Ե՞րբ է տեղի ունեցել Վարդանանց պատերազմը և Ավարայրի ճակատամարտը:
Վարդանանց պատերազմը տեղի է ունեցել է 450 թվ․ Խաղխաղ քաղաքի մոտ։Իսկ Ավարայրի ճակատամարտը տեղի է ունեցել 451 թվ․մայիսի 26-ին։
Պատերազմի պատճառները: Ովքե՞ր էին այս ընթացքում հայկական կողմի ազդեցիկ անձինք:
Պատերազմի պատճառները թշնամիներն էին,այսինքն ՝ պարսից զորքերը և Պարսից թագավորությունը։Նրանք ուզում էին ոչնչացնել Հայաստանը և ամեն հրաշալի պահին օգտագործում էին դա,ուղարկելով Հայաստան,մարզպաններ,պաշտոնյաներ և այլն․․․։Հետո դա վերածվեց ապստամբությանը և հետո տեղի ունեցավ Խաղխաղ քաղաքի մոտ 450 թվականին,Վարդանանց պատերազմը։Պատճառներից էր նաև կրոնափոխությունը։Ազդեցիկ անձանցից էին Վահան Ամատունին,Վարդան Մամիկոնյանը,Վասակ Սյունին և Ներշահ Արծրունը։
Ո՞րն է պատերազմ և ճակատամարտ բառերի տարբերությունը: Բացատրել
Ճակատամարտ-Ռազմական գործողություն, կռիվ,որը կարող է տեղի ունենալ հենց պատերազմի ընթացքում
Պատերազմ-Որևէ բան ոչնչացնելու՝ վերացնելու համար ծավալված բուռն՝ եռանդագին գործունեություն: Պատերազմ նախապաշարմունքների դեմ
Ինչպիսի՞ ավարտ ունեցավ Վարդանանց պատերազմը:
Հայ զորքերը բաժանվեցին 3 զորագնդի,որոնք կառավարում էին Ներշահ Արծրունը,Վարդան Մամիկոնյանը և Վասակ Սյունին։Խաղխաղ քաղաքում հեշտորեն ոչնչացնելով պարսից զորքերին,նրանք ազատագրում են Կուր գետի ձախ կողմում գտնվող բուն Աղվանքը։Այնուհետև արշավելով Ճորա պահակի վրա՝քանդում են այնտեղի ամրությունները և ոչնչացնում են թշնամուն։Բայց հետո անսպասելի լուր է տարածվում,որ Վասակ Սյունին հրաժարվել է ապստամբությունից և փորձում է պարսից արքունիքի հետ հաշտություն կնքել։Վասակի այդ քայլը ստիպում է Վարդան Մամիկոնյանին վերադառնալ Հայաստան։Դրանից հետո Վասակը գնում է իր կալվածք՝Սյունիք։
Ով՞ է գրել Վարդանանց պատերազմի մասին:
Եղիշե պատմիչը