
Հեղինակը ո՞ր օրերն էր համարում կորսված․ ինչո՞ւ։
Հեղինակը համարում էր կորսված այն օրերը,որոնցում նա չէր եղել իր մտերիմների մոտ։Առաջինը երբ բացեց,նա տեսավ թե ինչպես է հեռանում իր հարսնացուն,երկրորդի մեջ տեսավ իր եղբորը,որը վատառողջ էր,իսկ վերջինում ՝ երրորդում նա տեսավ իր գամփռին,ով սպասելով իր տիրոջը,սատկել էր։Այսքանով ուզում եմ ասել,որ տերը թերթում էր օրերը,և տեսնում,թե ինչ է արել։Նա չի եղել իր եղբոր մոտ,իր սիրածի մոտ և իր սիրելի գամփռի մոտ,և այդ իսկ պատճառով՝չանհագստանալով նրանց մասին,նրանք հեռացել էին Կաձիրանից։Պետք է լինել մտերիմների,բարեկամների,ընկերների կողքին և օգնել նրանց,իսկ Կաձիրան բաց թողեց այդ շանսը,և ոմանք մահացան,իսկ ոմանք հեռացան։
Հնարավո՞ր է ետ բերել կորսված օրերը․ ինչո՞ւ կամ ինչպե՞ս։
Իմ կարծիքով ոչ,որովհետև մենք ամեն մի վայրկյան ապրում ենք մեզ համար,ինչպես ուզում ենք։Ուզում ենք լավ ժամանակ ենք անցկացնում,ուզում ենք ընկերների հետ ենք տեսնվում և այլն․․։Ես կարծում եմ,ոչ որովհետև մենք չենք կարող փոխել այն տպավորությունները,թե վատ,թե լավ,որոնք մենք ենք զգացել։Դու ապրում ես կյանքը քո պլանով,քո իմաստով։Ամեն մարդ ունի ինչ-որ իմաստ,ինչ-որ նպատակ իր կյանքում։Իսկ կորսված օրերը մենք ետ բերել չենք կարող,որովհետև մենք արդել այն անցել ենք,այն մնացել է անցյալում,իսկ անցյալը մենք չենք կարող վերադարձնել։
Հիշիր մի օր քո կյանքից, որ համարում ես կորած․ ի՞նչ զգացողություններ են արթնանում քո մեջ։
Կարող է իմ պատմությունը լինել շատ նման Կաձիրանի պատմությանը,բայց միևնույնն է կպատմեմ։
Իմ պատմությունը․․․
Ես 7 տարեկան էի։Ինձ իմ ծնունդի նվեր գնել էին շուն։Այն շատ գեղեցիկ էր,շատ ընկերասեր և անտեղի տեղը չէր հաչում։

Անունը ես էի որոշել,և դրել էի Բեն։Նա շատ խելացի էր,շատ ընկերասեր և բոլորին սիրում էր։Ամեն երեկո մենք գնում էինք ման գալու։Նա շատ սիրուն էր և անտեղի տեղը չէր հաչում։Ես նրա հետ այնքան ժամանակ էի անցկացնում,որ նույնիսկ չէի զգում,թե ինչպես է օրը թռնում։Մենք միասին խաղում էինք,ուրախանում էինք,մինչև չեկավ այդ օրը։Հինգշաբթի էր,ես Բենի հետ դուրս էի եկել ման գալու։Ես նույնիսկ չէի պատկերացնում,որ այդ օրը կլինի վերջինը իմ չորսոտանի ընկերոջ համար։Փողոցի վերջում ես տեսա մի կրպակ,և որոշեցի գնել պաղպաղակ իմ շան համար։Ի դեպ ամառ էր։Գնեցի պաղպաղակ և մենք այգում նստեցինք։Բենը այս օրը մի տեսակ իրեն վատառողջ էր զգում ու ամեն պահին թչկոտում էր,հետո պառկում մեջքի վրա