
Փիրըլ Ս.Բաք
Շարլ Ազնավուր
Հանս Քրիստիան Անդերսեն
7-րդ դասարան
Դեկտեմբերի 19-23
Կարդալ Փիրըլ Ս. Բաքի «Սուրբ ծնունդի օրվա առավոտը»:
Առաջադրանքներ.
- Բնութագրիր Ռոբի ընտանիքի անդամներին՝ հորը, մորը, տղային՝ մեջբերումներ անելով տեքստից:
Ռոբը շատ աշխատասեր,մեծահոգի,միքիչ միամիտ,խղճավոր,գութ տասներկու տարեկան երեխա էր։Շատ փաստեր են վկայում,նրա այս հատկանիշները։
- Արտահայտիր վերաբերմունքդ մոր և հոր զրույցի վերբերյալ՝ Ռոբի աշխատելու մասին:
- Կարո՞ղ ես բացատրել՝ ինչու՞ Ռոբն այդպես փորձեց նվեր մատուցել:
Ռոբն ուզեց այդպես մատուցել նվերը,որպեսզզի հոգսը չծանրաբեռնի հորը։Նա ուզում էր,որ հայրը ուրախ լինի այդ օրով,նաև առողջական վիճակը անցնի։Նա այդ նվերը մատուցեց այն ձևվ,ինչպես հայրն էր սիրում։Նա չգնեց,նա չվերցրեց ոչ մեկից,նա ինքնըստինքյան որոշեց,որ պետք է այդպիսսի նվեր նվիրի։Նա հեշտացրեց հոր գործը և ստիպեց հորը այդ օրով ուրախ լինի և հպարտանա,որ այդպիսի երեխա ունի։Բայց սկզբից նա ուզում էր փողկապ նվիրել,սակայն փոխեց իր որոշումը։
Իմ նյութական նվերը իմ ծնողներին
Իմ ծնողների ամուսնության օրվա առթիվ ես նվեր էի նվիրել նրանց։Ես դեռ 6 տարեկան էի։Ես չգիտեի,թե ինչպես կարելի է նվեր գնել և նվիրել,և ես որոշեցի
- Ամանորյա իրական նվեր — ստեղծագործական աշխատանք:
Ամանորյա նվեր
Արդեն ձմեռ է,օրերը ցրտել են։Շուտով կգա Նոր տարին՝2021 թվականը։Նոր տարուն բոլորը նվերներ են իրար նվիրում։Նվերները նոր տարվա ամենալավ պահն է։Մարդիկ բարեկամանում են,շրջում են տներով և իրար շնորհավորում են։Եվ իհարկե նվերներ են նվիրում։Իմ կարծիքով նվեր պետք է լինի նվիրված անկեղծ ոգով։Կան մարդիկ,ովքեր ցուցադրելու համար են նվիրում անակնկալը։Նրանք ուզում են,որպեսզի բոլոր տեսնեն,թե ինչ հիասքանչ նվեր է գնել բարեկամի համար։Իհարկե նվերը կարող է էժան լինի,բայց այն պետք է նվիրված լինի բարի կամքով,բարի նպատակներով,ոչ թե ցուցադրելու համար։Ես օրինակ շատ եմ սիրում նվերներ ստանալ և գնել ուրիշների համար,բայց ես երբքե չեմ գնել ցուցադրելու համար։
Պատմվածքը
Հեղինակ՝ Փիրըլ Ս.Բաք
Թարգմանիչ՝ Կ.Տ.Հովհաննիսյան
Նա վեր թռավ քնից միանգամից: Ժամը չորսն էր. դա այն պահն էր, երբ հայրը միշտ արթնացնում էր իրեն`միասին կթելու կովերը: Զարմանալիորեն պահել էր իր մանկության օրերի սովորությունը: Հիսուն տարի անց, երբ հայրն արդեն երեսուն տարի էր չկար, արթնանում էր ճիշտ ժամը չորսին: Նա թեև վարժվել էր շուռումուռ գալուց հետո քնել նորից, բայց այդ օրը Ս. Ծնունդ լինելով՝ աչքին քուն չէր գալիս:
Ի՞նչն էր նրան դրդում արթուն մնալ այդ գիշեր. մտքով ետ գնաց ժամանակի խորքը, մի երևույթ, որն հաճախ էր կրկնվում նորերս: Տասնհինգ տարեկան էր ու դեռևս ապրում էր հոր ագարակում: Սիրում էր հորը, թեև դա չէր ընկալել մինչև Ս. Ծնունդին քանի օր մնացած մի գիշեր, երբ ակամայից ունկնդիր եղավ հոր խոսքերին՝ ուղղված մորը.
