Հետաքրքիր փաստեր ձյան մասին
Ձյան փաթիլները 95 տոկոսով բաղկացած է օդից:Հենց այդ պատճառով նրանք շատ դանդաղ են ընկնում-0,9 կմ/ժ արագությամբ:

Ութ հետաքրքիր փաստ ձյան մասին | CIVILNET

Ինչու է ձյունը սպիտակ:Հենց այն պատճառով,որ նրա բաղադրության մեջ կա օդ:Ընդ որում ձյունը ոչ թե կլանում,այլ արտացոլում է լույսի ճառագայթները: Եթե լեռնային կամ արկտիկական շրջաններից մեկը վիճի, թե այն կարմիր կամ վարդագույն է, մի շտապեք նրա գլուխը ջարդել: Այնտեղ իրոք երբեմն ձյունը այլ գույն ունի:Պատմության մեջ եղել են դեպքեր,երբ այլ գույնի ձյուն է տեղացել:1969 թվականին Շվեցարիայում սև ձյուն եկավ,իսկ 1955 թվականին Կալիֆորնիայի բնակիչները կանաչ ձյուն տեսան:Ձյան ամենամեծ փաթիլը արձանագրվել է 1887թ. հունվարի 28-ին ԱՄՆ-ում: Այդ փաթիլի տրամագիծը համարյա 38 սմ էր: Իսկ սովորաբար փաթիլները 5 մմ տրամագծով են:Նույն բյուրեղային կառուցվածքով երկու ձյան փաթիլներ գոյություն չունեն,մատնահետքի պես :

Երբ ձյունը ընկնում է ջրի վրա,արձակվում է ձայն,որը մարդիկ չեն զգում:Սակայն ինչպես պարզել են գիտնականները-այդ ձայնը ընդհանրապես ձկներին դուր չի գալիս:

Ռուբեն Հախվերդյան. «Ձյուն» ♫ – YerevanStyle.com

1․Ձյունը անդրադարձնում է արևային էներգիայի 95%-ը: Այսինքն արևի տակ այն կարող է ընդհանրապես չհալվել: Բայց այնուամենայնիվ այն քաղաքներում հալվում է դրա վրա նստած փոշու պատճառով:

2․Չկան ձյան միանման 2 փաթիլներ, իսկ ահա հավասարաչափ փաթիլներ կարողացել են գտնել: Դա տեղի է ունեցել հեռավոր 1611 թվականին, այս «հրաշքի» ռահվիրան եղել է Իոհան Կեպլերը: Նման երեւույթ այլեւս չի արձանագրվել:

3. Սովորական ձյան փաթիլի չափը 5 մմ է, բայց ԱՄՆ-ում հայտնաբերվել է «ամենամեծը»` 38 սմ: Տվյալներ այն մասին, թե արդյոք այդպիսի մեծ փաթիլը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում, չկան: Բայց այդպիսի հսկայական փաթիլների մասին ոչ ոք էլ չի հիշատակում:

Երեւանում ձյուն կգա | Լրագիր

4. Գիտե՞ք, թե ինչու է ձյունը ճռճռում, հատկապես սաստիկ  սառնամանիքին: Ձյունիկները կոտրվում են եւ շփվում միմյանց հետ: Այսպիսի եղանակով է ստացվում «ճռճռոցի» էֆեկտը:

5. Դուք կարծում եք, որ ձյունը կարող է միայն սպիտա՞կ լինել: Իհարկե ո՛չ: Սև, կանաչ, նարնջագույն, ահա այսպիսի գունային երանգներով էին լցվել Միացյալ Նահանգների (1955թ.), Ռուսաստանի (2007թ.) եւ Շվեյցարիայի (1969թ.)  փողոցները: Ի տարբերություն սովորական սպիտակ ձյան, գունավորներն առավել հետաքրքրասերներին այրվածքներ են հասցրել:

6. Սահարա անապատը ձյուն «տեսել է» 1979 թվականին՝ առաջին և վերջին անգամ:

Ձյուն - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

7. Շատերն իրենց կյանքում գոնե մեկ անգամ չեն կարողացել վայելել «բնության սպիտակ հրաշքը» տեսնելու հաճույքը: Նման մարդիկ երկրագնդի մոտ 50%-ն են կազմում: Առավել ևս նրանց չի հաջողվել բացահայտել «ձյան կառուցվածքը»:

8. Երբևէ մտածե՞լ եք, թե տարվա կտրվածքով որտեղ է ամենաշատը ձյուն տեղում: Դա Բեյքեր լեռն է, որը գտնվում է Վաշինգտոնում: Համաշխարհային ռեկորդն այստեղ է գրանցվել 1998-1999 թվականներին տեղացած 2850 սմ ձյան շնորհիվ:

9. 2007 թվականի դեկտեմբերի 20-ին Հարբինում ձյան եւ սառույցի քանդակների միջազգային փառատոնի ժամանակ 600 հմուտ քանդակագործներից բաղկացած թիմը հանդիսավոր կերպով բացեց աշխարհի ամենամեծ ձնե քանդակը: 200 մ երկարությամբ եւ 35 մ բարձրությամբ հիասքանչ ստեղծագործության ոգեշնչման առարկան օլիմպիական խաղերն էին դարձել:

10. Գիտե՞ք, որ բուքն ի վիճակի է ավելի քան 39 մլն. տոննա ձյուն տարածել՝ արձակելով  ատոմային 120 ռումբերին հավասար էներգիա: 1888 թվականի «Մեծ բուքն» ամենաավերիչ ձնաբքերից մեկն է եղել: Փոթորկի ժամանակ 125 սմ ձյուն է տեղացել:

Հետաքրքիր փաստեր ձյան մասին - ԳԱԼԱ

2001-ին Կոլորադոյում ձմերուկի համով  ու գույնով ձյուն իջավ: Այն  ջրիմուռներով էր ներկվել:

Ի դեպ, ձյան փաթիլն իջնելիս «երգում» է, այսինքն` ձայն արձակում, որը մարդու ականջի համար անորսալի է, սակայն մասնագետներն ասում են, որ այդ ձայնը ձկների համար շատ տհաճ է: Իսկ ոտքերի տակ ձյան ճռռոցն առաջանում է փաթիլների ասեղների կոտրվելուց: Գերմանացի օդերևութաբաններին հաջողվել է հաշվել, թե քանի սեպտիլիոն փաթիլ է իջնում (այս թիվը 24 զրո ունի): Եվ այդքանի մեջ երկու միանման փաթիլ երբեք չի լինում:

Իմ ենթադրությունը․

Այսքան փաստեր եմ հավաքել ու աշխատել դրանց վրա։Ձմեռը,և հատկապես ձյունը հաճելի ու զվարճալի երևույթ է։Ես անձամբ շատ եմ սիրում ձմեռը։Հեքիաթային ձյուն է գալիս գրեթե ամեն օր։Ձյունը կարող է ներկայանալ տարբեր գույներով և փաթիլներով։Օրինակ,կանաչ,կարմիր,նարնջագույն։Պատմեմ մի հետաքրքիր պատմություն։2019 թվականին Նոր Տարվա սկզբին,11։30 բոլորը նայեցին դուրս և ոչ-մեկ ձյուն չտեսավ։Ուզում եմ ասել,որ դրանից առաջ դեկտեմբերին ձյուն չէր եկել։Արդեն Նոր Տարին էր մոտենում։Ուղիղ 11։59/ես հետևել եմ/եկավ ձյուն։Հիմա չենք կարող ասել,որ հրաշք է։Բայց այնքան խիտ էր գալիս,որ եթե դու բակ իջնեիր,միանգամից գլխիդ վրա մի մեծ կույտ կհավաքվեր ձյունից։Նոր տարին եկավ հետն էլ ձյունը։Հետաքրքիր երևույթ եղավ,որ համընկնեցին ժամերը և օրերը։Այս բոլոր փաստերի մեջ նշվում է ձյունը։Ամենամեծ փաթիլը գտել են ԱՄՆ-ում,որ կազմել է 38 սմ,բաց սովորաբար փաթիլները լինում են 3 մմ տրամագծով։Իմացանք,որ ձյունը կարող է ձայներ հանել և երգել։Նաև իմացանք,թե աշխարհի որ մասերում է եկել շատ ձյուն,որտեղ քիչ։Ձյունը դա սուրբ երևույթ է,որը լցնում է մարդկանց սրտերը հեքիաթային տրամադրությամբ և գույներով։Բոլորը ուրախանում են,բակ են իջնում և ձնագնդիկներով հարվածում են իրար։Ձյունը արդարացրեց իր եկածը։Իմ համար ձմեռը 2 ամենալավ եղանակն է՝ամառից հետո։Ձմեռվա ժամանակ ձյուն է գալիս,ծառերի կտուրները ներկվում են սպիտակ գույնով։Տխուր,թախծոտ տանիքներին նայելիս,մտահոգվում ես,թե ոնց չեն ընկնում։Բայց երբ ձյուն է եկել,տանիքները նույնպես ստանում են հրաշալի գույն։Ես շատ եմ սիրում ձմեռը։

Կայքեր,որոնցից օգտվել եմ․

1 կայք-հայկական

2 կայք-հայկական

3 կայք-հայկական