Պարտիզապուրակային աշխատանքներ

Դեկտեմբերից մեր տեխնոլոգիա ուսուցիչն փոխվել էր:Մեր ուսուցիչը դարձել էր Ընկեր Քնարիկը:Մենք,հատկապես ես,շատ ուրախ էի,որ փոխվել է մեր տեխնոլոգիայի ուսուցիչը:Երբ մենք դեռ անում էինք Ընկեր Մովսեսի հետ,մենք կավով էինք աշխատում,իսկ հիմա մենք իջնում ենք դուրս,հոգ ենք տանում ծաղիկների,բույսերի և ընդհանուր պարտեզի համար:Առաջին օրերին մենք բարձրացել էինք ջերմոց և տնկել էինք ծաղիկներ:Այնտեղ կային շատ գեղեցիկ ծաղիկներ:Մենք տնկեցինք  նախօրոք ծլեցված ծաղիկները:

Առաջին հերթին փորեցինք հողը և քաշեցինք մի կողմ:Հետո ծլեցված ծաղիկը տնկեցինք հողի մեջ և փակեցինք նախօրոք փորված հողով:Մեր խմբի բոլոր երեխաները տնկել էին տարբեր ծաղիկներ,որոնք ավելի գեղեցկացնում էին ջերմոցը:

Հաջորդ դասին,մենք նորից հանդիպում ունեցանք:Այդ օրը մենք իջել էինք բակ և կատարում էինք պարտիզապուրակային աշխատանքներ:Մենք հոգ էինք տանում մեր բակի,բնության համար:

Հավաքում էինք տերևները,աշխատում էինք հողի հետ,և կատարում էինք աշխատանքներ:Մենք հավաքեցինք տերևները և սայլակով տարանք և լցրեցինք հատուկ նախատեսված վայր,հետո եկանք սկսեցինք կատարել ուրիշ աշխատանք:Օրինակ,մենք վերցրեցինք փոցխը և տերևները սկսեցինք հավաքել մի կողմ:Այնուհետև հավաքում էինք աղբը,որոնք ավելի էին գեշացնում շրջապատը:Ահա մեր պարտիզապուրակային աշխատանքները:

Image.jpeg