Ինֆուզորիաների չափերը տատանվում են 12 միկրոնից մինչև 3 մմ։ Մարմինը կազմված է ամուր թաղանթից՝ կորտեքսից և դոնդողանման, հատիկավոր շերտից։ Շարժման օրգանելները պրոտոպլազմային թարթիչներն են, որոնց առջևից դեպի ետ թիավարումով ինֆուզորիաները լողում են։ Ինֆուզորիաները ունեն 2 տիպի կորիզ, պոլիպլոիդ մակրոնուկլեուս և դիպլոիդ միկրոնուկլեուս։ Սեռական պրոցեսը կոնյուգացիայի ձևով է, միաձուլվում են ոչ թե գամետները, այլ անհատները։ Բազմանում են նաև անսեռ ճանապարհով՝ լայնակի կիսվելով կամ բողբոջմամբ։ Լինում են նստակյաց և ազատ լողացող ձևեր, գաղութներով և առանձին։ Ինֆուզորիաները մեծ մասը սնվում է մանր սնկերով, որոշները գիշատիչ են։ Սնունդը մարսվում է սննդառական վակուոլներում, չմարսված մասնիկները դուրս են թափվում արտաթորման անցքից։ Մեծամասնության մոտ առկա է բջջի օսմոտիկական ճնշումը կարգավորող մեկ կամ մի քանի վակուոլ։ Ինֆուզորիաները դասն ընդգրկում է մոտ 6000 տեսակ և բաժանվում է 5 ենթադասի։ Ապրում են քաղցրահամ ջրերում, ծովերում, մտնում են պլանկտոնի և բենթոսի կազմում։ Լինում են նաև խոնավ հողում, մամուռների մեջ։ Հիմնականում մակաբույծներ են, կան նաև խիստ մասնագիտացված մակաբույծ տեսակները:

Հողաթափիկ ինֆուզորիան ունի երկու կորիզ՝ մակրոնուկլեուս և միկրոնուկլեուս։ Դրանցից մեծը կարգավորում և վերահսկում է սննդառությունը, շնչառությունը, շարժումները, նյութափոխանակությունը, իսկ մյուսը, որն ավելի փոքր է, կարևոր դեր է կատարում բազմացման ընթացքում։ Ամռանը բարենպաստ պայմաններում հողաթափիկ ինֆուզորիան բազմանում է անսեռ եղանակով՝ կիսվելով լայնությամբ։ Աշնանը անբարենպաստ պայմաններում հողաթափիկ ինֆուզորիայի մոտ դիտվում է սեռական մի գործընթաց, որի ժամանակ երկու ինֆուզորիա մոտենում են միմյանց, միանում բերանային անցքով, տեղի է ունենում կորիզանյութի փոխանակում, ապա՝ հեռանում։ Այդ երևույթը կոչվում է կոնյուգացիա։

Աղտոտ և օրգանական մնացորդներով հարուստ ջրամբարներում բնակվում են թարթիչավոր նախակենդանիները: Թարթիչավորներն ապրում են արմատամտրակավորների հետ նույն կենսամիջավայրում և, ի տարբերություն նրանց, ունեն գիշատիչ ձևեր: Հայտնի է ինֆուզորիաների կամ թարթիչավորների ավելի քան 7000 տեսակային ներկայացուցիչ: Թարթիչավորների կամ ինֆուզորիաների տիպի ակնառու ներկայացուցիչն է հողաթափիկ ինֆուզորիան: Այն 0,1−0,3 մմ երկարությամբ, արտաքինից հողաթափիկի տեսք ունեցող նախակենդանի է:

Հողաթափիկ ինֆուզորիան ունի ցիտոպլազմայի արտաքին խիտ շերտ, որն ապահովում է նրա մարմնի հստակ ձևը: Նա արտաքինից պատված է բազմաթիվ թարթիչներով, որոնց օգնությամբ շարժվում է՝ պտտվելով բջջի առանցքի շուրջ: Հողաթափիկ ինֆուզորիան ցիտոպլազմայի արտաքին շերտում ունի նաև փոքր շշիկներ հիշեցնող կազմավորումներ, որոնք կիրառվում են պաշտպանվելիս կամ հարձակվելիս:

Սննդառությունը: Հողաթափիկ ինֆուզորիայի բջջի առջևի մասում առկա է երկայնական ակոս, որի մոտակա թարթիչները համեմատաբար ավելի երկարավուն են: Ակոսը նեղանալով՝ վերածվում է նախակենդանու կեղծ բերանի, որին էլ հաջորդում է ցիտոպլազմայի մեջ խորասուզված բջջակլանը:
Հողաթափիկ ինֆուզորիան ունի քիմիական զգացողություն, որով տարբերակում է սննդանյութերը անպիտան և վնասակար գոյացություններից:

Շնչառությունը և արտաթորությունը: Շնչառությունը կատարվում է բոլոր նախակենդանիների նման՝ մարմնի ողջ մակերեսով: Արտաթորությունը համարժեք է մտրակավորներին՝ կազմված կծկողական վակուոլներից և դրանց շրջապատող աստղաձև հավաքող խողովակներից:

Գրգռականությունը: Ինֆուզորիաներն, ի տարբերություն այլ նախակենդանիների, օժտված են զարգացած գրգռականությամբ:Նրանք ունակ են տարբերակել արտաքին միջավայրի գրգռիչները և դրսևորել որոշակի պատասխան ռեակցիա: Պատասխան ռեակցիան հիմնականում դրսևորվում է շարժման տեսքով: Ինֆուզորիաները աղի ջրի կաթիլից տեղափոխվում են դեպի մաքուր ջրային միջավայր, որը կոչվում էբացասական տաքսիս: Եթե հարևան ջրի կաթիլում ավելացվեն ջրիմուռներ, ապա ինֆուզորիաները կանցնեն դեպի այդ կողմ. այս երևույթն էլ կոչվում է դրական տաքսիս: