Ամառային երեկո — ի՞նչ կպատմեր Երկինքը Երկրին. ստեղծագործիր

Ամառային երեկո

Զով ու խաղաղ ամառային երեկո էր։Հեռվում երևում էին մայր մտնող արևի շողերը։

Որոշեցինք ընտանիքով դուրս գալ ման գալու`հրաժեշտ տալու ամառային վերջին երեկոներից մեկին։

Քայլում էինք պուրակով ու վայելում էինք համեղ պաղպաղակը`հովանալով թեթև քամու և ջրի ցողերի ներքո։Երևում էին մարդկանց գոհունակ և խաղաղ դեմքերը։Քույրիկս վազեց դեպի իր սիրելի ճոճանակը։Ես վազեցի իրեն օգնելու ու մի պահ հիշեցի ինձ այդ տարիքում։ Ուր նայում էի երեխաներ էին վազվզում և վայելում վերջին երեկոն,ու ես մի պահ ցանկացա լինել իրենց տարիքում,որպեսզի իրենց հետ վայելեմ վերջին երեկոն։Էհ, հետաքրքիր էր…

Ափսոս,որ ամառը ավարտվում է։

Ամառային երեկո

Ամռան գիշերվա երկինքն աստղալի,
Յուր հսկայական վըրանի ներքո
Գրկած շարքերը բարձր լեռների,
Պատմում է երկրին մեծությունն աստծո։

Եվ բարիքներով լցված-լիացած
Երկիրն ունկնդիր երկնքի ճառին,
Քնելուց առաջ խոնարհ, երկյուղած
Փառաբանում է մեծազոր տերին։

Եվ փառք են տալիս իմ շուրջը բոլոր,

Ամեն մի տերև, ամեն շընչավոր…