Ատոմների զանգվածներն ու չափերը շատ փոքր են:
Ի՞նչ միավորներով կարելի է չափել այդ փոքր զանգվածները: Ցանկացած` գրամներով, կիլոգրամներով, տոննաներով: Իսկ ի՞նչ միավորներով է առավել հարմար չափել շատ փոքր զանգվածները: Որպեսզի պատասխանենք այս հարցին, դիտարկենք հետևյալ մատչելի օրինակը: Յոթերորդ դասարանի աշակերտի զանգվածը 40 կգ է կամ 0,040 տ, կամ 40000 գ: Սովորաբար ի՞նչ միավորներով են արտահայտում մարդու զանգվածը: Կիլոգրամներով, որովհետև դա առավել հարմար է բանավոր հաշվարկների և տարբեր մարդկանց զանգվածները համեմատելու համար:
Գրամներով ստացվում են շատ մեծ թվեր, իսկ տոննաներով` շատ փոքր: Չնայած քիմիական տարրերի ատոմները չափազանց փոքր են, դրանց զանգվածներն այնուամենայնիվ չափելի են: Ֆիզիկոսներին հաջողվել է որոշել ատոմներիզանգվածները: Օրինակ՝ ածխածին տարրի ատոմի իրական զանգվածը 0,000 000 000 000 000 000 000 002 գ է (2•10-23 գ կամ 2•10-26կգ),թթվածնի ատոմի զանգվածը`m0(O)=2,66•10-26կգ, ջրածնի ատոմի զանգվածը m0(H)=1.67•1027կգ: Դրանք շատ փոքր թվեր են, որով հաշվումներ կատարելը հարմար չէ: Այսքան փոքր թվերով են արտահայտվում նաև մնացած բոլոր քիմիական տարրերի ատոմների զանգվածները, որոնք որոշվում են հետազոտման ժամանակակից եղանակներով: Նման փոքր թվերից ու դրանց հետ հաշվարկներ կատարելու անհրաժեշտությունից ձերբազատվելու նպատակով ատոմների զանգվածների որոշման համար կիրառվում է զանգվածի ատոմային միավորը (զ.ա.մ.):
Զանգվածի ատոմային միավորը ածխածնի ատոմի զանգվածի 1/12 մասն է:
1 զ.ա.մ.:= 1/12m(C) =2•10-26կգ/12=1.66•10-27կգ :
Հիմնականում օգտվում են հարաբերական ատոմային զանգված հասկացությունից:Հարաբերական ատոմային զանգվածը նշանակվում է Ar-ով, որտեղ rը լատիներեն relative(հարաբերական) բառի սկզբնատառն է.Հարաբերական ատոմային զանգվածը չափողականություն չունի, այն
հարաբերական մեծություն է:Օրինակ` Ածխածնի հարաբերական ատոմային զանգվածը`Ar=2•10-26կգ/1.66•10-27կգ=12
Ջրածնի հարաբերական ատոմային զանգվածը` Ar=1.67•10-27կգ /1.66•10-27կգ =1Թթվածնի հարաբերական ատոմային զանգվածը` Ar=2,66•10-26կգ /1.66•10-27կգ = 16 Այս կերպ ստացվել են բոլոր հայտնի քիմիական տարրերի հարաբերականատոմային զանգվածները:Տարրի հարաբերական ատոմային զանգվածը ցույց է տալիս, թե այդ տարրի
մեկ ատոմի զանգվածը (m0) քանի անգամ է գերազանցում զանգվածի ատոմային միավորը:
Օրինակ՝ Ar (կալցիում) =40: Սա նշանակում է, որ կալցիումի մեկ ատոմի զանգվածը 40 անգամ մեծ է զանգվածի ատոմային միավորից:Ատոմի զանգվածը` զանգվածի ատոմային միավորներով արտահայտված, և ատոմիհարաբերական ատոմային զանգվածը թվային արժեքով միմյանց հավասար են:
