Հաջողության հասնելու ճանապարհը հազվադեպ է լինում կարճ և հեշտ: Այս մտքի հետ հեշտ կարելի է համաձայնել, երբ ուսումնասիրենք մի շարք հայտնի մարդկանց կենսագրությունները:

Նրանք դարձան այն, ինչ կան, այն պատճառով, որ ճանապարհին հայտնված խոչընդոտները չկանգնեցրին նրանց:

1. Թոմաս Էդիսոն 

Հայտնի լամպի ստեղծումից առաջ Էդիսոնը մի շարք անհաջող փորձարկումներ է արել: Հենց այդ շրջանում էր, որ նրան հեռացրին Western Union-ից, որտեղ նա աշխատում էր փոստատանը: Դա տեղի էր ունեցել այն ժամանակ, երբ նա քիմիական փորձեր կատարելիս փչացրել էր տնօրենի գույքը:

2. Սթիվ Ջոբս 

Apple-ի թողարկումից մի քանի տարի անց տնօրենների խորհուրդը հանդես եկավ Ջոբսին իր պաշտոնից հեռացնելու առաջարկությամբ: Սրա արդյունքում նա ստեղծեց NeXT-ը, ընկերություն, որը արտադրում էր համակարգիչներ և ծրագրային ապահովումներ: Ժամանակ անց այս ընկերությունը ձեռք բերեց նույն Apple-ը:

3. Արիանա Հաֆինգթոն 

20 տարեկանում Արիանան գրեց գիրք, որը տպագրել հրաժարվեցին թվով 36 հրատարակչություններ: Արդյունքում, նա դարձավ ամենաճանաչված The Huffington Post համացանցային հրատարակչության հիմնադիրը, ինչպես նաև մի քանի բեսթսելերների հեղինակ:

4. Աննա Վինտուր 

Vogue-ի գլխավոր խմբագիրը կարիերայի սկզբում աշխատում էր Harper’s Bazaar-ում՝ որպես երկրորդ խմբագիր: Սակայն, այստեղ նա չկարողացավ աշխատել անգամ մեկ տարի: Պատճառն այն էր, որ Վինտուրի գաղափարները դուր չէին գալիս գլխավոր խմբագրին, և նա դրանք անվանում էր չափից դուրս էքստրավագանտ:

5. Հարլանդ Սանդերս 

KFC-ի հիմնադիր Հարլանդ Սանդերսը ամբողջ կյանքում բախվում էր անհաջողությունների: Նրան հեռացրին դպրոցից 7-րդ դասարանում, նա աշխատեց, որպես դարբնի օգնական, ֆերմեր, հանքափոր, հրշեջ և ունեցավ փասաբանի կարճ և անհաջող կարիերա:

40 տարեկանում նա սկսեց պատրաստել իր հայտնի հավը և առաջարկեց այն իր գազալցակայանի հաճախորդներին: Գործերը կարծես թե վատ չէին ընթանում: Երբ նա 65 տարեկան էր, գազալցակայնի հաճախորդները պակասեցին՝ մեկ այլ ավելի հարմար տեղ գտնելու պատճառով: Այդ ժամանակ նա որոշեց վաճառել իր ֆիրմային բաղադրատոմսը և ստացավ հազարից ավելի մերժումներ: Սակայն, 1964 թվականին KFC Corporation-ը գնեց նրանից այդ բաղադրատոմսը 2 միլիոն դոլարով:

6. Սեմ Ուոլթոն 

Walmart կապի հիմնադիրը սկսել է նրանից, որ 5 տարի շարունակ տեղ էր վարձում իր առաջին խանութի համար: Ուոլթոնը կարողացավ իր խանութը ներկայացնել նորովի՝ նոր լուծումներով և կորպորատիվ մշակույթով: Տեսնելով այս հաջողությունը՝ խանութի տերը հրաժարվեց վարձով տալ իր տարածքը և արդեն իսկ հայտնի դարձած խանութը նվիրեց իր որդուն:

Ուոլթոնը չհիասթափվեց և սկսեց ամեն ինչ 0-ից՝ արդեն մեկ այլ քաղաքում:

7. Ուոլթ Դիսնեյ 

Մինչև լեգենդար մուլտիպլիկատոր դառնալը Դիսնեյը հեռացվել է Kansas City Star ամսագրից՝ աշխատանքին ստեղծարար մոտեցմամբ չանրադառնալու պատճառաբանությամբ:

Դրանից հետո նա բացեց իր առաջին անիմացիոն ընկերությունը՝ Laugh-O-Gram-ը, սակայն այն շուտով սննկացավ:

8. Բիլ Գեյթս 

17 տարեկանում Գեյթսը Պոլ Ալենի հետ ստեղծեց Traf-O-Data համակարգչային ընկերությունը՝ մասնագիտացված ճանապարհային տրաֆիկի հաշվարկների և ճանապարհային ինժեներների հաշվետվությունների վրա: Այս նախաձեռնությունը, սակայն, ոչ թե գումար էր բերում ընկերներին, այլ սննկացնւոմ էր նրանց:

9. Հենրի Ֆորդ 

Ֆորդը պատանի ժամանակներից շատ էր սիրում մեքենաներ, բայց Ford Motor Company-ն նրա առաջին ընկերությունը չէր: Մինչ այդ նա արդեն ստեղծել էր մեքենաներ թողարկող Detroit Automobile ընկերությունը, որը, սակայն, շատ արագ սննկացավ: Ըստ հաճախորդների՝ այս մեքենաները շատ թանկ արժեին և շատ անորակ էին:

10. Օփրա Ուինֆրի 

Երբ Ուինֆրին աշխատում էր Baltimore TV-ում որպես լրագրող, նրա կարիերան անհաջող դասավորվեց և նրան հեռացրին աշխատանքից՝ նշելով, որ նա շատ էմոցիոնալ է ներկայացնում լուրերը:

Եզրակացություն.

Ես եզրակացնում եմ,որ սովորական մարդ աշխատելով , քրտինք թափելով և տանջվելով կարող է հասնել բարձր պաշտոնների,բարձր գագաթների։Այստեղ ներկայացված են այն մարդիկ,ովքեր հասել են շատ մեծ բարձրունքների,որոնց հասել են երբ աշխատել են սովորական անհարգելի աշխատանքում։ Ոմանց մոտ ծագել են խելացի մտքեր,որոնց շնորհիվ դառել են հայտնի,ոմանք էլ տանջալի աշխատանքով են հասել։Եթե մարդ աշխատի,ոչ մեկի ազդեցության տակ չընկնի,ապա կկարողանա հասնել այնպիսի բարձրունքների,որոնց մասին երազում են շատերը։

Կայքեր,որոնցից օգտվել եմ.

1 կայք
2 կայք