– Մերի, չեմ սիրում Ռոբին արթնացնել առավոտը շուտ: Տղան աճում է արագ, պետք ունի քնի ու հանգստի: Պիտի տեսնես, թե որքան խորն է քնում: Երանի կարողանայի գործն անձամբ տնօրինել:
– Ադամ, դու հո չես կարող մենակ ամեն բան անել,- լսեց մոր զրնգուն ձայնը,- հետո, նա արդեն երեխա չէ, ժամանակն է, որ օգնի քեզ:
– Հա,- պատասխանեց հայրը դանդաղելով,- բայց նրան արթնացնելուց նեղվում եմ:
Այս խոսքերը լսելիս, մի ներքին ձայն հուշեց նրան, որ հայրը սիրում է իրեն: Ելնելով հարազատության զգացումից, նա երբևէ չէր մտածել այդ ուղղությամբ: Ոչ հայրը, ոչ էլ մայրը չէին արտահայտում իրենց սերը երեխաների նկատմամբ: Այդպիսի նրբությունների ժամանակ չկար, ագարակի աշխատանքը կլանում էր նրանց ուշքն ու միտքը:
Հիմա, երբ գիտեր՝ հայրը սիրում է իրեն, առավոտյան այլևս չպիտի ժա-մանակ կորցներ կամ ստիպեր հորը կրկին արթնացնելու իրեն: Այդ օրվանից, նա վեր էր կենում, կույրի պես խարխափելով՝ հագնվում. աչքերը փակվում էին, բայց, այնուամենայնիվ, վեր էր կենում:
Եվ, տասնհինգ տարեկան հասակում, երբ Ս. Ծնունդին նախորդող օրվա երեկոյան պառկեց քնելու, սկսեց մտածել վաղվա տոնական օրվա մասին: Չունևոր լինելով՝ նրանց ողջ ուրախությունը իրենց ձեռքով բուծած հնդկահավն ու մոր պատրաստած աղած մսով կարկանդակն էր: Քույրերը ձեռագործ նվերներ էին պատրաստում, իսկ հայրն ու մայրը գնում էին պետքական իրեր. գուցե, ոչ միայն գործի հագուստ, այլ երբեմն՝ նաև գրքեր: Ինքն էլ տնտեսում և յուրաքանչյուրի համար գնում էր նման բաներ: Իսկ այս անգամ ցանկանում էր հոր համար ավելի մեծ նվեր անել: Տաս-սենտանոց իրերի խանութից արդեն գնել էր մի փողկապ և մինչև անկողին մտնելը դա համարում էր բավական հարմար մի նվեր:
-Հայրի’կ,- հարցրել էր մի անգամ, երբ փոքր էր,- ի՞նչ է մսուրը:
-Դա հենց գոմն է,- պատասխանել էր հայրը,- ինչպիսին մերն է:
Ուրեմն Քրիստոսը ծնվել էր գոմում, և գոմ էին եկել մոգերը…
Մտքերը նրան հանգիստ չէին տալիս: Իսկ ինչո՞ւ ինքն էլ, հենց գոմում, անակնկալ չմատուցի հորը՝ նվերի անվան տակ: Նա կարող է արթնանալ ժամը չորսից շուտ, ծածուկ գնալ գոմ ու սկսել կիթը: Ամեն ինչ կանի մենակ, կկթի, կմաքրի, և երբ հայրը գնա աշխատելու կտեսնի եղածն ու կանրադառնա, թե ում ձեռքի գործն է: Հայացքն հառած աստղերին, նա մտքում ծիծաղեց յուրովի: Այդպես էլ կանի՝ անաղմուկ:
Երևի թէ քսան անգամ բացեց աչքերը, վառեց լուցկին ու նայեց իր հնա-ցած ժամացույցին՝ կես գիշեր, մեկն անց կես, երկու: Վերջապես քառորդ ժամ մնացած երեքին՝ վեր կացավ ու հագնվեց: Անձայն ցած իջավ փայտե սան-դուղքներով ու կամացուկ դուրս սպրդեց տնից: Կովերն նայում էին իրեն քնատ ու զարմացած աչքերով: Նրանց համար էլ, դեռ շուտ էր:
Ինքը երբեք մենակ չէր կթել կովերին, սակայն դա այնքան էլ խրթին չէր թվում հիմա, որովհետև անվերջ մտածում էր հորը անանկնկալ մատուցելու մասին: Ամեն օրվա պես, հայրը կարթնացնի իրեն և, մինչև ինքը շորերը հագնի, կգնա գոմ նախապատրաստելու աշխատանքը՝ կբացի դուռն ու կմոտենա վերցնելու երկու դատարկ թիթեղե մեծ կաթնամանները: Բայց դրանք արդեն լցված կլինեն կաթով ու դրված կաթնատանը:
– Էս ի՞նչ է, գրողը տանի,- կբացականչի հայրը զարմացած:
Նա ժպտաց ու շարունակեց կթել եռանդով. կաթը երկու շիթառատ հոսքով լցվում էր դույլի մեջ փրափրալից ու բուրումնավետ:
Կթելու նախկին դժվար գործողությունը կատարվում էր շատ ավելի դյուրին: Դա, այժմ, իր մեջ պարունակում էր ավելի մեծ խորհուրդ. դա նվեր էր իրեն սիրող հոր համար: Չհասկացավ, թե ինչպես ավարտեց աշխատանքը: Երկու կաթի ամանները լցված էին բերնեբերան: Խնամքով ծածկեց ամանները, փակեց կաթնատան դուռն ու չմոռացավ գցել սողնակը:
Վերադառնալով իր սենեակը, նա հազիվ հասցրեց մթության մեջ հանվել ու նետվել անկողնու մեջ. արդեն լսվում էր հոր վեր կենալու աղմուկը: Վերմակը քաշեց գլխին, որպեսզի խլացնի իր արագ շնչառության ձայնը: Դուռը բացվեց.
