22․02-26․02

Նախագծեր՝Ֆիզիկական երևույթները կյանքում։ՈՒժեր

«Միջառարկայական՝ Նյութերի մաքրության որոշում»

Թեման.Ուժ:Տիեզերական ձգողության ուժ:Ծանրության ուժ:Կարդալ և ծանոթանալ

Դասարանում  քննարկվող հարցեր.

 1.Ինչ է բնութագրում ուժը:

Ուժը քանակապես բնութագրում է մի մարմնի ազդեցությունը մյուս մարմնի վրա:  

2.Որ ուժն է կոչվում 1նյուտոն(1Ն):

1 նյուտոն կոչվում է այն ուժը, որի ազդեցությամբ 1 կգ զանգվածով մարմինը 1 վայրկյանում իր արագությումը փոխում է 1 մ/վ-ով:  

3.Ինչպիսի մեծություն է ուժը:

Ուժը ունի ուղղություն եւ այն վեկտորական մեծություն է: 

4.Որ ֆիզիկական  մեծություններն են վեկտորական,և որոնք՝սկալյար

Այն մեծությունները, որոնք ունեն ուղղություն, կոչվում են վեկտորական, իսկ այն մեծությունները, որոնք ունեն միայն թվային արժեք, կոչվում են սկալյար մեծություններ:

5.Ուժի ազդեցության արդյունքը ինչ մեծություններից է կախված

Ուժի ազդեցության արդյունքը մի շարք մեծություններից է կախված՝ արագությունից, տիեզերական ձգողության ուժից եւ այլն:

6.Որ մարմիններն են փոխազդում տիեզերական փոխազդեցության ուժերով

Տիեզերքում գտնվող բոլոր մարմինները փոխազդում են տիեզերական փոխազդեցության ուժով: Լուսնի փոխազդեցության հետեւանքով տեղի են ունենում մակընթացություններ եւ տեղատվություն, Մոլորակներն են Արեգակի շուրջը պտտվում նրա ձգողության հետեւանքով:

7.Ինչից է կախված տիեզերական  ձգողության ուժը

Մարմինների միջև հեռավորությունից է կախված ձգողության ուժը: 

8.Ինչ բանաձևով է որոշվում ծանրության ուժը

F=mg

Սովորե Է.Ղազարյանի դասագրքից էջ 55 -ից մինչև էջ 62

Լուծել հետևյալ խնդիրնեը

1.Որքան է 2տ զանգվածով փղի վրա ազդող ծանրության ուժը:

2*9,8=19.6

3.Հաշվել ջրի զանգվածը,եթե նրա վրա ազդող ծանրության ուժը 90Ն է:

m=F/g   

90: 9,8= 9,2