Մարտի 1-7
Բազմաբջիջ կենդանիներ, հիդրա, հիդրայի կառուցվածքը, բազմացումը:
Պատրաստել ուսումնական նյութ` կարող եք որևէ նյութ թարգմանել և ձայնագրել:Էջ 100-105:

Աղեխորշավորների տիպ Աղեխորշավորները հանդիսանում են պարզագույն բազմաբջիջ օրգանիզմներ, որոնք ապրում են ծովերում, օվկիանոսներում, քաղցրահամ ջրերում: Աղեխորշավորները առանձնահատուկ են նրանով, որ ունեն իսկական մասնագիտացված և տարբերակված բջիջներ:

Այդ բջիջները խիստ տարբեր են կառուցվածքով և գործառույթով: Աղեխորշավորների մոտ առկա է մասնագիտացված բջիջների համախմբում՝ կյանքի կազմավորման հյուսվածքային մակարդակի նախատիպով: Աղեխորշավորներն ունեն առաջնային հյուսվածքներ: Նրանց մարմինն ունի պարկի ձև, որի խոռոչում իրականանում է մարսողությունը, որի համար էլ ստացել են իրենց անվանումը:
Աղեխորշավորների նման մարմինը կոչվում է աղիքային խոռոչ, որը բազմաբջիջ օրգանիզմների կազմավորման և զարգացման կարևոր դրսևորում է:
Այսինքն՝ աղեխորշավորները մաշկամկանային պարկի ներսում ունեն աղիքային խոռոչ, որը հաղորդակցվում է արտաքին միջավայրի հետ բերանային անցքի միջոցով:

Նրանց բերանային անցքի շուրջ շրջանաձև տեղակայված են երկար շոշափուկներ, որոնց և՛ շարժման, և՛ սննդառության դեր են կատարում: Նրանց մարմինն ունի ճառագայթային համաչափություն, քանի որ նրանք հիմնականում պասիվ տեղաշարժվող և որոշակի տեղանքի հարմարված օրգանիզմներ են: Աղեխորշավորներն ունեն 10 հազար տեսակ, որոնք հիմնականում ունեն զանգերի, գնդերի և հովանոցների տեսք: Աղեխորշավորների տիպն ունի երեք դաս.

Մարմնի վնասված մասերը վերականգնելու ունակությունը կոչվում է ռեգեներացիա:Ռեգեներացիայի հատկությունը բնորոշ է գրեթե բոլոր կենդանի օրգանիզմներին և կյանքի բնորոշ հիմնական հատկություններից է:Բազմացումը Հիդրան բազմանում է և՛ անսեռ, և՛ սեռական եղանակով: Բարենպաստ պայմաններում հիդրան բազմանում է անսեռ եղանակով՝ բողբոջմամբ:

Բողբոջումը անսեռ բազմացման տեսակ է, որը խիստ յուրահատուկ է դրոժավոր սնկերին և աղեխորշավորներին:Բողբոջման ընթացքում հիդրայի մաշկամկանային պարկի արտաքին և ներքին շերտերը արտափքվում են՝ առաջացնելով բողբոջ: Այն մեծանում է և սկսում է զարգանալ. ազատ ծայրին առաջանում են բերանային անցքը և շոշափուկները: Վերջ ի վերջո ձևավորվում է ամբողջական, երիտասարդ հիդրա, որը պոկվում է մայրական օրգանիզմից և վարում ինքնուրույն կյանք: Հիդրայի վրա կարող է առաջանալ մի քանի բողբոջ միաժամանակ:


Անբարենպաստ պայմաններում, օրինակ՝ աշնանը հիդրան բազմանում է սեռական եղանակով:
Հիդրայի միջակա բջիջներից են առաջանում նաև նրա արական և իգական սեռական բջիջները:Նրա մարմնի վրա առաջանում են թմբիկներ, որոնցում հասունանում են սպերմատոզոիդներ կամ ձվաբջիջ:Հիդրաները հերմաֆրոդիտ են, այսինքն՝ և՛ արական, և՛ իգական գամետները առաջանում են նույն կենդանու մոտ:Ինքնաբեղմնավորումից խուսափելու համար արական և իգական գամետները միաժամանակ չեն հասունանում: Հասունացած սպերմատոզոիդները դուրս են գալիս ջրի մեջ և մտրակների օգնությամբ շարժվում դեպի մեկ այլ հիդրայի մարմինը, թափանցում նրա մեջ և միաձուլվում ձվաբջջին: Բեղմնավորված բջիջը պատվում է ամուր պատյանով և ընկնում ջրավազանի հատակին, իսկ մայրական օրգանիզմը աշնանը մահանում է: Գարնանը սաղմի զարգացումը շարունակվում է՝ բջիջները սկսում են արագ տրոհվել, որից հետո կազմավորում է երկշերտ օրգանիզմ, և երիտասարդ հիդրան դուրս է գալիս արտաքին միջավայր:

Իմ տեսանյութը։
Նաև թարգմանել եմ տեսանյութերից մեկը։
Հիդրայի կառուցվածքը
Քաղցրահամ գետակները և առվակները հազվադեպ անտես որսորդի հարազատ տուն են հանդիսանում։Նա կարծես եկել է ֆանտաստիկ ֆիլմից։Եկեք ավելի մանրամասն ուսումնասիրենք նրա մարմնի կառուցվածքը։Այս մահացու կռվի մեջ են ընդգրկվել ամենափոքր կենդանիներից մի քանիսը։

Ուզում եք հավատացեք,ուզում եք ոչ,բայց մեր դիմաց երկրի ամենահմուտ որսորդներից մեկն է,չնայած այն փաստին,որ այս կենդանու ուղեղի փոխարեն նյարդային բջիջների կուտակում է։Դա հիդրան է։Նրա շոշափուկները բռնվում են ջրի մամուռներից,և տարբեր այլ բույսերից,իբրև նրանք նույնպես հանդիսանում են այդ բույսի մի փոքրիկ մասնիկ։

Հիդրայի ներվնային համակարգը շատ հեշտ է դասավորված,բայց հենց այդ համակարգի շնորհիվ՝հիդրան կարողանում է զգալ շոշափում,նաև դիպչում։Հիդրան որսում է ցիկլոպներ։Ցիկլոպները դա միաչքանի,անողնաշավորներ են։Մի քանի անգամ նրանց հաջողվում է փախչել այդտեղից։

Շոշափուկների վրա գտնվում են մահացու խայթող վանդակներ,որոնց մեջ պարունակվում է նեմոտացիստներ։Հիդրան ունի 4 տեսակի խայթող վանդակներ։Դրանցից մեկը հարկավոր է,որպեսզի կաթվածահար անել թշնամուն,իսկ մյուսները խայթելով թշնամուն սպանում են վերջինիս մահացու բռնումով։

Շոշափուկները բռնում են որսը և տանում են դեպի կոկորդ,որը շատ փոքր է,և գրեթե չի երևում։Երբ թշնամին դիպչում է հիդրայի շոշափուկներին,հենց այդ պահին վերջինս թունավորում է թշնամուն մահացու վալոկներով։Նրանց թույնը տարածվում է շատ արագ,որովհետև այն առաջին հերթին վիրավորում է ներվնային համակարգը և անմիջապես դրանից հետո սկսում սպանել թշնամուն ուրիշ կարևոր օրգանները ոչնչացնելով։Ցիկլոպին շատ հեշտ է լինում կաթվածահար անել,և այն դեռ չսատկաց ուղևորվում է դեպի հիդրայի կոկորդը և դրանից հետո սկսվում ուտվել։Այս հմուտ որսորդի մարմինը այդքան էլ մեծ չէ և հանդիսանում է ձողի տիպի երկարությամբ օրգան։Այն կազմված է երկու վանդակների շերթից։Այն նման է ձեռքի,որը ամեն հարմար առիթին կարող է շատ հմուտ շարժում կատարել և պտտվել հակառակ ուղությամբ։Հիդրան այնքան հեշտ է կազմված,որ նույնիսկ մարսված սնունդը նա դուրս է հանում բերանի միջոցով,որը նույնպես շատ փոքր է և չի երևում։Ամեն շաբաթը մեկ նրա վանդակները ոչնչանում են և նորից վերակագնվում և հիդրան նոր էներգիայով,ուժ հավաքած սկսում է իր հին,հմուտ որսորդությունը։Այսքանը․․․