7-րդ դասարան
Վահան Տերյանի բանաստեղծական շարքերը:
- Ամեն օր բերանացի ներկայացնել մեկ բանաստեղծություն:
Տերյանական ընթերցումներ:
Սրանք Վահան Տերյանի բանաստեղծական ժողովածուներից են: Շաբաթվա ընթացքում թերթեք, կարդացեք, փորձեք բացատրել՝ ինչու են ժողովածուներն այդպես վերնագրվել, տրամաբանական և զգացական կապը բանաստեղծությունների և վերնագրի անվան միջև: Կարող եք համեմատել՝ ժողովածուներում կա՞ն տարբերություններ, գրեք դրանց մասին: Ընտրեք 1-2 բանաստեղծություն յուրաքանչյուր շարքից, որոնք ամենաշատն են կապված տվյալ ժողովածուի վերնագրի հետ, ընթերցեք դրանք (հավեսով), ենթակայքում ներկայացրեք աուդիո կամ վիդեո ձայնագրությամբ (Կարող եք ժողովածուներից բանաստեղծությունները ներկայացնել հերթով՝ առանձին-առանձին, տարբեր օրերի): Իսկ վերլուծությունները թողարկեք ձեր բլոգներում:
- Արդյունքում՝ ստեղծել տեսանյութ-քննարկումներ, իրար հետ ընթերցումներ:
Ես ընտրել եմ Վահան Տերյանի <<Իմ գերեզմանին դուք չմոտենաք>> բանստեղծությունը և անգիր եմ սովորել․
Իմ գերեզմանին դուք չըմոտենաք,
Հարկավոր չէ ինձ ո՛չ ծաղիկ, ո՛չ սուգ.
Հանկարծ կզարթնի ջերմ լալու փափագ,
Սիրտս չի գտնի ոչ մի արտասուք։
Իմ գերեզմանը թող լինի հեռվում,
Ուր մահացել են շշուկ, երգ ու ձայն.
Թող շուրջըս փռվի անանց լռություն,
Թող ինձ չըհիշեն, թող ինձ մոռանան։
Իմ գերեզմանին դուք չըմոտենաք,
Թողեք, որ հանգչի իմ սիրտը հոգնած,
Թողեք, որ լինեմ հեռավոր, մենակ,—
Չըզգամ, որ կա սե՛ր, եւ ցնորք, եւ լա՛ց…
1904
<<Ոսկի հեքիաթ>>ժողովածույից ընտրել եմ 2 բանաստեղծություն
6 և 7-ը