Ատոմ,մոլեկուլ:Պարզ և բարդ նյութեր:
Հին Հունաստանի հռչակավոր փիլիսոփա Դեմոկրիտոսը դեռևս 2500 տարի առաջ եզրակացրեց՝ բոլոր նյութերը կազմված են մանրագույն, անտեսանելի, հավերժ շարժման մեջ գտնվող մասնիկներից: Այդ մասնիկները հույն փիլիսոփաներն անվանեցին ատոմներ(ատոմոս բառը հունարենից թարգմանաբար նշանակում է անբաժանելի): Ժամանակակից ֆիզիկոսները հաստատեցին, որ ատոմները թեև անզեն աչքի համար տեսանելի չեն, բայց իրականում գոյություն ունեն: Ատոմ անվանումը զուտ պատմական է: XX դարում ֆիզիկոսներն ապացուցել են, որ ատոմը ֆիզիկական ճանապարհով կարելի է բաժանել այսպես կոչված տարրական մասնիկների և ստանալ ատոմային էներգիա: Հաստատվել է, որ ատոմը ֆիզիկապես բաժանելի է: Այդ խնդրի ուսումնասիրությամբ զբաղվում է ֆիզիկան:

Քիմիան ուսումնասիրում է նյութերն ու քիմիական ռեակցիաները, որոնցում ատոմները չեն բաժանվում: 

ատոմ — Վիքիբառարան

Ատոմները նյութի փոքրագույն, քիմիապես անբաժանելի մասնիկներն են,էլեկտրաչեզոք են:

Ներկայումս հայտնի է 117 քիմիական տարր: Երկրի վրա և տիեզերքում հայտնաբերվել է 92 տեսակի ատոմ, որոնք միմյանցից տարբերվում են կառուցվածքով, չափերով և զանգվածով: Մնացած 25-ը ստացվել են արհեստական ճանապարհով՝ տարբեր ֆիզիկական եղանակներով: Դրանք անկայուն են և փոխարկվում են մեկը մյուսի: Տարբեր տեսակի ատոմների մասին տեղեկություններն ընդհանրացված են Ջոն Դալթոնի մշակած ատոմային տեսության մեջ: Այդ տեսության էությունը հետևյալն է.     

Ատոմ — Դավիթ Գրիգորյանի բլոգ

Ատոմա-մոլեկուլային տեսություն
1.Գոյություն ունեն մոլեկուլային,ատոմային և իոնային կառուցվածքով նյութեր: 

2. Մոլեկուլը նյութի փոքրագույն մասնիկն է,որը պահպանում է նյութի հատկությունները:

3. Մոլեկուլները կազմված են ատոմներից:


4.Ատոմը հունարենից թարգմանվում է անբաժանելի:


5.Ֆիզիկական երևույթների ժամանակ և ատոմները և մոլեկուլները պահպանվում են,քիմիական երևույթների ժամանակ մոլեկուլները քայքայվում  են,ատոմները պահպանվում են:

6. Ատոմները քիմիապես անբաժանելի մասնիկներ են:


7.Եվ մոլեկուլները և ատոմները գտնվում են անընդհատ շարժման մեջ:


8.Քիմիական տարրը միատեսակ հատկություններով օժտված ատոմների որոշակի տեսակ է:


9.Միևնույն տեսակի կամ տարրի ատոմների միացումից առաջանում են պարզ նյութեր,երկու և ավելի տեսակի ատոմների կամ տարրերի միացումից` բարդ նյութեր:

ԳԻՏԵ՞Ք, ՈՐ 

1. Հին Հունաստանի իմաստուն այրերը տարր հասկացությունը գործածել են դեռևս մեր թվարկությունից 5 դար առաջ: Սակայն նրանք տարրեր (ավելի ճիշտ՝ սկզբնատարրեր) էին համարում հողը, ջուրը, օդն ու կրակը: 

2. XIX դարի հայ գիտնական Մաթևոս Սաղաթելյանը 1842 թ. Վիեննայում հրատարակած «Համառոտ բնական գիտություն» գրքում քիմիային մեծ տեղ է հատկացրել: Սաղաթելյանը քիմիական տարրը սահմանել է հետևյալ ձևով. «Մասերը, որոնք որ ալ ուրիշ կազմիչ մաս չունին, այսինքն մարդուս գիտությունը ալ չկրնար բաժնիլ, տարր կըսվի»: Քիմիական տարրերի ատոմները տարբեր ձևերով միանում են` առաջացնելով նյութեր: Նյութերը լինում են պարզ և բարդ:Քիմիկոսների միջազգային լեզուն տարրերի անվանումն է լատիներենով: Յուրաքանչյուր լեզվով նույնպես տարրերն ունեն իրենց անվանումները, բայց դրանք հաճախ չեն համընկնում լատիներենին: Օրինակ`հայերեն արծաթ տարրի անվանումը լատիներեն Argentum է: Որպես քիմիական նշան՝ շվեդ քիմիկոս Ի. Բերցելիուսի առաջարկությամբ հիմնականում ընդունվել են քիմիական տարրի լատինական կամ հունական անվանումների սկզբնատառերը` գլխատառերով գրված: Եթե մի քանի տարրերի անվանումների սկզբնատառերը նույնն են, ապա Բերցելիուսի առաջարկով առաջին տառի մոտ փոքրատառով գրվում է հաջորդ տառերից որևէ մեկը, օրինակ` կալցիում (Calcium)` Ca, պղինձ (Cuprum)` Cu, կոբալտ (Cobaltum)`Co և այլն:

Միջուկ (ատոմ) - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

ԳԻՏԵ՞Ք, ՈՐ 

Գիտնականների խումբը ակադեմիկոս Յ.Ց.Հովհաննեսյանի ղեկավարությամբ սինթեզել է 6 ծանր մետաղ, այդ թվում՝ 107-րդ քիմիական տարրը` բորիում: 1982 և 1986 թթ. Հովհաննեսյանի ղեկավարած լաբորատորիայում սինթեզվել են պարբերական աղյուսակի 114 և 116-րդ տարրերը:2010թ. գիտնականների խումբը սինթեզել է 117-րդ տարրը, որը, ըստ Յ.Հովհաննեսյանի, հնարավոր  է՝անվանվի «ԱՐՄԵՆԻՈՒՄ>>։

Նյութերը լինում են պարզ և բարդ:

Պարզ նյութերը կազմված են մեկ քիմիական տարրի ատոմներից: 

Օրինակ՝ ծծումբ պարզ նյութը կազմված է ծծումբ քիմիական տարրի ատոմներից,/ 38 /երկաթ պարզ նյութը՝ երկաթ քիմիական տարրի ատոմներից:

Բարդ նյութերը կազմված են տարբեր քիմիական տարրերի ատոմներից:

Օրինակ՝ շաքար բարդ նյութը կազմված է երեք քիմիական տարրի ատոմներից`ածխածնի, ջրածնի և թթվածնի:Բարդ նյութերն անվանվում են նաև քիմիական միացություններ:

Սովորել էջ 47-50։վարժ.էջ 57

1․Ո՞վ և ե՞րբ է առաջարկել ցայսոր օգտագործվող քիմիական նշանները։

Առաջարկել է Ի․ Բերցելիուսը (1814)

2․Ի՞նչ սկզբունքով են կազմվում քիմիական տարրերի նշանները: Բերեք օրինակներ:
Հիմնականում անվանվել են նյութերի լատինական, կամ հունական անվանումների սզբնատառերով:Կալիում-K,Կալցիում-Ca

3.Ի՞նչ ծագում ունեն քիմիական տարրերի անունները: Առաջարկե՛ք օրինակներ:

Դե ունեցել են հիմնականում հունական կամ լատինական անուններ,ինպիսին է,օրինակ կալիումը,նատրիումը։Բայց կան անուններ,որոնք անվանել են արեգակնային համակարգի մոլորակների,արբանյակների անուններով,ինչպիսիք են Սելեն-Լուսին,Տելուր-Երկիր մոլորակ,և Նեպտուն,ՈՒրան։Բայց կան նաև նշանների անուններ,որոնք ստացել են իրենց անվանումը այն վայրի անունով,որտեղ ստացվել են,կամ հայտնաբերվել են։Օրինակ Ֆրանսիում,Գերմանիում,Ամերիցիում և այլն․․․

Եվ ի վերջինս,ստացվել են հայտնի գիտնականների անվանումներից,օրինակ Մենդելեվիում,Նոբելիում և այլն․․․։

4․Քիմիական տարրի ո՞ր բնութագիրն է արտահայտում քիմիական նշան:
Քիմիական նշանը տարրի ինչպես որակական այնպես էլ քանակական բնութագիրն է:

5․Լրացրե՛ք բաց թողնված բառերը:
N քիմիական նշանը նշանակում է, որ դա ազոտ տարրն է (որակական բնութագիր), ընդ որում ազոտի մեկ ատոմն է  (քանակական բնութագիր):

6․Գրե՛ք այն տրրերի հայերեն անվանումները և քիմիական նշանները, որոնք արտահայտում են՝ ցե, էն,  էս, պէ, կուպրում, ֆեռում, արգենտիում:

ցե- ածխածին- C-Carbonium
էն- ազոտ — N-Nitrogenium
էս- ծծումբ-S-Sulfur
պէ- ֆոսֆոր-P-Phosphorus
կուպրում- պղինձ- Cu-Cuprum
ֆեռում- երկաթ- Fe-Ferum
արգենտիում- արծաթ- Ag
Argentum

7.

Սիլից-իում

Հել-իում

Բար-իում

Նատր-իում

Տնային հարցեր և վարժություններ

1. Բացատրե՛ք «ատոմ» բառի իմաստը և տվե՛ք նրա սահմանումը:

<<Ատոմ>> նշանակում է անբաժանելի,թարգմանած հին հունարենից։Մոլեկուլները կազմված են ատոմներից։Դեռևս 2500 տարի առաջ բացահայտվել է, որ նյութերը կազմված են հավերժ շարժման մեջ գտնվող մասնիկներից: Այդ մասնիկներն անվանեցին ատոմներ: Ատոմ բառը հունարենից թարգմանաբար նշանակում է անբաժանելի:

2. Պատկերացրե՛ք, որ ձեր ձեռքին կախարդական փայտիկ է, և դուք փոխարկում եք ա) քարը` ավազի, բ) թթվածինը` օզոնի, գ) սառույցը` գոլորշու: Ո՞ր դեպքում եք դուք քիմիական փոխարկում կատարել:

Բ տարբերակում,որովհետև թթվածինը օզոնի վերածելիս,առաջանում է նոր նյութ,իսկ մյուս տարբերակներում փոխվում է մարմնի կամ նյութի ագրեգատային վիճակը կամ չափսը։

3. Հետևյալ նյութերից որո՞նք են պարզ` ջուր, օզոն, պղինձ, թթվածին, ազոտ:

Թթվածինը և ազոտը

4. Լրացրե՛ք բաց թողած բառը. «Քիմիական տարրը միատեսակ հատկություններով օժտված ատոմներիորոշակի տեսակ է»:

5. Ո՞ր պնդումն է վերաբերում 1. պարզ նյութին, 2. բարդ նյութին.

ա) ջուրը կազմված է ջրածնի և թթվածնի ատոմներից,բ) մեխը պատրաստված է երկաթից,գ) ածխաթթու գազը կազմված է ածխածնի և թթվածնի ատոմներից,դ) մատիտի գրաֆիտը կազմված է ածխածնի ատոմներից,ե) շաքարը կազմված է ածխածնի, թթվածնի և ջրածնի ատոմներից: