Կարդալ Հանս Քրիստիան Անդերսենի «Եղևնին» հեքիաթը:
Առաջադրանքներ.
- Եղևնին մարդու ո՞ր տեսակն է մարմնավորում:
Այս հեքիաթում՝եղևինի շատ վատ վերաբերմունք էր ցույց տալիս,ինչպես բնության հանդեպ,այնպես էլ մարդկանց։Նա շատ ժլատ,չտես,միշտ բողոքող,ամեն ինչից դժգոհ վերաբերմունք էր ցույց տալիս։Նա շատ վատ էր իրենզ զգում,երբ ձմեռ էէր գալիս և նրա վրայով թռչկոտում էր նապաստակը,նազ ատում էր,երբ երեխաները նստում էին նրա հովի տակ և միրգ էին ուտում։Դա խորհրդանշում է այն մարդուն,ով բոլորից զզվում է,ատում է բոլորի հետ շփվել։Նաև կարող եմ ավելացնել,որ նա շատ նախանձ էր։Նա տեսնում էր,թե ամեն եղևնի,ինչպես է գեղեցկանում օրեցօր,թե ինչպես է թողնում,որպեսզի երեխաները խաղան նրա հովի տակ և չի բողոքում։Սա շատ վատ բնավորություն է։Եվ այս հեքիաթում այդ ծառը դրսևորեց մարդկային հատկանիշներից ամենավատ բնավորությունները։Նա ոչինչ չէր գնահատում։Նրա համար ամեն ինչ նույն իմաստ ունի ու գին չունի։Հետո արդեն հեքիաթի վերջում,այն սկսում է տարբեր բաներ կորցնել և վերջը վերջո հասկանում է բարիության կամքը։Բայց ցավոք,արդեն շատ ուշ էր։
- Երազելով վաղվա օրվա մասին — ստեղծագործական աշխատանք:
<<Հիշիր անցյալը,բայց ապրիր ներկայով>>․Այս հիանալի խոսքերը բացատրում են մեր օրերի գործողությունները։Մեր ներկան հենց այս պահն է,և այն ինչ կատարվել է այս օրերի,այս րոպեների ընթացքում,մնալու են անվերջ մեր անցյալի մեջ։Պետք է հիշել մեր անցյալը,մեր պատմությունը,բայց պետք է ապրել ներկայով։Մենք շատ բարդ,շատ դժվար ճանապարհով ենք անցել,անհեթեթություններով ուղի ենք անցել,բայց հիմա ապրում ենք ներկայով և հիշում ենք այդ օրերը։Այս օրերը միշտ մնալու են անցյալում՝մեր պատմությունում։Համեմատ մեր ներկայի հետ,մեր անցյալը ավելի դժվար է եղել։Մենք պետք է հիշենք անցյալը,բայց մնանք ներկայում։Եթե մենք շատ մտածենք անցյալի մասին,թեկուզ և մեր,թեկուզ և ուրիշների՝մենք կխորանանք այդ պատմության մեջ և կմոռանանք ապագայի մասին ու իհարկե՝ներկայի մասին։Մենք պետք է վերհիշենք անցյալը և դրա հիմքի վրա կազմենք մեր ապագան։Բայց իհարկե չմոռանանք մեր ներկայի մասին։Քանի ժամանակ կա պետք է օգնել,պետք է ձգտել մեր նպատակներին,բայց երբեք պետք չէ մոռանալ անցյալը։