Օրինակ`mo(Fe) = 56 զ.ա.մ. mo(Na) = 23 զ.ա.մ. mo(Cu) = 64 զ.ա.մ.Ar(Fe) = 56 Ar(Na) = 23 Ar(Cu) =64
Քիմիական տարրի հարաբերական ատոմային զանգվածն իմանալով՝ կարող ենքորոշել տարրի մեկ ատոմի իրական զանգվածը` mo-ն: Այդ նպատակով տարրիհարաբերական ատոմային զանգվածը բազմապատկում ենք զանգվածի ատոմայինմիավորով.m0 (x) = Ar (x) • 1,66 • I0–27 կգ կամ m0 (x) = Ar (x) • 1,66 • I0–24գՕրինակ` m0 (նատրիում) = Ar (նատրիում) • 1,66 • IO -27 կգ, m0 (նատրիում) = 23 •1,66 • IO -27 կգ = 3,8 • IO -26 կգ, այսինքն՝ m0 (Na) = 3,8 • I O-26 կգ կամ 3,8 • IO-23 գ:
Բոլոր տարրերի հարաբերական ատոմային զանգվածները ներկայացված ենԴ.Ի.Մենդելեևի քիմիական տարրերի պարբերական համակարգում:Ինչու են դրանքարտահայտված կոտորակային թվերով՝ դուք կիմանաք հետո: Գործնականում օգտվում են հարաբերական ատոմային զանգվածների՝ մինչև ամբողջ թիվ կլորացված արժեքներից,բացառությամբ քլորի՝Ar (CI) = 35,5
Յուրաքանչյուր քիմիական տարր ունի հարաբերական ատոմային զանգվածի որոշակի արժեք:Դուք ծանոթացաք ատոմի քանակական բնութագրին` ատոմի զանգվածին ևհարաբերական ատոմային զանգվածին: Այժմ կարելի է ասել, որ տարրի քիմիական նշանըցույց է տալիս նաև նրա հարաբերական ատոմային զանգվածը:Օրինակ` Ca քիմիական նշանը ցույց է տալիս.
1) քիմիական տարր` կալցիում (որակական բնութագիր),
2) կալցիում տարրի մեկ ատոմը, (քանակական բնութագիր)
3) կալցիումի հարաբերական ատոմային զանգվածը` 40
Հարցեր և վարժություններ
1. Տվե՛ք հարաբերական ատոմային զանգվածի սահմանումը:
2. Պարզաբանե՛ք զանգվածի ատոմային միավոր հասկացությունը:
3. Մեկնաբանե՛ք Ar (ֆտոր) = 19 հավասարությունը` զ.ա.մ. գաղափարն օգտագործելով:
4. ա) Ar (բորը) = 11, բ) Ar (ցինկ) =65, գ) Ar (պղինձ) = 64:
Հաշվե՛ք այդ երեք տարրերիցյուրաքանչյուրի ատոմի իրական զանգվածը՝ m0-ն:
5. Նեոնի ատոմի զանգվածը`
m0(Ne) = 3,32× 1023 գ է :
Հաշվե՛ք նեոն տարրի հարաբերական ատոմային զանգվածը:
6. Հաստատե՛ք հետևյալ պնդումների ճշմարտացիությունը քիմիական տարրերիհարաբերական ատոմային զանգվածների վերաբերյալ.
ա) ցույց է տալիս, թե տվյալ տարրի ատոմի զանգվածը քանի անգամ է մեծ ածխածնի ատոմի զանգվածից,
բ) չափողականություն չունեցող մեծություն է,
գ) արտահայտվում է զանգվածի ատոմային միավորով,
դ) ցույց է տալիս, թե տվյալ տարրի ատոմի զանգվածը քանի անգամ է մեծ ածխածնի ատոմի զանգվածի 1/12 մասից,ե) ճիշտ արժեքները տրված են պարբերական համակարգում,զ) պարբերական համակարգում տրված են մինչև ամբողջ թիվ կլորացված արժեքները:
Տնային`սովորել`էջ 63.-65,վարժ.`էջ 65