Գործնական աշխատանք`Օդի բաղադրության որոշումը
Ջրում դնում ենք թեթև խցանի վրա ամրացրած մոմը: Մոմը այրում ենք և փակում ապակյա խողովակով: Ի՞նչ նկատեցինք, ինչու՞ մոմը հանգավ և ինչու՞ ջուրը բարձրացավ խողովակի մեջ:
Օդի բաղադրությունը`
- 1/5 –ը կամ 21% Թթվածին (O2)
- 4/5-ը կամ 78% Ազոտ (N2)
Ինչու՞ մոմը հանգավ, ինչու՞ ջուրը բարձրացավ
Մոմը հանգավ, որովհետև խողովակի մեջ թթվածինը վերջացավ, իսկ մենք գիտենք, որ առանց թթվածնի այրում տեղի ունենալ չի կարող։ Ինչու՞ այդքան ջուր լցվեց։ Որովհետև, երբ թթվածինը վերջացավ, ջուրը բարձրացավ այնքան, ինչքան թթվածին կար օդում՝ խողովակի մեջ։ 1/5 մասը մոտավոր, կամ 21 տոկոսը։ Եվ ահա իմացանք, որ օդում 21 տոկոսը կազմում է թթվածինը, իսկ մյուս 78 տոկոսը՝ ազոտը։ Դե մեկ տոկոսի մեջ մտնում են տարբեր նյութեր։
Իմ տեսանյութը՝