Տևողությունը՝ փետրվարի 8-12:
Բառարանընթերցման ֆլեշմոբ դպրոցում` ուսումնական պարապմունքներին, տանը, դասարանական, խմբային, անհատական, ընտանեկան նախագծերի իրականացում
Բովանդակությունը՝
- Բառարանների տեսակներ
- Բառարանները nayiri.com-ում
- Բառարանների ընտրություն, ընթերցում, բառարանաստեղծում
-անուն-ազգանունների, տեղանունների բառարան
-տերյանական բառարան — բացատրություն, հոմանիշ, հականիշ
-ընկերային, ընտանեկան, դասարանական բառարան
-հայերենի ամենակարճ բառերը — բացատրություն, հոմանիշ, հականիշ
-չօգտագործվող բառեր — բացատրություն, հոմանիշ, հականիշ
Ես փնտրել եմ իմ ծանթոների,բարեկամների և ընկերների անունները․Անունների բառարան
Դավիթ-նշանակում է սիրած,սիրեցյալ։Բիբլիական այս անունը տարածված է ոչ միայն քրիստոնյա ազգերի մեջ, այլ նաև անցել մուսուլմանության մեջ, հայտնի է որպես Դաուդ
Լևոն-նշանակում է առյուծ։Հունարեն ծագում ունի։Տարածված է Եվրոպայի մի շարք երկրներում։
Հասմիկ-Հասմիկ, հայկական իգական անուն։ Առաջացել է համանուն ծաղկի անունից։
Արեգ-նշանակում է արև,լույս,արեգակ,պայծառ աստղ։Արեգ, հայկական տղամարդու տարածված անուն է։ Արեգը հայկական դիցաբանության մեջ ամենահին աստվածն էր, մարմնավորում էր արևը, որը «հրային լուսափայլ ճաճանչներով էր և գիշերները հանգստանում էր Վանա ծովի հատակում, իր ոսկեղեն անկողնում»։
Արթուր-Արթուր, կելտական ծագմամբ տղամարդու անուն։Արթուրը նշանակում է ազնիվ,վեհ,բարձր։
Կարեն-Կարեն, հայկական տղամարդու տարածված անձնանուն է, անհիշելի ժամանակներից օգտագործվելի հայերի մեջ։ Ծագել է պարսկերեն Karen անձնանունից։ Այս անվան հետ բոլորովին կապ չունի Կարինյան ազգանունը, որը ծագում է Կարին քաղաքի անունից։
Մարիա-նշանակում է ազնիվ,պարկեշտ,համեստ կին։Նաև նշանակում է լուսավորյալ,լույս տարածող։
Գրիգոր-նշանակում է արթուն,չքնող։Նաև նշանակում է պահակ։Գրիգորները շատ են սիրում ինչ-որ բան և աչք բաց չեն թողնում վրայից։
Վահե-նշանակում է լավագույնը։Վահե անունով մարդիկ ինչ-որ տեղ միշտ լինում են լավագույնը։
Ադամ-նշանակում է հող,երկիր,ունի հունարեն ծագում։
Վահան Տերյանի բանաստեղծություններից
Գերեզման-/բացատրություն/-հողի մեջ փորված փոս,որտեղ թաղում են մահացած մարդկանց։Հոմանիշ-շիրիմ,դամբան,դամբարան։
Արշալույս-Լույսը բացվելու ժամանակը և հորիզոնի պայծառ լուսավորումը այդ պահին։Հոմանիշ-լուսաբաց,արևածագ,լուսածագ։Հականիշ-վերջալույս,արևամուտ։
Փափագ-Բուռն ցանկություն, տենչ, իղձ։Հոմանիշ-ցանկություն,տենչ,ձգտում։
Գոհար-Թանկագին՝ ազնիվ քար,նաև անուն է։Հոմանիշ-ալմաստ,թանկարժեք քար,ադամանդ։
Սիրտ-Արյան շրջանառության կենտրոնական գործարանը մարդու և կենդանիների մարմնում:։Հոմանիշ-զգացմունք,զգացողություն,եռանդ։
Լռություն-Լուռ լինելը։Հոմանիշ-Անձայնություն, անխոսություն, անաղմուկություն։Հականիշ-գոռգռոց,աղմուկ,աղաղակ։