Թե հեքիաթն է մեզ կանչում

                Բանգլադեշում, ամեն օր, հունվարյան ուսումնական ճամբարում՝ իմ որպես ճամբար գործող կրթահամալիրում, դպրոցում, ջոկատում, իմ ընտրած, ստուգատեսում, ճամփորդություններով-խաղերով-բաց-պարապմունքներով․․․ Ուռա՜․․․ ձյուդոյիստ Նարեկ Կարապետյանն էլ՝ 2020-ի պատերազմում տանկիստ առաջին օրվանից մինչև 2020-ի վերջին օրը, տեսեք իր պատումը, վերադարձավ, ու ճամբարը հարստացավ նրա մարզական-մարտական գործունեությամբ։ Բարի վերադարձ ու կեցցես, Նարե՛կ, որ այդքան հմուտ-հասուն տանկը-մարտական արժեքը փոխարինեցիր քո ուսումնական բլոգով-ձյուդոյի պարապմունքով

Պատերազմի մեր մյուս մասնակից Դավիթ Պետրոսյանն իր ընկերների հետ թափ է հաղորդում կրթահամալիրի նոր ձուլարան-արհեստանոցի ստեղծման աշխատանքներին. տեսնենք՝ մեր հրետանավոր-ոսկերիչ ընկերը՝ ունենալով կրթահամալիրի, գեղարվեստի ղեկավար Քնարիկ Ներսիսյանի աջակցությունը, ճամբարային որ օրը կընտրի բացման ուրախությունը սեբաստացի ճամբարին փոխանցելու համար։

Աշտարակում քայլքի լուսանկարները՝ Ջուլի Սիմոնյանի:

Աշտարակ իմ, նոր ուղով Նոր տարում․․․


Այսօր մեր քայլքը ճամբարային Ավագ դպրոց-վարժարանի կազմակերպիչների, հասարակագետ, աշտարակցի Ազնիվ Գալստյանի, հայրենագետ ճամփորդ սովորողների հետ Աշտարակով, հետևեք ճամբարային օրացույցին, սկսում ենք 9-րդցիների ու Ջուլիի հետ՝ անցումով Քասախի ձախ ափից աջ ափ, Քասախի հունով, ճոպանի կամուրջով, Աշտարակի հին կամրջով,  Սուրբ Սարգսին սիրահար նահատակների անուններով՝ Սպիտակավոր, Կարմրավոր, Ծիրանավոր եկեղեցիներով․․․ թափառումով քաղաքային, այնպես, որ ճանաչեք, սիրահարվեք իրար ու Աշտարակին, ինչպես նշանավոր աշտարակցի ազգագրագետ Պերճ Պռոշյանն է ասում՝ աչքն է Արագածոտն գավառի...

Ատամհատիկի ծեսին, իհարկե, կհասցնենք. ես Գևորգ Հակոբյանի հարսանիքի քավորը, սեբաստացի Գարիկ Հակոբյանի կնունքի ու հարսանիքի քավորը, նաև Գևորգ կրտսերի կնքահայրն եմ ու այսօր ընտանիքով վայելելու եմ 8 ամսական իմ սանիկի ատամհատիկի ուրախությունը․․․ Հեքիաթ, որ մենք ստեղծում ենք Վարդի-Գարիկի ընտանիքի հետ կրթահամալիրի քոլեջում․․․ Ճամբարային ողջ աշխույժին, օրացույցին անգամ Սյուզի Մարգարյանը չի տիրապետում, որ ուզում է մոլորեցնի մեզ իր ճամբարային ամենօրյա օյիններով-ճամբարային խաղերով․․․ Բայց կա մեկը, որ ամեն ինչ կրթահամալիրային հեքիաթաստեղծ հունվարային ճամբարում յուրաքանչյուրիս ստեղծած հեքիաթը ոչ միայն գիտի այլև․․․ օրացույցի է բերում․․․ Գուշակեցի՜ք, Լուսինե Փաշայանը, որ իր չորս ամսական Տիգրան հրաշալիքի հետ առցանց-հեռավար Բանգլադեշի մի բարձունքից հետևում է մեր աշխարհի անցուդարձին, նրա ամեն մի ծակ ու ծուկին, որպես մանկավարժության կենտրոնի նոր ղեկավարը․․․ Տեսնենք-տեսնենք, Փաշ աղջիկ, համ էլ Լուսինե՜․․․

Վերլուծություն

Ես կարդացի այս ամսագիրը։Այս ամսագիրը տեղադրված է մեր դպրոցի հիմնադիր՝Տիար Բլեյանի բլոգում։Նա շատ բարի,շատ լավ,հույս տվող,երբեք չհանձնվող,մարդասեր անձ է,ում ես շատ եմ հարգում և սիրում։Մեր նախագծի շրջանակներում,ես ընտրել եմ ամսագրի փոստերից մեկը և վերլուծել եմ։Ահա այդ փոստը

Նա շատ է սիրում ընկերների ոգեշնչել ,օգնել և հարգել,և դա է պատճառը,որ նրան շատ են սիրում։Եղել են դեպքեր,որ նրան համեմատել են շատ հայնտի գրողների,ստեղծագործների հետ։Մենք մեկ անգամ համեմատել ենք նրան Մխիթար Սեբաստացու հետ։Նա շատ է նման Մխիթար Սեբաստացուն։Տիարի բլոգում 2000 նյութ կա,ամսագիր,և դրա շրջանակներում ,մենք վերլուծում ենք նրա փոստերից մեկը։

Ես եմ ստեղծում իմ հեքիաթը․․․․

Ինչու հենց այս փոստը։Որովհետև նա պատմում է հերոսների մասին,օգնում մարդկանց և գնում ճանապարհորդությունների․Հիմա եկեք վերլուծենք