մայրենի


Փետրվարի 21-ը՝ մայրենի լեզվի օր:

Մայրենի լեզվի օրերի շրջանակում անդրադառնում ենք մեր մայրենիի երկու շերտերին՝ գրաբար և բարբառներ:

Գրաբարյան նյութեր — Ավետարան ըստ Մատթէոսի

Աշխարհաբար

Եւ իբրեւ եմուտ ի նաւն, գնացին զկնի նորա աշակերտքն նորա:

Եվ երբ նա մտավ նավը,նրա բոլոր աշակերտները կանգնեցին նրա մոտ։

եւ ահա շարժումն մեծ եղեւ ի ծովուն մինչ նաւին ծածկել յալեաց անտի, եւ ինքն ննջէր:

Եվ ահա,ծովում ալեկոծություն եղավ,և ալիքները ծածկում էին նավը,իսկ Հիսուսը քնած էր։

Եւ մատուցեալ աշակերտքն յարուցին զնա եւ ասեն. Տէր, փրկեա զմեզ զի կորնչիմք:

Եվ աշակերտները արթնացրին նրան և ասացին “Տեր փրկիր մեզ կործանումից”։

Եւ ասէ ցնոսա. Ընդէ՞ր վատասիրտք էք, սակաւահաւատք: Յայնժամ յարուցեալ սաստեաց հողմոցն եւ ծովուն, եւ եղեւ խաղաղութիւն մեծ:

Եվ նա ասաց նրանց. «Ինչո՞ւ եք այդքան վախկոտ, հավատացյալ չե՞ք: Հետո նա վեր կացավ և արգելեց քամիներն ու ծովը: Եվ եղավ մեծ դադար

Եւ մարդիկն զարմացան, եւ ասէին. Որպիսի՛ ոք իցէ սա, զի եւ հողմք եւ ծով հնազանդին սմա:

Մարդիկ զարմացան ՝ ասելով. «Ի՞նչ մարդ է սա, որ նույնիսկ քամիներն ու ծովը են հնազանդվում նրան:

Իմ ռադիոնյութը։