղելի է: Ես ընդունում եմ ծիծաղի զորությունը, քանի որ կյանքում ծիծաղն է հիմնական իմաստը: Մարդը կարող է անտեղի տեղը ծիծաղել,բայց ինչ-որ բանի վրա։Մարդը չի կարող անիմաստ ծիծաղել։Հենց ծիծաղն է մեր կյանքի իմաստը,որ լցնում է գույներով և երաժշտությամբ։Ծիծաղն է այն հզոր ուժը,որոնցով կարողանում են թշնամիներից ընկերներ դառնալ։Կյանքի մեջ մարդը ամեն ինչի մեջով անցնում է,հաղթահարում է ինչ-որ կա իր արահետի վրա։Կյանքի իմաստներից մեկը հենց ծիծաղն է։Ծիծաղով կարող ես նույնիսկ երկիր կառուցել,որտեղ ապրում են զվարթ և խելացի մարդիկ։Սա է ԾԻԾԱՂԸ։