9.03-12.03
Նախագծեր՝Ֆիզիկական երևույթները կյանքում։ՈՒժեր
«Միջառարկայական՝ Նյութերի մաքրության որոշում»
Թեման.Առաձգականության ուժ:Հուկի օրենք:Ուժաչափ:
Դասարանում քննարկվող հարցեր.
1.Որ երևույթն է կոչվում դեֆորմացիա
Արտաքին ազդեցության հետևանքով մարմնի ձևի եւ չափերի փոփոոխությունը կոչվում է դեֆորմացիա:
2.Դեֆորմացիայի օրինակների քննարկում
Օրինակ Ապակե ձողի դեֆորմացիա։Մենք կատարել էինք քիմիայի դասարանում փորձ,որի արդյունքում ձողը փոխել էր ձևը։Դա ֆիզիկական երևույթ է։Այն դեֆորմացվել էր
3.Որ դեֆորմացիան է կոչվում առաձգական ,որը՝պլաստիկ:Բերել օրինակներ
Երբ արտաքին ազդեցությունը վերացնելուց հետո մարմինը վերականգնում է նախկին ձեւը, դեֆորմացիան առաձգական է, հակառակ դեպքում ՝ պլաստիկ:
4.Որ ուժն են անվանում ծանրության ուժ
Այն ուժը, որով երկիրը ձգում է մարմինները, կոչվում է ծանրության ուժ:
5.Ինչպես է կախված ծանրության ուժը մարմնի զանգվածից
Որքան մեծ է մարմնի զանգվածը, նրա առաջացրած ուժը այդքան մեծ է:
6.Որ ուժն են անվանում առաձգական ուժ,և ինչպես է այն ուղղված:
Այն ուժը, որն առաջանում է մարմնի դեֆորմացիայի ժամանակ, խոչընդոտում է դեֆորմացիային և ձգտում վերականգնել մարմնի ձևն ու չափերը, կոչվում է առաձգականության ուժ:
7.Հուկի օրենքի ձևակերպում
Առաձգական դեֆորմացիայի ժամանակ մարմնում առաջացած առաձգականության ուժն ուղիղ համեմատական է դեֆորմացիայի չափին:
8.Հուկի օրենքն արտահայտող բանաձևը
Fառ=kx
9.Ինչ կառուցվածք ունի ուժաչափը
Ուժաչափի հիմնական մասը զսպանակն է, որի մի ծայրն անշարժ ամրացված է զսպանակի իրանին, իսկ մյուս` կեռիկավոր ծայրն ազատ է:
10.Որ օրենքի վրա է հիմնված ուժաչափի աշխատանքը
Ուժաչափի աշխատանքը հիմնված է Հուկի օրենքի վրա:
Լրացուցիչ առաջադրանք
Է.Ղազարյանի դասագրքից էջ64 -ից մինչև էջ 70
ԿատարելԳ.Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս I>>-ից.էջ42-ից մինչև 44-ը եղած
տարբերակները