– Ռոբ,- կանչեց հայրը,- ստիպված ենք վեր կենալ, որդիս, նույնիսկ Ս. Ծնունդի օրը:
– Շատ լավ,- ասաց ինքը քնկոտ:
Դուռը փակվեց: Պառկած ծիծաղում էր ինքն իրեն. մի քանի րոպեից հայրը կիմանար ամեն բան: Սիրտը հուզմունքից պատրաստ էր դուրս թռչել մարմ-նից: Րոպեներն անցնում էին դանդաղ՝ տաս, տասնհինգ, չգիտեր ինչքան, երբ լսվեց հոր քայլերի ձայնը: Դուռը բացվեց. ինքը դեռ պառկած էր:
– Ռո’բ…
– Այո, հայրի’կ…
Հայրը ծիծաղում էր տարօրինակ ծիծաղով.
– Լավ ես հիմարացրել ինձ, չէ՞,- հայրը մոտեցավ անկողնուն ու գորո-վալից քաշեց վերմակը:
– Դա Ս. Ծնունդի առթիվ էր, հայրիկ:
Մթության մեջ, գտավ հորն ու սեղմեց գրկին: Զգաց, թե ինչպես հոր բազուկները փաթաթվում են իր մեջքին: Նրանք չէին տեսնում իրար դեմքերը:
– Շնորհակալ եմ, տղաս, դեռ ռչ ոք նման լավ գործ չէր կատարել…
– Օ՜, հայրիկ, ուզում եմ իմանաս, որ ես լավ տղա եմ… Նա խոսք չէր գտնում արտահայտելու իր բուռն զգացումները:
Կրկին վեր կացավ անկողնուց ու հագնվեց: Հետո երկուսով գնացին բե-րելու տոնածառը: Ա՜խ, ինչպիսի Ս. Ծնունդ… Քիչ էր մնացել, բերկրանքից ու հպարտությունից սիրտը նորից դուրս թռչեր, երբ հայրը մորն ու երեխաներին նկարագրեց Ռոբի արածը.
– Սա երբևէ ստացած Ս. Ծնունդի իմ ամենամեծ նվերն է,- ասաց հայրը հուզված,- ես դա կհիշեմ, տղա’ս, ամեն Ս. Ծնունդի առավոտյան, քանի դեռ կամ:
Նրանք դա մտաբերում էին միասին, մինչև հոր մահը: Հիմա իր մենու-թյան մեջ հիշում էր, թե ինչպես Ս. Ծնունդի այդ օրհնյալ լուսաբացին, ինքը մենակ, կովերի հետ գոմում, իր նվերն էր պատրաստում ճշմարիտ սիրո համար:
Իսկ այս առավոտյան, նա ցանկանում էր մի կարտ գրել կնոջը և նշել, թե ինչքան շատ է սիրում նրան: Չէր հիշում վերջին անգամ երբ էր խոստովանել իր սերը, թեև սիրում էր նրան այնքան առանձնահատուկ և զորեղ, որ դա չէր զգացել նույնիսկ երիտասարդ օրերին: Կինն էլ իրեն էր սիրում և ինքը երջանիկ էր դրանով: Կյանքի ամենամեծ հաճույքը սիրելու ունակությունն է: Իսկ սերը դեռ վառ էր իր հոգում ու սրտում:
Նա համոզված էր՝ սիրո զգացմունքն իր մեջ պահպանվել էր շնորհիվ այն բանի, որ տարիներ առաջ ընկալել էր հոր սերն իր նկատմամբ: Այդպէս է՝ սերն է ծնունդ տալիս սիրույն: Նա կարող էր նվեր տալ նորից ու նորից: Այս առավոտ, Ս. Ծնունդի այս բարեբաստիկ լուսաբացին, նույնը կանի իր պաշտելի կնոջ համար: Դա կլինի նամակի ձևով, որպեսզի կարդացվի ու մնա հավիտյան… Նա մոտեցավ գրասեղանին ու սկսեց իր սիրո նամակը ուղղված կնոջը.
«Իմ թանկագին սեր…»: