Էվկլիդես մ. թ. ա. 323 մ. թ. ա. 285։Նա եղել է հին հույն մաթեմատիկոս, ում աշխատություններն են կանգնած ժամանակակից երկրաչափության հիմքում։ Նա ծնվել է Աթենքում, Պտղոմեոս Առաջինի ժամանակներում։ Թագավորի հրավերով Ալեքսանդրիա մեկնելուց հետո Էվկլիդեսը հիմնում է մաթեմատիկական դպրոց, երբ արդեն հույն մաթեմատիկոսները հավաքել էին երկրաչափական փաստերի հսկայական պաշար։ Սակայն այդ պաշարը դեռևս բավարար չէր դասավանդելու համար։ Այդ հանգամանքից ելնելով՝ Էվկլիդեսը գրում է իր առաջին աշխատությունը՝ «Սկզբունքները»։ Էվկլիդեսը Ալեքսանդրյան դպրոցի առաջին մաթեմատիկոսն է:

Euklid2.jpg

Էվկլիդեսի գլխավոր աշխատանքը «Սկզբունքներն» է, որը պարունակում է հարթաչափության, տարածաչափության և թվերի տեսության մի շարք այլ հարցերի բացատրություններ, նրանում Էվկլիդեսը ի մի է բերել նախկինում զարգացած Մաթեմատիկան Հին Հունաստանում աշխատությունը և ստեղծել է մաթեմատիկայի զարգացման հետագա հիմքերը: Մաթեմատիկայի վերաբերյալ նրա այլ աշխատություններից հարկ է նշել «Ֆիգուրների բաժանման մասին» աշխատությունը, որը պահպանվել է արաբերեն թարգմանությամբ, «Կոնական հատույթների» չորս գրքերը, որոնց համար նյութ էր հանդիսացել Ապոլլոնիոս Պերգացու համանուն ստեղծագործությունները, ինչպես նաև «Պրիզմաները», որոնց մասին պատկերացում կարելի է կազմել Պապուս Ալեքսանդրիացու «Մաթեմատիկական ժողովածուից»: Էվկլիդեսը աստղագիտության, օպտիկայի, երաժշտության և այլ բնագավառներում մի շարք աշխատանքների հեղինակ է:

Հայտնագործությունները և աշխատանքները

«Սկզբունքները»  Էվկլիդեսի ամենակարևոր աշխատությունն է։ Այս անվամբ գրքերը, որտեղ հաջորդաբար շարադրվում էին երկրաչափության և տեսական թվաբանության հիմնական փաստերը, նախկինում կազմվել էին Հիպոկրատ Քիոսացու, Լեոնտիոսի և Ֆեոդիոսի կողմից: Սակայն Էվկլիդեսի գիրքը դուրս մղեց դրանց շրջանառությունից և շուրջ երկու հազարամյակի ընթացքում մնաց երկրաչափության հիմնական դասգիրքը: Իր դասագիրքը ստեղծելով, Էվկլիդեսը շատ բաներ ընդգրկեց նրա մեջ իր նախորդների հայտնագործություններից, իհարկե մշակելով և համադրելով իր տեսակետների հետ: «Սկզբունքները» կազմված է 13 հատորներից, որոնցից առաջինն ամբողջովին նվիրված է եռանկյունների և զուգահեռակողմ քառանկյունիների հատկություններին, այս գրքի հիմնասյուներից է Պյութագորասի հանրահայտ թեորեմը, որը վերաբերում է ուղղանկյուն եռանկյուններին: 2-րդում տրվում են բազմանկյունը հավասարամեծ քառակուսի դարձնելու մեթոդներ և նվիրված է այսպես կոչված «երկրաչափական հանրահաշվին»: 3-րդը շրջանագծերի մասին է, 4-րդը՝ շրջանագծերին ներգծյալ և արտագծյալ բազմանկյուններին, այս գրքերի վրա աշխատելիս, Էվկլիդեսը հիմնվել է Հիպոկրատ Քիոսացու ուսումնասիրությունների վրա: 5-րդ գրքում տրված է Եվդոքսի կառուցած համամսնությունների ընդհանուր տեսությունը, իսկ 6-րդում այն համադրվում է նման պատկերների հետ, 7-րդ, 8-րդ և 9-րդ գրքերը նվիրված են թվերի տեսությանը և հանգնում են պյութագորասականներին: 

Էվկլիդեսը, իր Տարրեր գրքում, երբևէ գրված ամենաազդեցիկ գրքերից մեկում, երկրաչափության նկատմամբ աբստրակտ մոտեցում է որդեգրում։ Նա կետերի, ուղիղների և հարթությունների սկզբնական կամ ակնհայտ հատկությունների արտահայտման համար առաջարկեց որոշակի աքսիոմներ և պոստուլատներ։ Այդ մարմինների այլ հատկությունները նա դուրս բերեց խիստ մաթեմատիկական մտահանգումների միջոցով։ Երկրաչափության նկատմամբ Էվկլիդյան մոտեցման բնորոշ առանձնահատկությունը դրա խստությունն էր և այն հայտնի դարձավ որպես աքսիոմատիկ կամ սինթետիկ երկրաչափություն։ 19-րդ դարի սկզբում Նիկոլայ Լոբաչևսկու (1792–1856), Ջանոս Բոլվաիի (1802–1860), Կառլ Գաուսի (1777–1855) և այլոց կողմից ոչ-Էվկլիդյան երկրաչափության հայտնագործումը բարձրացրեցին այդ ուղղությունների նկատմամբ հետաքրքրությունը և 20-րդ դարում Դավիդ Հիլբերտը (1862–1943) աքսիոմատիկ հիմնավորումներն օգտագործեց ապահովելու երկրաչափության ժամանակակից հիմքը։

Էվկլիդեսի գրչին պատկանող մի շարք այլ աշխատություններից պահպանվել են՝

  • Տվյալներ այն մասին, թե ինչ է պետք գծագրի համար,
  • Բաժանման մասին ՝պահպանվել են մասնավորապես և միայն արաբերեն թարգմանությամբ, տալիս է երկրաչափական պատկերների, իրար հավասար կամ համաչափ մասերի բաժանման տվյալները,
  • Երևույթյեր ՝ գնդաձև երկրաչափության  համադրումը աստղագիտության հետ,
  • Օպտիկա ՝  լույսի ուղղագիծ տարածման մասին,

Կարճ նկարագրություններով հայտնի են՝

  • Պորիզմներ ՝ կորերի որոշման պայմանների վերաբերյալ,
  • Կոնական հատույթներ ,
  • Մակերևույթային տեղեր ՝ կոնային հատույթհերի հատկությունների վերաբերյալ,
  • Պսեվդորիա ՝ երկրաչափական ապացույցների սխալների մասին,

Էվկլիդեսին են վերագրում նաև՝

  • Կատօպտիկան ՝ հայելիների տեսությունը, պահպանվել է Տեոն Ալեքսանդրիացու մշակածը,
  • Մոնոխորդի տրոհումը ՝ տարրական երաշտության մասին տրակտատ