և թաթերը վեր բարձրացրաց հաչում։Ես չէի հասկանում,թե ինչ է կատարվում։Ես նրան բաց թողեցի,որովհետև իմացա,թե նա ուղղակի զուգարան ունի,բայց նա իրեն այդպես չէր պահում,երբ ուզում էր կարիքները հոգալ։Ես նրան բաց թողեցի։Հենց բաց թողեցի ,նա միանգամից՝կայծակի արագությամբ պոկվավ տեղից և վազեց դեպի փողոցը։Ես էլ դա չէի նկատել։Անցավ տաս րոպե,ես սկսեցի անհանգստանալ և որոշեցի փնտրել նրան։Ու միամիտ տեսա նրա դին։Ես այնքան էի լացում,այնքան էի հուզվել և նեղվել,որ նույիսկ իմ կողքի շրջապատը ինձ չէր կարողանում հանգստացնել։Նա ընկել էր մեքենայի տակ։Հետո գալով տուն,մենք կապնվելով կարևոր մարմինների հետ կարողացանք րան ճանապարհից դուրս բերել։Դա իմ կյանքի ամենավատ օրն էր,որովհետև ես կորցրել էի իմ ամենալավ ընկերոջը։Ես չգիտեմ,թե նա ինչու գնաց այդ քայլին,ինչու գցվեց այդ մեքենայի տակ։Ես շատ տխրել էի։Ինչու եմ համարում սա կորցված օր։Որովհետև ես կորցրել եմ իմ լավ ընկերոջը,նա սատկել է,և դա իմ պատճառն էր,որովհետև ես մինչև վերջ չհետևեցի նրան,միգուցե եթե հետևեի կարող էր ամենինչ այլ ձև ավարտվեր,չգիտեմ։
Մի կորցրեք ․․․ (ստեղծագործական աշխատանք)։
Երբեք մի կորցրեք այն,ինչ Ձեզ համար թանկ է։Միշտ խնամեք այն,ինչ պետք կգա Ձեզ հետագա կյանքում։Մարդիկ լինում է,որ շատ բաներ են կորցնում,օրինակ հեռախոս,բայց դա չնչին է,համեմատ բարեկամների,ընկերների կորումի հետ։Ես սա ասում եմ,որովհետև իմ համար ամենաթանկը դա ինչ-որ թիթիզ,ինչ-որ անկապ,անիմաստ իր կորցնելը չէ,որը արժի միլիոններ,ինձ համար թանկը դա այն մարդն է,ում հետ ես անկացրել եմ շատ տարիներ։Երկու տարի առաջ մահացել է իմ պապիկը,ում հետ ես չափից շատ ժամանակ էի անցկացնում,խաղում էի նրա հետ և իմ համար նրան կորցնելը դա ահավոր վիրավորական բան էր,որը հարվածել էի իմ սրտին։Ես չէի համակերպվում այդ փաստի հետ։Որովհետև իմ պապիկը դառել էր իմ մոտ ընկերը։Բայց քանի,որ նա ծեր էր,արդեն իր կյանքը դժվարացել էր և նա հանդիպել էր շատ լուրջ,խրթին հիվանդությունների հետ,որոնք նրան ներսից ուտում էին։Եվ դրա համար մարդը չի կարողանում հավատալ,ում հետ նա տարիներ է անցկացրել,հաց է կիսել,չի կարողանում հասկանալ,որ նա էլ չկա։Իհարկե հիմա արդեն համակերպվել եմ։Այս տողերով ես ուզեցա ասել,որ իմ ծանոթերը,ծնողները,բարեկամները ինձ համար ավելի թանկ են,քան ինչ-որ տասնյակ հազար դոլլարանոց առարկան։Դրա համար խնայեք,հոգ տարեք ձեր բարեկամների մասին,որովհետև մեկ ա կյանքը մին է,և մեկ օրը կաս,մյուսը օրը՝ոչ։