Մի քանի փորձ

Նպատակը՝հասկանալ փորձերի միջոցով դիտել և հասկանալ մարմինների փոխազդեցության երևույթները։

Անհրաժեշտ սարքեր և նյութեր՝նույնատիպ 2 սայլակ,որոնցից մեկի վրա դիմացից արմացված է առաձգական,մետաղյա թիթեղ,թել,մկրատ,լուցկի։

Փորձ 1․

Վերցրեցի առաձգական թիթեղով սայլակը,ճկեցի թիթեղը,կապեցի թելով։Սայլակը դադարի վիճակում է հատակի նկատմամբ։Մինչև փորձի կատարումը /լուցկով թելի այրումը/,ես ենթադրում եմ ,այրումից հետո սայլակը՝հատակի նկատմամբ չի շարժվի։Այժմ կատարենք փորձը։

Փորձ կատարեցինք և փորձը եղավ այնպես,ինչպես ես էի ենթադրում,ուղղվեց թիթեղը,երբ այրեցինք,և հատակի նկատմամբ չի շարժվել։

Եզրակացություն․

Այս փորձից մենք հասակացանք,միայնակ սայլակը,ինչպես նաև մարմինը չի կարող փոխել արագությունը՝մնում է դադարի վիճակում․

Փորձ 2․

Նույն սայլակի թիթեղը նույնպես ճկում եմ և կապում եմ թելով։Այս անգամ այն մոտեցնում եմ պատին և այրում եմ թելը։Թելը այրելուց հետո,ես տեսա,որ առաձգական թիթեղը ուղվելով հարվածեց պատին,բայց ինքը հետ հեռացավ պատից։

Եզրակացություն․

Փորձից հասկացա,որ պատը ազդեց սայլակի վրա և այն նրանից հետ հրվեց։

Փորձ 3․

Նույն սայլակի թիթեղը նույնպես ճկում եմ և կապում եմ թելով։Այս անգամ նրա դիմաց դրեցի նույնատիպ երկրորդ սայլակը։Երբ այրեցի թելը,թիթեղը ուղվելով հարվածեց երկրորդ սայլակին,բայց ես տեսա,որ հետ հրվեց նաև առաջին սայլակը։Այսինքն նրանք փոխազդեցին։

Եզրակացություն․

Ստացվում է,որ որ հեռացան իրարից նույն չափով սայլակներ։Ես եզրակացնում եմ ,որ իրար վրա ազդում են նույն ձևով։

Տեսանյութը՝